Այրում (կայարան)

Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ կայարան

Այրում, Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ կայարան։ Գտնվում է Գյումրիից 141 կմ հեռավորության վրա, իսկ Թբիլիսիից՝ 75 կմ։ Բացվել է 1892 թվականին Թբիլիսի - Գյումրի հատվածի հետ միասին։ Կայարանը տեղակայված է Դեբեդ գետի մոտ՝ Այրում գյուղի մերձակայքում, որից էլ ստացել է իր անվանումը։

Այրում կայարան
Ե. ու. բաժանմունքՀարավկովկասյան երկաթուղի
Բացվել է1899[1]
Ելք դեպիԱյրում
Կայարանի կոդ564702
Հղումը Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Կայարանը Հարակովկասյան երկաթուղու միակ գործող հսկիչ անցակետն է։ Այստեղ իրագործվում է․

  • հեռընթաց ուղևորատար գնացքների մաքսային հսկողություն,
  • վրացական և հարավկովկասյան երկաթուղիների միջև բեռնափոխադրող գնացքների ընդունում կամ ճանապարհում,
  • քաղաքամերձ գնացքների շրջանառություն։

Այրում երկաթուղային կայարանով ամեն օր անցնում է Երևան-Թբիլիսի հեռընթաց գնացքը։ Կայարանում ավարտվում է Այրում - Վանաձոր - Գյումրի մերձքաղաքային գնացքը (Հայաստանի կողմից)[2], իսկ Վրաստանի կողմից գնացքները հասնում են միայն մինչև Սադախլո կայարան՝ 13 կմ դեպի հյուսիս[3]։

Նկարագրություն խմբագրել

Կայարանն ունի 8 ուղի, նաև նորոգակայան և գործող մեկնակայարան։ Պահպանվող երկաթուղային անցումը գտնվում է կայարանից արևելք։

Միջադեպեր խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 2-ին Այրումի երկաթուղային կամրջի մոտ տեղի ունեցավ սողանք, ինչի արդյունքում փակվեց մայրուղին։ Չնայած դրան՝ երկաթուղային հաղորդակցությունը չընդհատվեց, իսկ Երևան-Թբիլիսի մարդատար գնացքը շարունակեց աշխատել իր սովորական ժամանակացույցով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Железнодорожные станции СССР. Справочник. — М., Транспорт, 1981
  2. Андрей Уланов. «Айрум - Гюмри». unla.webservis.ru.
  3. Андрей Уланов. «Тбилиси - Айрум». unla.webservis.ru.
  4. «Железнодорожная станция "Айрум" на севере Армении не пострадала от оползня». PanARMENIAN.Net. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել