Անաբել Վոլիս

բրիտանացի դերասանուհի

Անաբել Վիլս (անգլ.՝ Annabelle Wallis կամ անգլ.՝ Annabelle Wallace), սեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][4][5][6]), բրիտանացի դերասանուհի, դերասան Ռիչարդ Հարիսի զարմուհին[7][8]։ Նրա ամենահայտնի դերերից մեկը Ջեյն Սեյմուր թագուհու դերն է «Թյուդորներ» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում։

Անաբել Վոլիս
անգլ.՝ Annabelle Wallis
Ծնվել էսեպտեմբերի 25, 1984(1984-09-25)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
ԿրթությունSaint Dominic's International School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Քրիս Մարտին և Քրիս Փեյն[3]

Կենսագրություն խմբագրել

Անաբել Վոլիսը ծնվել է Օքսֆորդում՝ Մեծ Բրիտանիա, բայց մեծացել է Պորտուգալիայում։ Ազատ տիրապետում է ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներին։ Դերասանուհին կարիերան սկսել է 2002 թվականին[8]։ Նրա առաջին կարևոր դերը եղել է Սոֆիի դերը 2005 թվականի բոլիվուդյան «Ինչպես սիրտը կհուշի» ֆիլմում։

2009 թվականին դերասանուհին հրավիրվել է խաղալու Ջեյն Սեյմուրի դերում Showtime հեռուստաալիքով ցուցադրվող հայտնի «Թյուդորներ» հեռուստասերիալում, այն բանից հետո, երբ այդ դերը կատարող Անիտա Բրիեմը լքեց շոուն երկրորդ եթերաշրջաի ավարտից հետո։ Վոլիսը մասնակցել է երրորդ եթերաշրջանի չորս դրվագների նկարահանումներին։

2015 թվականին նոմինացվել է «MTV Movie Awards» մրցանակի «Լավագույն վախ» կատեգորիայում, «Աննաբելլի անեծքը» ֆիլմում կատարած դերի համար։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Ինչպես սիրտը կհուշի Dil Jo Bhi Kahey... Սոֆֆի Բեսոն
2005 ս Տեսուչ Ջերիկո Jericho Լիզի Վեյ (The Killing of Johnny Swan) դրվագում
2006 ֆ True True Lie Փեյջ
2007 ֆ Պողպատե ծուղակ Steel Trap Մելանի
2007 ֆ Դիանա։ Արքայադստեր վերջին օրերը Diana: Last Days of a Princess Կելի Ֆիշեր
2008 ֆ Ստի ամբողջություն Body of Lies Հանի ընկերուհին
2008 ֆ Right Hand Drive Ռութ
2009 ֆ Ghost Town Սերենա
2009-2010 ս Թյուդորներ The Tudors Ջեյն Սեյմուր
2010 ֆ Կորած ապագան The Lost Future Դորել
2011 ֆ ՄԵՆՔ։ Հավատում ենք սիրուն W.E. Արաբելա Գրին
2011 ս Փեն Էյեմ Pan Am Բրիջետ Պիրս
2011 ֆ Իքս մարդիկ։ Առաջին դաս X-Men: First Class Էմի
2013-2016 ս Սուր հովարներ Peaky blinders Գրեյս Բերջես
2014 ս Ֆլեմինգ։ Մարդ, ով ուզում է դառնալ Բոնդ Fleming: The Man Who Would Be Bond Մյուրիել Ռայթ
2014 ս Հրացանակիրներ The Musketeers կոմսուհի Նինոն դե Լորակ
2014 ֆ Աննաբելլի անեծքը Annabelle Միա
2016 ֆ Եղբայրները Գրիմսբիից Grimsby Լինա Սմիթ
2016 ֆ Ական Mine Ջենի
2017 ֆ Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր King Arthur: Legend of the Sword Մեգգի
2017 ֆ Մումիա The Mummy Ջենի Հելսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://books.google.com/books?id=pwZTDwAAQBAJ&q=%22annabelle+wallis%22+September+1984&pg=PA301
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1011171554 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://people.com/movies/chris-pine-and-annabelle-wallis-break-up-after-almost-4-years-dating/
  4. «Annabelle Wallis on Twitter». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. «Annabelle Wallis biography» (անգլերեն). tribute.ca. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  6. «Annabelle Wallis» (անգլերեն). famousbirthdays.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
  7. «Annabelle Wallis: TRIVIA» (անգլերեն). TV.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  8. 8,0 8,1 «Interview with Annabelle Wallis - leading lady of Dil Jo Bhi Kahey» (անգլերեն). indiaglitz.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաբել Վոլիս» հոդվածին։