Ամֆիբիա, մարտական կամ տրանսպորտային մեքենա, որը կարող է շարժվել ինչպես ցամաքով, այնպես էլ ջրով (տանկ, զրահափոխադրիչ, ավտոմոբիլ, ինքնաթիռ

Ամերիկյան առաջին մեքենան՝ Օլիվեր Էվանսի Ամֆիբիա
"Բանակ-2020" ցուցահանդեսում "Դրոզդ" ամֆիբիա-մեքենան

Ամֆիբիա տանկ խմբագրել

Տանկ՝ զրահափոխադրիչ ամֆիբիայի լողունակությունն ապահովվում է հերմետացված իրանի անհրաժեշտ ջրատարողությամբ։ Ջրի վրայով շարժվում է թիապտուտակների, թրթուրավոր շղթաների (թրթուրավոր մեքենաևերի համար), ջրացայտի օգնությամբ։

Ավտոմոբիլ խմբագրել

 

Ավտոմոբիլ՝ ամֆիբիան օգտագործվում է ցամաքով և ջրով մարդիկ է բեռներ փոխադրելու համար։ Ամֆիբիան ունի բարձր անցունակության ավտոմոբիլի բոլոր ագրեգատները, իսկ ջրով շարժվելու համար՝ նավակի կամ կամրջանավի տիպի հերմետիկ թափք, թիապտուտակ. ջրաղեկ, ալիքները ետ մղող վահան ևն։ Այդպիսի ավտոմոբիլի ջրի վրայով շարժվելու արագությունը 15-20 կմ/ժ է։

Ինքնաթիռ խմբագրել

Ինքնաթիռ՝ ամֆիբիան թռչող նավակի ձև ունեցող հիդրոինքնաթիռ է, որն ունի նաև ցամաքի վրա վայրէջք կատարելու շասսի։

Օդասահնակ ամֆիբիա խմբագրել

Օդասահնակ ամֆիբիա, որի դահուկներով թափքը փոխարինված է նավակ-դահուկով՝ ոչ միայն ձյան, այլև ջրի ու սառույցի վրայով շարժվելու համար։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամֆիբիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 337