Այգեստան (Հադրութի շրջան)

գյուղ Հադրութի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)

Այգեստան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի շրջանում։ Նախկինում հայտնի է եղել Կոչբեկ, Կոշբեկ, Քոչբեկ, Քոչբեկլու, Կոչբեկլու անուններով։ 1998 թվականին վերանվանվեց Այգեստան։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորութան վրա։ Համայնքը լեռնային է, ունի 1031,99 հա տարածք, որից 797,5 հա գյուղատնտեսական նշանակություն, 185,15 հա անտառային հողեր։

Գյուղ
Այգեստան
ադրբ.՝ Qoçbəyli
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն294 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Այգեստան (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Այգեստան (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

Այգեստան համայնքի բնակչության թիվը կազմում է 316 մարդ, կա 73 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 304 305 328

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ գյուղատեղի (15-19-րդ դարեր), Սբ. Հարության եկեղեցի (1741 թիվ), որը, ըստ տեղաբնականների, կառուցվել է Մելիք Եգանի թոռ Եսայի բեկի կողմից[4]։

Պատմություն խմբագրել

Այգեստանը հիմնադրվել է Խաչենի մելիքությունից 1739-1740 թվականներին եկած երեք հարուստ ընտանիքների կողմից։ Գյուղի բնակիչները թուրքերի ու պարսիկների հարձակումներից փրկվելու համար ստիպված մի քանի անգամ լքել են իրենց բնակավայրը, կամ այսպես ասած «քոչել են», այնուհետև նորից վերադարձել և վերահաստատվել։ Քոչբեկը՝ գյուղի նախկին անվանումը այստեղից էլ առաջացել է։ Գյուղում գործել է ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան և առևտրի 2 կետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 170–171.

World Gazetteer(չաշխատող հղում)  - World-Gazetteer.com(անգլ.) Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.