Ամրան, իրար հետ միացված տարրերի ամբողջություն, որոնք երկաթբետոնե կառուցվածքներում բետոնի հետ միասնական աշխատանքի ժամանակ իրենց վրա են վերցնում ձգող լարումները (հեծաններ), ինչպես նաև կիրառվում են սյուներում սեղմման գոտիներում բետոնն ուժեղացնելու համար։

Ծածկի սալի ամրանային կարկասը բետոնը լցնելուց առաջ։

Ամրանի տարրերը լինում են կոշտ (ձուլված երկտավրներ, շվելերներ, անկյունակներ) և ճկուն (հարթ կամ պարբերական պրոֆիլներով առանձին ձողեր, ինչպես նաև զոդված կամ գործված ցանցեր ու կարկասներ)։ Ամրանային ձողերը կարող է լինի պատրաստված պողպատից, ապակեպլաստիկից, բազալտից, փայտից (բամբուկից) և այլն։

Երկաթբետոնե կոնստրուկցիաներում հիմնականում կիրառվում են իրենցից իրար հետ միացված ամրանային ձողեր ներկայացնող ամրանային շինվածքներ։ Ձողերի միացման հիմնական եղանակներն են՝ էլեկտրաեռակցումը և լարով կապելը։ Գազաեռակցում, որպես կանոն, չի կիրառվում։

Ամրանային շինվածքների հիմնական տեսակներն են՝ հարթ ցանցերը և տարածական ամրանային կարկասները։

Ամրալար խմբագրել

Ամրալարերը մինչև 12 մմ տրամագծով հատվածք ունեցող հարթ մակերևույթով ամրանային ձողերն են։

Ամրանային ձողերի պարամետրերը խմբագրել

Ձողի տրամաչափը Միավոր երկարության քաշը

(կգ/մ)

Անվանական տրամագիծը

(մմ)

Հատվածքի մակերեսը (մմ²)
6,0 0.222 6 28.3
8,0 0.395 8 50.3
10,0 0.617 10 78.5
12,0 0.888 12 113
14,0 1.21 14 154
16,0 1.579 16 201
20,0 2.467 20 314
25,0 3.855 25 491
28,0 4.83 28 616
32,0 6.316 32 804
40,0 9.868 40 1257
50,0 15.413 50 1963
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 332