Ամստերդամ արենա , մարզադաշտ Ամստերդամում։ Ամստերդամի Այաքս ֆուտբոլային ակումբի մարզադաշտն է[3]։

Ամստերդամ Արենա
Изображение логотипа
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԱմստերդամ
Երկիր Նիդերլանդներ[1]
Հիմնադրվածօգոստոսի 14, 1996[2]
Անվանված էՅոհան Կրոյֆ
Կառուցված1993 - 1996
Բացված1996 օգոստոսի 14
Կառուցման գին€140 միլիոն
ՃարտարապետՌոբ Սխյուրման
Տարողություն54 990
Տնային թիմԱյաքս
Դաշտի չափսեր105 x 68 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքjohancruijffarena.nl
Քարտեզ
Քարտեզ
 Johan Cruijff ArenA Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամստերդամը, այն 6 քաղաքներից էր, որոնք հյուրընկալեցին 1992 թ. Օլիմպիական խաղերը։ 1986 թ.-ին նոր Օլիմպիական մարզադաշտը նախագծվեց, այն ունի ֆուտբոլի դաշտ և ատլետիկայի վազքուղի։ Այն պետք է կառուցվեր Ամստերդամի Զուիդոստի տարածքում, սակայն 1986 թ.-ի հոկտեմբերին Ամստերդամը կորցրեց հայտ Բարսելոնայի հետ։ Մարզադաշտի նախագիծը մոռացվեց։ 1987 թ.-ին «Ամստերդամ Սպորտային Քաղաք Հիմնադրամը»(Stichting Amsterdam Sportstad), որոշեց, որ պետք է կառուցվի 55,000 նստատեղ ունեցող մարզադաշտ։ 1990 թ.-ին նախորդ 2 նախագծերի հիման վրա, որոշվեց կառուցել մարզադաշտը, որը պետք է ֆուտբոլի դաշտ, աթլետիկ ուղի ունենար և լիներ ծածկված։ Հենց նույն ժամանակ Ամստերդամի Այաքսը նոր մարզադաշտի կարիք ուներ։ Նրանց հին մարզադաշտը «Դե Մեեր»(De Meer Stadion), փոքր էր, և նրանք կարևոր խաղերն անց էին կացնում Ամստերդամի Օլիմպիական մարզադաշտում(Olympic Stadium)։

Սպորտային իրադարձություններ խմբագրել

Եվրո 2000 խաղեր խմբագրել

Ամսաթիվ Արդյունք Փուլ
11 հունիս 2000   Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքական 1–0   Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքական Խումբ Դ
18 հունիս 2000   Սլովենիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1–2   Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական Խումբ Ց
21 հունիս 2000   Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական 2–3   Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքական Խումբ Դ
24 հունիս 2000   Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքական 0–2   Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1/4 Կիսաեզրափակիչ
29 հունիս 2000   Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքական 0–0   Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական Կիսաեզրափակիչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.stadiumguide.com/arena/
  3. The making of Amsterdam ArenA Արխիվացված 2009-01-30 Wayback Machine Amsterdam ArenA. Retrieved 8 June 2008