Անակոփիա ամրոց, պաշտպանական կառույց, տեղակայված է Նոր Աֆոն քաղաքում, հանդիսանում է Աբխազիայի տարածքում առավել ամբողջական պահպանված ամրությունը։

Անակոփիա
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորՆոր Աֆոն
ԵրկիրԱբխազիա
ԿառուցվածVII դար
ԿառուցողԲյուզանդիա
Ընթացիկ վիճակավերակներ
Քարտեզ
Քարտեզ
 Anacopia Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

  • VII դարի վերջին բյուզանդացիների անմիջական մասնակցությամբ արաբների ներխուժումից հետո կանգնեցվել է պատի հիմնական մասը։
  • Ավանդության փոխանցմամբ, 736—737 թվականներին Մարվեն իբն Մուհամմադը 60 հազարանոց արաբական զորքով շրջափակեց ամրոցը, որտեղ Լեոնը (Աբխազիայի իշխան, Աբխազիայի արքա Լեոն II-ի հորեղբայրը) պահում էր վրացի արքաներին։ Անակոփիայի պաշտպանությունը կազմակերպեցին հազար վրացի և երկու հազար աբխազ (արևմտավրացական) զորքերը։ Վավերագրողի խոսքերով այդ ժամանակ արաբական զորքի շարքերում սկսվեց համաճարակ, որը խլեց 35 հազար զինվորի կյանք։ Երեք հազար արաբ մահացավ գրոհի ժամանակ ամրոցի պատերի տակ, բայց Անակոփիան այդպես էլ չգրավվեց։ Մարվենի պլանն Աբխազիայով անցնել Բյուզանդիայի թիկունք ձախողվեց։
  • 788 թվականին արաբ զորավար Սուլեյման իբն Իսամը փորձեց արևմտյան կողմից շրջափակել ամրոցը, բայց նրա պլանը ևս ձախողվեց։
  • VII դարի երկրորդ կեսին, Անակոփիա լեռան կատարին հույն վանականները կառուցում են միասրահ տաճար։
  • VII—VIII դարերում, լեռան լանջին կառուցվեց երկրորդ տաճարը։
  • XIV դարում Անակոփիայում հաստատվեց նոր ժողովուրդ, ովքեր կառուցեցին լեռնային պարիսպներ և քառահարկ աշտարակ։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

 
Ամրոցը վերակառուցումից հետո, (XXI դար)
 
Անակոփիա ամրոցը թռչնի թռիչքի բարձրությունից (2016 թվական)
  • Զբաղեցնում է 450×150 մետր տարածք։
  • Հարավային պատերը պաշտպանված են յոթ աշտարակներով՝ դժվար մատչելի տեղերում, այնտեղ որտեղ կարող էին կիրառվել պարսպաքանդ մեքենաներ։
  • Լեռնային պարիսպները կառուցված են մեծ, լավ մշակված կրաքարի նյութից։ Քաղաքային դարպասները ևս կազմված են կրաքարից և տեղակայված են բարձր տեղում, ամրոց մտնել հնարավոր էր միայն կողադիր փայտե սանդուղքով։
  • Արևմտյան կլոր աշտարակները տեղակայված են այնպես, որ պաշտպանեն ամրոցի գլխավոր դարպասները։
  • Ամրոցում, լեռան կատարին, գտնվում է մշակութային անսպառ ջրհոր, ենթադրվում է, որ այն կառուցել են Անակոփիայի շինարարները։