Այգյուն Զիյադ կըզը Սամեդզադե (ադրբ.՝ Səmədzadə Aygün Ziyad qızı, հունվարի 11, 1967(1967-01-11)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2018), Ադրբեջանի կոմպոզիտորների միության անդամ, Արվեստի պատմության փիլիսոփայության դոկտոր[2]։

Այգյուն Սամեդզադե
Բնօրինակ անունԱյգյուն Զիյադ կըզը Սամեդզադե
Ծնվել էհունվարի 11, 1967(1967-01-11)[1] (57 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, կատարողուհի և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա և Q97228792?
Պարգևներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Honored Art Worker of Azerbaijan
 Aygün Səmədzadə Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Այգյուն Սամեդզադեն ծնվել է 1967 թվականի հունվարի 11-ին Բաքվում։ Նա ստացել է իր առաջին կրթությունը Բյուլ-բյուլի անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիա։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո նա հրավիրվել է «Երաժշտության պատմության» բաժին, որպես ուսուցիչ։ 1990-1996 թվականներին աշխատել է Կոնսերվատորիայում և եղել է դոցենտ։ 2003 թվականին Այգյուն Սամեդզադեն պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Ահմեդ Ադնան Սայգունի ստեղծագործություն» թեմայով։

Այգյուն Սամեդզադեն հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և հրապարակախոսական գրվածքների ՛Ադրբեջանի երաժշտության պատմության մասին։ Ա. Սամեդզադեն եղել է ադրբեջանական մշակույթի տարածման հետ կապված մի շարք հեռուստատեսային նախագծերի հեղինակ և ղեկավար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել