Ամստերդամի թագավորական պալատ

Ամստերդամի թագավորական պալատը (հոլ.՝ Koninklijk Paleis Amsterdam կամ Paleis op de Dam), Նիդերլանդների երեք պալատներից մեկը, որոնք համաձայն պառլամենտական ակտի գտնվում են միապետի տիրապետության ներքո։

Ամստերդամի թագավորական պալատ
Ամստերդամի թագավորական պալատի շենքը, 2016 թվական
Տեսակթագավորական պալատ, թանգարան և քաղաքապետարան
Նախկին անվանումStadhuis op de Dam
Այլ անվանումKoninklijk Paleis Amsterdam
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրԱմստերդամ-Սենտրում
ՀասցեDam 1[2]1012RJ[3]
ՓողոցNieuwezijds Voorburgwal? (147) և Դամ հրապարակ
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Բարձրություն90 մետր
Շինանյութմարմար և Bentheimer sandstone?
Մակերես22,031 քառակուսի մետր
ՍեփականատերՆիդերլանդների Թագավորություն
ԲնակիչԼուի Բոնապարտ, Stichting Koninklijk Paleis Amsterdam? և Royal Collections of the Netherlands?
Օգտագործվում էքաղաքապետարան և պալատ
Կառուցման սկիզբ1648[4]
Առաջին հիշատակում1648
Հիմնադրված է1665
Բացված1665
ՃարտարապետՅակոբ վան Կամպեն, Դանիել Ստալպաերտ
Կառուցման ավարտ1665
ՆախորդOld City Hall of Amsterdam?
Իրադարձություններfoundation stone–laying ceremony?[5]
Ժառանգության կարգավիճակՆիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[6]
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Պաշտոնական կայք

Պալատը կառուցվել է 17-րդ դարում, Հոլանդիայի ոսկե դար ժամանակաշրջանում որպես քաղաքային կառավարման մարմին։ Այն դարձել է թագավոր Լյուդովիկ I պալատը, հետագայում՝ Հոլանդիայի թագավորական պալատ։ Տեղակայված է Ամստերդամի կենտրոնում՝ Դամ հրապարակում, Ամստերդամի ազգային հուշարձանի դիմաց, Nieuwe Kerk-ի (նոր եկեղեցի) հարևանությամբ։

Պատմություն խմբագրել

Քաղաքապետարան խմբագրել

Պալատը կառուցվել է որպես Ամստերդամի քաղաքապետարան[7]։ Բացվել է 1655 թվականի հուլիսի 29-ին։ Կառուցվել է Յակով վան Կամպենի կողմից, ով նախագծի վերահսկման աշխատանքներն սկսել է 1648 թվականից։ Շենքը կառուցվել է 13,659 փայտե գերանների վրա, պատերը կառուցված են Գերմանիայից բերված դեղին ավազաքարից և արժեցել է 8.5 միլիոն գուլդեն։ Ժամանակի ընթացքում քարի գույնն ավելի մուգ է դարձել։ Ներքին հարդարանքների համար օգտագործվել է մարմար։

Յակով վան Կամպենը պալատը կառուցելիս ոգեշնչվել է հռոմեական վարչական պալատներով ու հասարակական շենքերով։ Շենքի քանդակներն ստեղծել է Արտուս Կվելինուս Ավագը։

 
Արևելյան կիսագնդի մի հատվածը կենտրոնական սրահի մարմարե հատակի վրա

Կենտրոնական սրահն ունի 120 ոտնաչափ երկարություն, 60 ոտնաչափ լայնություն, 90 ոտնաչափ բարձրություն։ Մարմարե հատակին պատկերված է երկնոլորտը, քարտեզների վրա պատկերված են արևելյան և արևմտյան կիսագնդերը։

Պալատի վրա կա գմբեթ՝ վրան նավի տեսքով հողմացույց, որն Ամստերդամի խորհրդանիշն է։ Գմբեթի տակ կան մի քանի պատուհաններ, որտեղից երևում են նավահանգիստ ժամանող ու հեռացող նավերը։ Գմբեթի հատվածում է գտնվում Պետեր և Ֆրանսուա Հեմոնների ստեղծած կարիլյոնը, որը վերանորոգվել է 1965 թվականին։ Պետեր և Ֆրանսուա Հեմոնների ստեղծած զանգերից միայն 9 զանգ է մնացել, ստեղծվել են նոր 38 զանգեր։ Հին քայքայված զանգերը պահվում են պալատում։

Պալատի նկարների շարքում են Գովերտ Ֆլինքի, Յակոբ Յորդանսի, Յան Լիվենսի, Ֆերդինանտ Բոլի աշխատանքները։ Ռեմբրանդի մեծածավալ «Կլաուդիուս Սիվիլիսի դավադրությունը» աշխատանքը մի քանի ամիս եղել է պալատում, այնուհետև հետ է վերադարձվել Ռեմբրանդին, պահպանված ֆրագմենտն այժմ գտնվում է Շվեդիայի ազգային թանգարանում։

Պալատի շենքը եղել է աշխարհի 8-րդ հրաշալիքի հավակնորդ և երկար ժամանակ համարվել է Եվրոպայի ամենամեծ վարչական շենքը։

Պալատ խմբագրել

 
Պալատի կենտրոնական սրահը

1806 թվականին Հոլանդիայի թագավոր է դառնում Լյուդովիգ I Բոնապարտը։ Գահը Հաագայում և Ուտրեխտում ընդունեուց հետո նա տեղափոխվում է Ամստերդամ և քաղաքապետարանի շենքը դարձնում արքայական պալատ։ 1810 թվականի հուլիսի 2-ին նա հրաժարվում է գահից և նրան փոխարինում է որդին՝ Լյուդովիգ II Հոլանդացին, որի օրոք պալատը դառնում է ֆրանսիական կառավարության մաս։

1813 թվականին, Նապոլեոնի գահընկեց լինելուց հետո, Վիլյամ VI վերադառնում է Նիդերլանդներ, Ամստերդամը դառնում է Նիդերլանդների մայրաքաղաք (կառավարության նստավայրը՝ Բրյուսել և Հաագա)։ Գիտակցելով պալատ ունենալու կարևորությունը, քաղաքապետարանը վերացվում է արքայական պալատի, որը Նիդերլանդների սեփականություն է դառնում 1936 թվականին։

Միապետը պալատը օգտագործում է պետական այցերի, պաշտոնական ընդունելությունների, ամանորյա ընդունելությունների ընթացքում։ Պալատում են անցկացվում նաև Էրազմուս, Արծաթե մեխակ, գեղանկարչության թագավորական մրցանակաբաշխությունները։

Պալատը վերանորոգվել է 2005-2009 թվականներին, որի ընթացքում ասբեստները վերացվեցին։ 2009 թվականի հուլիս 14-ից պալատը բաց է այլցելուների համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://whichmuseum.nl/museum/koninklijk-paleis-amsterdam-687
  3. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ (նիդերլ.)
  4. The Royal Palace, Amsterdam Արխիվացված 2011-05-18 Wayback Machine. The Dutch Royal House. Retrieved on 18 February 2011.
  5. https://web.archive.org/web/20170502193153/http://www.paleisamsterdam.nl/ontdek-het-paleis/een-nieuw-stadhuis-voor-amsterdam/
  6. Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
  7. Martin Dunford (2010). The Rough Guide to The Netherlands. Penguin. էջեր 63–64. ISBN 978-1-84836-882-8.
  8. Renovatie Paleis op de Dam in opbouwfase Արխիվացված 2012-01-12 Wayback Machine. Ministry of Housing, Spatial Planning and the Environment. Retrieved on 18 February 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի թագավորական պալատ» հոդվածին։