Այծուռենի

բույսերի տեսակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այծուռենի (այլ կիրառումներ)
Այծուռենի
Այծուռենի
Այծուռենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Ուռենի (Salix)
Տեսակ Այծուռենի (S. caprea)
Միջազգային անվանում
Salix caprea
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Այծուռենի (լատին․՝ Salix caprea), ուռազգիների ընտանիքի, ուռենիների ցեղին պատկանող ծառատեսակ[1]։

Բուսաբանական նկարագիր խմբագրել

Այծուռենին 8-10 մետր բարձրությամբ ծառ է, մինչև 70 սմ տրամագծով։ Բարձր լեռնային շրջաններում աճում է որպես խոշոր թուփ։ Ընձյուղները ծածկված են մոխրագույն աղվամազով։ Տերևները կլորավուն են, էլիպսաձև, ձվաձև, երբեմն՝ նշտարաձև, 9-17 սմ երկարությամբ, 5-7 սմ լայնությամբ, ամբողջաեզր կամ ալիքաատամնաձև, վերևի կողմից կնճռոտ, մուգ կանաչավուն, ներքևի կողմից մոխրաթավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են։ Հավաքված են կատվիկներում, որոնք բացվում են մինչև տերևների երևալը։ Բազմանում է կտրոններով և սերմերով[1]։ Էկոլոգիական խումբը՝ XIII: Մշակության շրջանները 1-32։

Հաջողությամբ է աճում մեր հանրապետության ինչպես ամենացածրադիր, այնպես էլ բարձր լեռնային շրջաններում։ Գետահովիտներում փարթամ ծառ է, իսկ մերձալպյան նոսրուտներում՝ թուփ։ Չի վախենում ո՛չ սառնամանիքներից, ո՛չ առատ ձյունատեղումներից, ո՛չ էլ կիզիչ արևից ու երաշտից։ Այծուռենու բողբոջները ամենից վաղ են բացվում, ավետելով գարնան գալուստը[1]։

Առատ մացառներ է տալիս, որի շնորհիվ պիտանի է ձորակներն ու թեք լանջերը, փլվածքները ամրացնլու համար[1]։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում և ողջ Եվրոպայում։ Հայաստանի պայմաններում տարածված է ամենացածրադիր վայրերից մինչև բարձրլեռնային շրջանները, առանձին բուսուտներով։ Վեգետացիան վաղ է սկսվում[1]։

Կիրառություն խմբագրել

Առատ մացառներ է տալիս, որի շնորհիվ պիտանի է ձորակներն ու թեք լանջերը, փլվածքները ամրացնելու համար[1][2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Քո շրջապատի ծառերը», Սովետական գրող Հրատ., Երևան, 1983, Լ.Վ. Հարությունյան, էջ 24.
  2. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 244։