Այդըն Արիֆ օղլու Ալիզադե (Ալիև) (ադրբ.՝ Aydın Arif oğlu Əlizadə, հոկտեմբերի 21, 1963(1963-10-21), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի կրոնագետ, փիլիսոփայության պատմաբան, մշակութաբան, պատմաբան, գրող, վիճաբան։

Այդըն Ալիզադե
ադրբ.՝ Aydın Arif oğlu Əlizadə
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1963(1963-10-21) (60 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԱդրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
ԵրկերԱլիզադե, Ա.Ա. Իսլամական հանրագիտարանային բառարան, Մ., 2007
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրԳիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)
ԱնդամությունԳիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան)
Կայքalizadeh.narod.ru
 Aydin Alizadeh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Այդըն Ալիզադեն ծնվել է 1963 թվականին հոկտեմբերի 21-ին Բաքվում՝ ծառայողների ընտանիքում։ Իսկենդեր Ալիևի և Աբութալիբ Աբդուլլաևի թոռն է[1]։

Միջնակարգ դպրոցի ավարտից հետո բարձրագույն կրթություն է ստացել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանում։ Աշխատել է գյուղատնտեսական ոլորտում, 1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ՌԾՈՒ-ում[1]։

1997-2000 թվականներին սկսել է զբաղվել գիտական գործունեությամբ։ 1997 թվականին դարձել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայությոան և իրավունքի ինստիտուտի հայցորդ։ 2001 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2009 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։ 2003 թվականից աշխատում է ԱԳԱԱ Փիլիսոփայությոան և իրավունքի ինստիտուտում, որտեղ զբաղեցնում Հասարակակագիտության բաժնի գլխավոր գիտական աշխատակցի և հասարակական գիտությունների ատենախոսական խորհրդի անդամի պաշտոնները[2]։

Զանազան փիլիսոփայական և կրոնագիտական գիտաժողովների մասնակից է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Կենսագրություն // Այդըն Ալիզադեի կայքը».
  2. «Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիա կայք».
  3. Գիտաժողովներ