Այդըն (թուրքերեն՝ Aydın, հուն․՝ Αϊδίνιο), քաղաք Թուրքիայի արևմտյան մասում։ Քաղաքը Այդընի նահանգի վարչական կենտրոնն է։

Քաղաք
Այդըն
Aydın
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՔաղաքապետԸլհամի Օրթեքին
Այլ անվանումներՏրալլի
Մակերես1 582 կմ²
ԲԾՄ59 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն143 268 մարդ (2000)
Խտություն248 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(0090)+ 256
Փոստային ինդեքս09xxx
Փոստային դասիչ09 000
Ավտոմոբիլային կոդ09
Պաշտոնական կայքaydin.bel.tr
Այդըն (Թուրքիա)##
Այդըն (Թուրքիա)

Աշխարհագրություն խմբագրել

Այդընը գտնվում է Մեծ Մենդերես (նախկինում՝ Մեանդր) գետի հովտում, որը Փոքր Ասիայի կարևոր գետերից մեկն է։ Այդընից 5 կիլոմետր հեռավորության վրա հոսում է Չինե գետը։ Հյուսիսում` քաղաքի մոտ գտնվում է Այդըն լեռը, որի բարձրությունը մոտ 1800 մետր է։

E87 (O31) ավտոմոբիլային ճանապարհը իրար է կապում Էգեյան ծովը և Թուրքիայի երրորդ խոշոր քաղաք Իզմիրը։ Ճանապարհը անցնում է Այդըն լեռան մոտով, որտեղ կառուցված է նորակառույց թունել։ Արևելյան ուղղությամբ ճանապարհը գնում է դեպի Դենիզլի, այնուհետև Անթալիա` Թուրքիայի խոշոր նավահանգիստներից և կուրորտներից մեկը։

Կլիմա խմբագրել

Այդընում ամռանը մշտապես շոգ է, տաք ջերմաստիճանը պահպանվում է գրեթե ողջ տարին։

Էկոնոմիկա խմբագրել

Ծովի մոտիկության պատճառով տարածաշրջանը բնակեցված է եղել դեռևս հին ժամանակներից։ Ներկայումս տարածաշրջանում մեծապես աճեցվում է բրինձ, սակայն շրջանում աճեցվում են նաև այլ մշակաբույսեր։ Քաղաքում զարգացած է թեթև արդյունաբերությունը։

Կան վկայություններ տարածքում առկա պղնձի, երկաթի, լիգնիտի հումքի վերաբերյալ։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդըն» հոդվածին։