Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանկե (այլ կիրառումներ)

Անա՛նկե, Անա՛նկա (հին հունարեն՝ Ἀνάγκη՝ «անհրաժեշտություն», «բախտ»), հունական դիցաբանության մեջ[1] անխուսափելիությունը, ճակատագիրն անձնավորող աստվածուհի[2]։ Ընդգրկված է եղել մի շարք հին մտածողների փիլիսոփայական և կրոնական համակարգերի մեջ։

Անանկե
Տեսականձնավորում, այլաբանություն և հին հունական առաջին աստվածներ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Երևի համընկնում էՆեցեսսիտատա
ՀայրՔրոնոս և Հիդրոս
ԶավակներԱդրաստեա
ԱսպարեզՊահանջմունք և ճակատագիր
 Ananke Վիքիպահեստում

Անանկեն մոտ է եղել Ադրաստեայի և Դիկեի հետ։

Ըստ օրփեոսականների՝ Ափրոդիտե Ուրանիայի դուստրն է[3]։ Ըստ նրանց[4] և Պլատոնի[5]՝ Մոյրաների մայրն է (Զևսից)։ Ըստ Պլուտարքոսի՝ Զևսից ունեցել է Ադրաստեային[6]։

Ժողովրդական պատկերացմամբ Անանկեն եղել է մահվան աստվածություն (մեռնելու անհրաժեշտություն, անխուսափելիություն)։ Ողբերգակ բանաստեղծների մոտ գերագույն ուժի անձնավորում է, որին ենթարկվում են մինչև անգամ աստվածները։ Անանկեի պաշտամունքը տարածվել է նախ Կորնթոսում, որտեղ նրա համար աստվածուհի Բիայի հետ ընդհանուր սրբավայր էր կառուցվել[7]։ Հռոմում Անանկեի անալոգը Նեցեսսիտատա (լատին․՝ Necessitas՝ անհրաժեշտություն) անվամբ պաշտամունք չունեցավ, այլ դարձավ զուտ գրական կերպար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира. В 2 т. Т.1. — М., 1991-92. — С.75
  2. Алкман, фр.102 Пейдж, Орфические гимны III 13, Симий Родосский. Крылья Эрота (АП XV 24); Нонн. Деяния Диониса II 678:
  3. Орфические гимны LV 4
  4. Орфика, фр.126 Керн
  5. Платон. Государство X 617с.
  6. Плутарх. Почему божество медлит с воздаянием 25
  7. Павсаний. Описание Эллады II 4, 7
  8. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 18։