Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամստերդամ (այլ կիրառումներ)

Ամստերդամ (հոլ.՝ Amsterdam [ˌɑmstərˈdɑm]), Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը։ Թագավորության մայրաքաղաքն է 1814 թվականից։ Տեղակայված է Հյուսիսային Հոլանդիա մարզում, Ամստել և Էյ գետերի գետաբերանում։ Ամստերդամը Նորդզե ջրանցքով միանում է Հյուսիսային ծովին։

Քաղաք
Ամստերդամ
Amsterdam
Դրոշ Զինանշան


Heldhaftig, Vastberaden, Barmhartig
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ԵնթարկումՄայրաքաղաք
ՄարզՀյուսիսային Հոլանդիա
ՔաղաքապետԷբերհարդ ցանբ դեր Լան
Հիմնադրված է1300 թ.
Առաջին հիշատակում1275
Մակերես219,07 կմ²
ԲԾՄ−2 մետր
Բնակչություն921 468 մարդ (հունվար 2023)[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+31 020
Փոստային դասիչ10xx
Պաշտոնական կայքamsterdam.nl(նիդեր.)
Ամստերդամ (Նիդեռլանդներ)##
Ամստերդամ (Նիդեռլանդներ)

Վարչականորեն մտնում է Ամստերդամ համայնքի մեջ։

Բնակչությունը՝ 921 468 մարդ (հունվար 2023)[1]։ Ամստերդամը Ռանստադ ագլոմերացիայի մասն է, որը Եվրոպայում մեծությամբ 6-րդն է։

Քաղաքի անվանումը ծագում է երկու բառից՝ «Ամստել», գետի անունը և «դամ» ― «դամբա»։ 12-րդ դարում սա մի փոքրիկ ձկնորսական գյուղ էր, սակայն Նիդերլանդների Ոսկեդարյան ժամանակաշրջանում Ամստերդամը դարձավ աշխարհի կարևորագույն նավահանգիստներից և խոշորագույն առևտրային կենտրոններից մեկը։

Քաղաքը զանազան մշակույթների կենտրոնացման վայր է․ 2009 թվականի ապրիլին այստեղ էին ապրում շուրջ 177 ազգությունների ներկայացուցիչներ։

Ամստերդամը Նիդերլանդների նաև ֆինանսական և մշակութային մայրաքաղաքն է։ Այստեղ են գտնվում 500 համաշխարհային խոշորագույն ընկերություններից 7-ի շտաբակայանը, օրինակ՝ Philips և ING Groep։ Քաղաքի կենտրոնում է տեղակայված աշխարհի ամենահին ֆոնդային բորսան։

Ամստերդամում է Գրինփիսի գլխավոր գրասենյակը։

Ամստերդամի տեսարժան վայրերը՝ Ռեյկմյուզեումը, Վինսենթ վան Գոգի և Քաղաքային թանգարանները, Էրմիտաժը, Կարմիր լապտերների թաղամասը ամեն տարի գրավում են մոտավորապես 4.2 միլիոն զբոսաշրջիկների։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ հիշատակվել է 1275 թվականին։ Անվանումն առաջացել է Ամստել գետի անունից և հոլանդերեն damm՝ «ամբարտակ» բառից, այսինքն՝ «Ամստելի ամբարտակ»[2]։

Հիմնադրում խմբագրել

Ամստերդամը հիմնադրվել է համեմատաբար ավելի ուշ՝ հոլանդական այլ քաղաքներից, որոնցից են Ռոտերդամը, Նեյմեյխենը, Ուտրեխտը։ 2008 թ. պատմական աշխարհագրագետ Քրիս դե Բոտը առաջարկեց մի վարկած, ըստ որի Ամստերդամի շուրջ գտնվող հողերն սկսել են օգտագործվել դեռևս 10-րդ դարից։ Սա պարտադիր չէր նշանակում, թե այդ ժամանակ արդեն դրված է եղել քաղաքի հիմքը՝ հողի մշակման աշխատանքները կարող էին կապված լինել ոչ թե գյուղատնտեսության, այլ տորֆ արդյունահանելու հետ[3]։

Ամստերդամը քաղաքի իրավունքներ է ստացել 1300 կամ 1306 թ.[4]: 14-րդ դարից սկսած, Ամստերդամը բարգավաճում էր, հիմնականում՝ Հանզայի լիգայի հետ առևտրի շնորհիվ։ 1345 թ. Կալվերստրաատի Երանելի հաղորդությունը քաղաքը դարձրեց ուխտատեղի մինչև բողոքական հավատի ընդունումը։ Մինչև օրս պահպավող «լուռ երթը» վկայում է ուխտավորության հարուստ պատմության մասին[5]։

Ապստամբությունը իսպանացիների դեմ խմբագրել

16-րդ դարում Հոլանդիայում իսպանացիների դեմ բարձրացավ մի ապստամբություն, որի գլխավոր պատճառը հարկերի բարձրացումը և իսպանական ինկվիզիցիայի կողմից բողոքականների հետապնդումներն էին։ Խռովությունները վերաճեցին «Ութսունամյա պատերազմի», որն, ի վերջո հասցրեց Հոլանդիայի անկախության[6]։ Հոլանդական ապստամբությունը ղեկավարող Վիլհելմ Լռակյացի ջանքերի շնորհիվ Հոլանդիայի Հանրապետությունը հայտնի դարձավ որպես կրոնական հանդուրժողականության երկիր։

Հրեաները Իբերական թերակղզուց, հուգենոտները Ֆրանսիայից, բարգավաճ վաճառականները և տպագրիչները Ֆլանդրիայից և տնտեսական զրկանքների ու կրոնական արգելքների պատճառով տեղահանվածները Իսպանիայի վերահսկողության տակ գտնվող Նիդերլանդների տարածքներից իրենց անվտանգությունը գտան Ամստերդամում։ Ֆլամանդական տպագրիչների ներհոսքը և քաղաքի մտավորականության հանդուրժողականությունը Ամստերդամը դարձրեցին Եվրոպայի ազատ մամուլի կենտրոն։

Տնտեսություն խմբագրել

 
Ամստերդամի ֆինանսական թաղամաս Զյոյդասը։
 
I amsterdam-ն Ամստերդամի զբոսաշրջային կարգախոսն է։
 
Ամստերդամի հատակագիծը։

Ամստերդամը Նիդերլանդների ֆինանսական մայրաքաղաքն է, բանկերի և կորպորացիաների քանակով Եվրոպայում խոշորագույններից է՝ Լոնդոնից, Փարիզից, Ֆրանկֆուրտից և Բարսելոնից հետո։ Ամստերդամում է գործում աշխարհի հնագույն ֆոնդային բորսան։ Ամստերդամը նաև ադամանդների մշակման և գործարքների խոշոր կենտրոն է։

Քաղաքում և նրա արվարձաններում գործում են էլեկտրատեխնիկական արդյունաբերության և մեքենաշինության ձեռնարկություններ։ Զարգացած են ավիաշինությունը, նավաշինությունը, քիմիական, նավթամշակման և փայտավերամշակման արդյունաբերությունը։ Սննդամթերքի արտադրությունն զբաղվում է այնպիսի մթերքների վերամշակումով, որոնք են՝ սուրճը, կակաոն, ծխախոտը, կոկոսի յուղը, կարտոֆիլը, հացահատիկը և շաքարի ճակնդեղը։

Զբոսաշրջություն խմբագրել

Ամստերդամը տարեկան այլ երկրներից ընդունում է մի քանի միլիոն զբոսաշրջիկ (2009 թ.. դրությամբ՝ 4.63 միլիոն)[7]։

Ամստերդամի զբոսաշրջային կարգախոսն է I amsterdam-ը, որը նմանվում է անգլերեն I am Amsterdam արտահայտությանը, թարգմանաբար՝ «Ես Ամստերդամն եմ» կամ՝ «Ամստերդամը ես եմ»։

Դիրք խմբագրել

Ամստերդամը գտնվում է Նիդերլանդների արևմուտքում։ Ամստել գետը վերջանում է քաղաքի կենտրոնում և բաժանվում է մեծաթիվ ջրանցքների։ Ջրանցքները ձևավորվել են 17-րդ դարի սկզբում, երբ ներգաղթյալների հոսքը հասավ գագաթնակետին։ Այդ ժամանակ մշակվեց քաղաքի զարգացման համապարփակ նախագիծ, որով կառուցվեցին չորս կիսաշրջանաձև ջրանցքներ։ Նրանց ծայրերը հասնում են մինչև Էյ (հոլանդերեն՝ IJ) ծովածոցը։ Ջրանցքների կառուցման նպատակը ծովից պաշտպանվելն էր, որի մակարդակից Ամստերդամը գտնվում է երկու մետր ցածր[8]։

Քաղաքը շրջապատված է հարթավայրերով, հարավ-արևմուտքում տարածվում են տնկովի անտառներ։ Հյուսիսային ծովին միանում է երկար Հուսիսծովյան ջրանցքով։

Ամստերդամը խիտ բնակեցված քաղաք է, բնակչության խտությունը հասնում է 4 457 մարդ/կմ2։ Քաղաքի շուրջը տարածվում են արվարձանները[9]։ Զբոսայգիները գրավում են քաղաքի տարածքի 12%-ը[10]։

Կլիմա խմբագրել

Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 13.9
(57)
16.6
(61.9)
21.1
(70)
27.0
(80.6)
31.5
(88.7)
33.2
(91.8)
32.3
(90.1)
34.5
(94.1)
29.4
(84.9)
25.0
(77)
17.5
(63.5)
15.5
(59.9)
34.5
(94.1)
Միջին բարձր °C (°F) 5.8
(42.4)
6.3
(43.3)
9.6
(49.3)
13.5
(56.3)
17.4
(63.3)
19.7
(67.5)
22.0
(71.6)
22.1
(71.8)
18.8
(65.8)
14.5
(58.1)
9.7
(49.5)
6.4
(43.5)
13.82
(56.87)
Միջին օրական °C (°F) 3.4
(38.1)
3.5
(38.3)
6.1
(43)
9.1
(48.4)
12.9
(55.2)
15.4
(59.7)
17.6
(63.7)
17.5
(63.5)
14.7
(58.5)
11.0
(51.8)
7.1
(44.8)
4.0
(39.2)
10.19
(50.35)
Միջին ցածր °C (°F) 0.8
(33.4)
0.5
(32.9)
2.6
(36.7)
4.6
(40.3)
8.2
(46.8)
10.8
(51.4)
12.0
(53.6)
11.8
(53.2)
10.6
(51.1)
7.5
(45.5)
4.2
(39.6)
1.5
(34.7)
6.26
(43.27)
Ռեկորդային ցածր °C (°F) −15.4
(4.3)
−15.0
(5)
−11.1
(12)
−4.7
(23.5)
−1.1
(30)
2.3
(36.1)
5.0
(41)
5.0
(41)
2.0
(35.6)
−3.4
(25.9)
−6.9
(19.6)
−14.8
(5.4)
−15.4
(4.3)
Տեղումներ մմ (դյույմ) 66.6
(2.622)
50.6
(1.992)
60.6
(2.386)
40.9
(1.61)
55.6
(2.189)
66.0
(2.598)
76.5
(3.012)
85.9
(3.382)
82.4
(3.244)
89.6
(3.528)
87.2
(3.433)
76.3
(3.004)
838.2
(33)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 12 10 11 9 10 10 10 10 12 13 13 13 133
Միջ. ձնառատ օրեր 6 6 4 2 0 0 0 0 0 0 3 5 26
% խոնավություն 88 86 83 78 76 78 79 80 83 86 89 90 83
Միջին ամսական արևային ժամ 63.2 87.5 126.3 182.7 221.9 205.7 217.0 197.0 139.4 109.1 61.7 50.5 1662
Աղբյուր #1: Royal Netherlands Meteorological Institute (1981–2010 normals, snowy days normals for 1971–2000)[11]
Աղբյուր #2: Royal Netherlands Meteorological Institute (1971–2000 extremes)[12]

Բնակչություն խմբագրել

Քաղաքի սահմանների ներսում Ամստերդամի բնակչությունը կազմում է 800 000 մարդ, որի կեսն ունի օտարերկրյա ծագում։ 16-17-րդ դարերում ներգաղթյալները հիմնականում հուգենոտներ, ֆլամանդացիներ և սեֆարդ հրեաներ և վեսֆալիացիներ էին։ Վերջիններս եկել էին հիմնականում տնտեսական կարիքների պատճառով։ Նրանց ներհոսքը շարունակվում էր նաև 18-19-րդ դարերում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսելը քաղաքի բնակչության 10%-ը կազմում էին հրեաները։

20-րդ դարում ներգաղթյալների առաջին զանգվածը եղավ 1940-ականներին՝ անկախություն ստացած Ինդոնեզիայից։ 1960-ականներն սկսվեց աշխատավոր ներգաղթյալների հոսքը Թուրքիայից, Մարոկկոյից, Իտալիայից և Իսպանիայից։ Սուրինամի անկախացումից հետո Ամստերդամ հասավ սուրինամցիների մի մեծ ալիք։

Այսօր, ոչ արևմտյան ծագումով բնակիչները կազմում են քաղաքի մոտավորապես մեկ երրորդը և երեխաների ավելի քան 50%-ը[13][14][15]։

Ամենախոշոր կրոնական խումբը քրիստոնյաներն են (2000 թ.՝ 17%), ովքեր բաժանվում են կաթոլիկների և բողոքականների։ Հաջորդ խոշոր կրոնն է իսլամը (2000 թ.՝ 14%), որոնց մեծ մասը սուննի ճյուղի ներկայացուցիչ են[16][17]։ Թեև "Leef en laat leven" («Ապրի՛ր և թույլ տո՛ւր, որ ապրեն») կարգախոսը միավորում է հոլանդացիներին և, նամանավանդ Ամստերդամի բաց և հանդուրժող հանրությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած տարբեր ռասաների, կրոնների և մշակույթների մեծաքանակ ներհոսքն ստեղծել է լարվածություն։

Իր 176 տարբեր ազգություններով Ամստերդամը ներկայումս աշխարհի քաղաքների շարքում ամենաբազմազան ազգությունների օթևանն է[18]։


Ճարտարապետություն խմբագրել

 
Սուրբ Նիկոլասի եկեղեցին։

Ամստերդամն ունի հարուստ ճարտարապետական պատմություն։ Ամստերդամի ամենահին կառույցն է 1306 թվականին նվիրաբերված Oude Kerk-ը (Հին Եկեղեցին)[22]։ Հնագույն փայտե կառույցն է het Houten Huys-ը[23]։ Այն կառուցվել է շուրջ 1425 թ. և պահպանված միայն երկու շենքերից մեկն է։ Այն նաև Ամստերդամի գոթական ճարտարապետության նմուշ է։

16-րդ դարում փայտե շինությունները քանդվում և փոխարինվում էին աղյուսից կառուցվածներով։ Այս ժամանակաընթացքում կառուցվեցին Վերածննդի ոճով բազմաթիվ շենքեր։ Այդ ժամանակի շենքերը շատ հեշտությամբ ճանաչվում են աստիճանաձև ճակատներով, որը հոլանդական սովորական Վերածննդի ոճն է։ Ամստերդամն արագ զարգացրել է իրիսկ Վերածննդի ճարտարապետությունը։ Այս շենքերը կառուցվել են ճարտարապետ Հենդրիկ դե Կեյսերի սկզբունքներով[24]։ Հենդրիկ դե Կեյսերի նախագծած ապշեցնող շենքերից մեկն է Westerkerk-ը։ 17-րդ դարում բարոկկո ճարտարապետությունը դարձավ ընդունված և այն ևրոպայում հանդիպում էր ամենուրեք։ Սա մոտավորապես համընկավ Ամստերդամի «Ոսկեդարի» հետ։ Ամստերդամում այս ոճի առաջատար ճարտարապետներն էին Յակոբ վան Կամպենը, Փիլիպս Վինգբոոնսը և Դանիել Ստալպաերտը[25]։

19-րդ դարի վերջում տարածվում է Ար նուվո (Jugendstil կամ Art Nouveau) ոճը և շատ նոր շենքեր կառուցվում են այս ոճով։ Այս ժամանակաշրջանում Ամստերդամի արագ ընդարձակման հետ միասին կենտրոնի հարակից շրջաններում նույնպես կառուցվոմ ն այս ոճի շենքեր։ Թանգարանի հրապարակի (Museumplein) հարևանությամբ կառուցված շենքերը Jugendstil ոճի են։ Նոր ժամանակաշրջանին նախորդող ոճերից ամենահայտնին եղել է Ար Դեկոն։ Ամստերդամն ունեցել է այս ոճի իր վարկածը՝ Ամստերդամի դպրոցը (Amsterdamse School)։ Ամբողջ մի շրջան, ինչպիսին է Rivierenbuurt-ը, կառուցապատվել է այս ոճով[26]։ Ամստերդամի դպրոցի ոճով կառուցված շենքերի ճակատների առանձնահատկությունը նրանց հարուստ զարդանախշերն են տարօրինակ ձևով շրջանակված դռներն ու պատուհանները։

Հին քաղաքի կենտրոնը 19-րդ դարից առաջ հանդիպող ճարտարապետական ամենատարբեր ոճերի կիզակետն է։ Դրանց հարևանությամբ կառուցված են 20-րդ դարի սկզբի շենքերը, այդ թվում նաև՝ այս ոճի մի քանի ապշեցնող օրինակ՝ քաղաքի կենտրոնում։ Քաղաքի կենտրոնի և նրա հարևանությամբ գտնվող պատմական շենքերի մեծ մասը ջրանցքների երկայնքով կառուցված հարուստ վաճառականների տներ են։

Քույր քաղաքներ խմբագրել

Ուշագրավ փաստ խմբագրել

Ամստերդամում ծնված նշանավոր մարդիկ խմբագրել


Քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bevolkingsontwikkeling; regio per maandCBS.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 24.
  3. «Amsterdam 200 jaar ouder dan aangenomen» (Dutch). Nu.nl. 2008 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «De geschiedenis van Amsterdam» (Dutch). Municipality of Amsterdam. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Mirakel van Amsterdam» (Dutch). Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Eighty Years' War» (Dutch). Leiden University. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Fedorova, T and Meijer, R (2007 թ․ հունվար). «Toerisme in Amsterdam 2006/2007» (PDF) (Dutch). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Actueel Hoogtestand Nederland» (Dutch). Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Kerncijfers Amsterdam 2007» (PDF) (Dutch). Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Openbare ruimte en groen: Inleiding» (Dutch). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Klimaattabel Schiphol, langjarige gemiddelden, tijdvak 1981–2010» (PDF) (Dutch). Royal Netherlands Meteorological Institute. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Klimaattabel Schiphol, langjarige extremen, tijdvak 1971–2000» (Dutch). Royal Netherlands Meteorological Institute. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Half of young big-city dwellers have non-western background». Cbs.nl. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. «Bevolking naar herkomstgroepering, 1 january 2001–2006» (Dutch). Dienst Onderzoek en Statistiek (Research and Statistics Service). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Most foreign babies born in big cities». Cbs.nl. 2004 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  16. «Religie Amsterdam» (PDF) (Dutch). Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Bureau of Onderzoek en Statistiek: 'Geloven in Amsterdam'» (PDF). Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
  18. Quest, issue of march 2009
  19. http://statline.cbs.nl/StatWeb/publication/?DM=SLNL&PA=37230ned&D1=0,17&D2=39,66,88,121&D3=(l-4)-l&VW=T
  20. http://statline.cbs.nl/StatWeb/publication/?DM=SLNL&PA=37230NED&D1=17-18&D2=57-650&D3=l&LA=EN&HDR=T&STB=G1,G2&VW=T
  21. Bevolkingsontwikkeling; regio per maandCBS.
  22. «Oude Kerk official website». Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
  23. «Houten Huys» (Dutch). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «Amsterdamse renaissance in de stijl van Hendrick de Keyser» (Dutch). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Hollands Classicisme» (Dutch). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. «Amsterdamse School» (Dutch). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. 27,0 27,1 Վանիկ Աթոյան (2009). Աստղագիտության դասավանդման մեթոդիկայի հիմունքները. Տեսական և մասնավոր մասեր. Ստեփանակերտ: «Դիզակ պլյուս» հրատարակչություն. ISBN 9789939800677.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 330