Անահիտ Թոփչյան

հայ դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Կարապետի Թոփչյան (օրիորդական ազգանունը Մկրտչյան, օգոստոսի 21, 1947(1947-08-21), Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 20, 2021(2021-09-20)[1], Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ։ Գրող Ալեքսանդր Թոփչյանի կինն է։ 1998 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

Անահիտ Թոփչյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1947(1947-08-21)
ԾննդավայրԱրթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 20, 2021(2021-09-20)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1971)
Մասնագիտությունթարգմանչուհի, դերասանուհի և գրող
ԱշխատավայրՀրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
ԱմուսինԱլեքսանդր Թոփչյան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1947 թվականին օգոստոսի 21-ին, Արթիկում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թվականին հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)՝ լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար[2]։

Դերեր կինոյում խմբագրել

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում`

Դերեր թատրոնում խմբագրել

Թատերական դերերից են՝

  • Եվա՝ Շտոկի «Աստվածային կատակերգություն»,
  • Էվա՝ Մյուլլերի «Մի բուռ մանրուք»,
  • Վալանտին՝ Անույի «Ուղևորն առանց ճամպրուկի»,
  • Դիանա՝ դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»,
  • Լարիսա՝ Օստրովսկու «Անօժիտը»,
  • Հեռա՝ Զեյթունցյանի «Աշխարհի ամենատխուր մարդը»,
  • Կարմեն՝ Բեռլանգայի «Դահիճը»,
  • Կլեմենտին՝ Գորինի «Մոռանալ Հերոստրատին»,
  • Սոնա՝ Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»,
  • Գերտրուդ՝ Շեքսպիրի «Համլետ»,
  • Լեդի Գրեյ, Եղիսաբեթ թագուհի՝ Շեքսպիրի «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը»,
  • Պոլինա՝ Դոստոևսկու «Խաղամոլը»,
  • Վարյա՝ Չեխովի «Բալենու այգի»,
  • Լիզա՝ Շմիտի «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» և այլն։

Դերեր հեռուստաթատրոնում խմբագրել

  • Ջ.Պատրիկի «Տարօրինակ Միսիս Սևիջը» (1971)
  • Սյուզի, Մ.Պանյոլի «Տոպազ» (1971)
  • Աննա, Լ. Ֆրանկի «Կառլը և Աննան» (1974)
  • Ժ.Սիմենոնի «Մաժեստիկ» օտելի նկուղներում» - Ժիժի, (1975)
  • Ա. Լիյվեսի «Ինֆարկտ» (1975)
  • Դ. Սոլոմոնի «Դիոգենես - շունը» (1975)
  • Կորինա, Մ. Սեբաստյանի «Արձակուրդախաղ» (1976)
  • Մարի,«Մարի Օկտոբր» (1976)
  • Լիզելոտ, Ա.Շերելի «Չգրված նամակներ» (1977)
  • Միս Մուն, Ջ. Պրիստլիի «Սկանդալ, որը պատահեց...» (1977)
  • Կին, Լ. Շաշայի «Խաղ բարձր հասարակության համար» (1978)
  • Մամաեվա, Ա.Օստրովսկու «Բախտախնդիր մարդու օրագիրը» (1978)
  • Ելենա Անդրեևնա, Ա.Չեխովի «Քեռի Վանյան» (1979)
  • Մարտա, Լ. Ֆրանկի «Շրջադարձ» (1980)
  • Շազիկ հանըմ, Ե.Օտյանի «Թաղականին կնիկը» (1982)
  • Խ. Լովինեսկուի «Արվեստագետի մահը» (1982)
  • Հրանտ Մաթևոսյան «Չեզոք գոտին» (1983)
  • Ա. Քրիսթիի «Մեղադրող կողմի վկան» (1984)
  • Էլենի, Հ. Վարդանյանի «Կիբոսա - 7-րդ դար» (1984)
  • Ծերենցի «Հովնան Խութեցի» (1984)
  • Ա. Ժերիի «6-րդ հարկ» (1984)
  • Պրոսկուրինի «Սև թռչունները» (1986)
  • Հեղինե, Ժ.Ժիրոդուի «Տրոյական պատերազմը չի լինի» (1987)
  • Մ. Բերկյե-Մարինյիի «Վիճակախաղը» (1987)
  • Ա. Քրիստիի «Էնդհաուզի գաղտնիքը» (1989)
  • Անահիտ Թոփչյան. «Իմ մասին հաջորդ անգամ», մենադրամ (2002)

Ռադիոթատրոն խմբագրել

  • Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» - մոնոդրամ (1974)
  • Ալեքսանդր Թոփչյանի «Արտագերս» կամ Փառանձեմ թագուհին» - մոնոդրամ (1990)
  • Աննահիտ Թոփչյան «Լեդի բոմժ» մոնոդրամ (2002)
  • Անահիտ Թոփչյան «Աստ հանգչի...», մոնոդրամ, (2002)

Ասմունք խմբագրել

  • Ռուբեն Սևակ - Բանաստեղծություններ, Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվերով, բանաստեղծի ծննդյան 125-ամյակի առթիվ, 2011 թ., Երևան

Գրական ստեղծագործություններ խմբագրել

1990 թվականից տպագրվում է հայ, ռուս և օտար մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ 1991 թվականից բնակվում է Փարիզում, որտեղ 1992 թվականից տպագրվել է «Ռուսական միտք» շաբաթաթերթում և այլ թերթերում, ամսագրերում։ Ունի բազմաթիվ թարգմանություններ՝ կատարած ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ.Միյոյի անվան թատրոնում[3]։

Թարգմանություններ ֆրանսերենից հայերեն և ռուսերեն խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Լիլիան Վուտերս, Շառլոտ կամ Մեքսիկական գիշեր, պիես, 2004 թ., «Լուսաբաց»
  • Պոլ Էմոն, Ճռնչոց կամ այլ աղմուկներ, պիես, 2005 թ., «Լուսաբաց»
  • Ժակ Անրար, Կանանց գույները, պիես, 2005 թ., «Լուսաբաց»
  • Էրիկ-Էմանուել Շմիտ, Ամուսնական փոքրիկ ոճիրներ, պիես, 2005 թ., «Լուսաբաց»
  • Սիլվիան Դյուպյուի, Ես՝ անիծյալս..., պիես, 2006 թ., «Լուսաբաց»
  • Միշել Ֆաբիան, Իոկաստե, պիես, «Գարուն», թիվ 9, 1999 թ.
  • Հերբերտ Մայեր, Կայզերին Կառլոտտա, պիես, «Գարուն», -8 1998
  • Հերբերտ Մայեր, Ներկայացում, պիես, «Գարուն», -8, 1998
  • Սիլվիան Դյուպյուի, Երկրորդ անկում կամ Գոդո, պիես, 2008 թ., «Լուսաբաց»։
  • Сильвиан Дюпюи, Проклятая, пьеса, 2010г. Ереван, изд., «Лусабац» (ռուս.)
  • Ա. Ստրինդբերգ, Մադմազել Ժյուլի, 2009 թ., «Լուսաբաց»

Թարգմանություններ հայերենից ռուսերեն խմբագրել

  • Торгом Постаджиян - Рассказы, «Литературная Армения», 2006 (ռուս.)
  • Александр Топчян, Операция-Банк Оттоман (роман), «Лит. Армения», N 3-4, 2010 (ռուս.)
  • Александр Топчян, Операция-Банк Оттоман (роман), Москва, изд. «Юнипресс», 2012 (ռուս.)

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

2010 թվականին պարգևատրվել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակով՝ «Անհետացում» վեպի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Թոփչյան» հոդվածին։