Անագրամա, Շրջագրում (հունարեն՝ αναγράμμαμματισμος - «տառերի տեղափոխում»), գրական հնարանք, տվյալ բառի հնչյունների կրկնություն, վերադասավորություն ուրիշ կամ էլ մի շարք բառերի մեջ՝ մի բառից ուրիշ նոր բառ ստեղծելու նպատակով[1]։

Կրոնական հին տեքստերում հաճախ էին դիմում այս միջոցին՝ քողարկելու չասված աստվածության անունը։ Նոր ժամանակներում շրջագրումը պոետական հնարանքի տեսակ է, որը կիրառվում է տարբեր նպատակներով՝ կեղծանուններ ստեղծելու, ասելիքը թաքցնելու համար (Խարիտոն Մակենտին - պոետ Անտիոխ Կանտեմիր, Լենին - Նինել)։

Անագրամ թվեր խմբագրել

Գիտության մեջ խմբագրել

18-19-րդ դարում բնախույզների շրջանում ընդունված էր ծածկագրել իրենց հայտնագործությունները անագրամայի տեսքով[2][3], որը երկու նպատակ ուներ. թաքցնել վարկածը մինչև դրա վերջնական ատուգումը և հաստատել բացահայտման հեղինակ լինելը, երբ այն կվավերացվեր։ Այսպես, Գալիլեո Գալիլեյը ծածկագրել էր լատիներեն «Altissimun planetam tergeminum observavi» արտահայտությունը («Գերագույն մոլորակին եռակի զննեց») հետևյալ կերպ՝ «Smaismrmielmepoetaleu mibuvnenugttaviras», որտեղ ամրագրում էր Սատուրնի արբանյակների հայտնագործումը[4]։ Հետաքրքիր է, որ նույն հայտնագործությունն ավելի ուշ Հյուգենսը ևս ծածկագրել էր անագրամայով[5] «Շրջապատված է օղակով՝ բարակ, հարթ, ոչ մի տեղ չհպվող, արեգակնածիրին թեքված»՝ ճշտելով, որ Գալիլեյը տեսել է ոչ թե արբանյակներ, այլ Սատուրնի օղակների մասեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 150.
  2. «Научная Сеть >> Открытие Гюйгенсом «Луны» у Сатурна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  3. открытие фаз Венеры Галилеем
  4. mirslovarei.com/content_psy/anagramma-36717.html
  5. «Этюды об ученых», Ярослав Голованов | Readr — читатель двадцать первого века
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 358