Այրում

քաղաք Հայաստանում

Այրում, քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի ափին։

Քաղաք
Այրում
Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Մակերես1,3 կմ²
ԲԾՄ500 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2 381[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունայրումցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ4102
Այրում (Հայաստան)##
Այրում (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Նախնիների մի մասը եկել են Երևանի շրջակայքից, Արճիսից և Ռուսաստանից։

Այրումի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1926 46 մարդ
1939 100 մարդ
1959 282 մարդ
1979 2252 մարդ
1989 2620 մարդ
1991 2700 մարդ
2001 2351 մարդ
2008 2381 մարդ
2011 2126 մարդ [3]
2017 2400 մարդ


Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական մասը աշխատում է պահածոների գործարանում և երկաթուղային կայարանում։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

1962 թվականին Այրումի երկաթուղու կայարանից 3 կմ հարավ-արևմուտք ընկած հնագույն ամրոցի ավերակներում հայտնաբերվել են բրոնզե դարի մշակույթի մնացորդներ՝ բրոնզե 49 հատ՝ մարդկանց, բորենու, եզան, ձիու արձանիկներ, որոնք վերաբերում են Ք. ա. 10-7-րդ դարերին։ Արձանիկները ձուլված են մեծ վարպետությամբ, մարդիկ և կենդանիները շարժման մեջ են և արտահայտում են այդ շրջանի կենցաղը և բարքերը։ Շրջակայքում նաև հայտնաբերվել են դամբարաններ և խեցեղեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 184» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 22-ին.
  3. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այրում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 356