Ամոց Զահավի

իսրայելցի կենսաբան

Ամոց Զահավի (եբր.՝ אמוץ זהבי, օգոստոսի 14, 1928(1928-08-14), Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել - մայիսի 12, 2017(2017-05-12)[1][2][3], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի կենսաբան, Թել Ավիվի համալսարանի կենդանաբանական ֆակուլտետի նախկին պրոֆեսոր, Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության միության հիմնադիրներից մեկը։ Զահավիի հիմնական հետազոտությունները վերաբերվում են կենդանական ազդանշանների ուսումնասիրությանը և նրանց ներազդեցությանը տեսակների հարմարվածության վրա[5]։

Ամոց Զահավի
אמוץ זהבי
Ծնվել էօգոստոսի 14, 1928(1928-08-14)
Պետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել
Մահացել էմայիսի 12, 2017(2017-05-12)[1][2][3] (88 տարեկան)
Թել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Մանդատային Պաղեստին և  Իսրայել
Մասնագիտությունկենդանաբան, թռչնաբան, համալսարանի դասախոս և կենսաբան
Հաստատություն(ներ)Թել Ավիվի համալսարան
Գործունեության ոլորտԷվոլյուցիոն կենսաբանություն
Ալմա մատերԹել Ավիվի համալսարան
Տիրապետում է լեզուներինեբրայերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Avishag Zahavi?
 Amotz Zahavi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զահավին ծնվել է 1928 թվականին Իսրայելի Պետախ֊Տիկվա քաղաքում։ 1941-1946 թվականներին հաճախել է Պարադես Հանայի ավագ դպրոց։ 1947 թվականին անդամակցել է սկաուտական շարժմանը։ 1948-1949 թվականներին ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում։ 1954 թվականին Զահավին ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը, ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան կենդանաբանության բնագավառում։ Նրա ատենախոսության թեման էր «Հուլե լճի և ճահիճի թռչունները»։ Զահավին արժանանում է Բրիտանական խորհրդի կրթաթոշակին և 1955 թվականին ուսումը շարունակում է Օքսֆորդի համալսարանում։ 1956-1969 թվականներին նա հանդիսանում է Իսրայելի Շրջակա միջավայրի պաշտպանության միության գլխավոր քարտուղարը։ 1965-1984 թվականներին հիմնադրել և գլխավորել է բնության պահպանության և հետազոտությունների բաժինը Թել Ավիվի համալսարանում։ 1970 թվականին հետազոտությունները շարունակել է Օքսֆորդի համալսարանի Էդվարդ Գերյի դաշտային թռչնաբանության բաժնում։ Այստեղ նա առաջ է քաշել թռչունների խմբային կուտակումների որպես ինֆորմացիայի կենտրոնների մասին վարկածը։ 1970 թվականին ստանում ա գիտությունների դոկտորի աստիճանը Թել Ավիվի համալսարանում։ Դոկոտորականի թեման էր «Սպիտակ խաղտտնիկ ձմեռային վարքագիծը»։ 1971-1997 թվականներին աշխատում է Թել Ավիվի համալսարանի կենդանաբանության ամբիոնում։ 1975 թվականին Զահավին հրապարակում է իր ամենահայտնի հանդիկապի սկզբունքի մասին տեսությունը։ 1984-1987 թվականներին հանդիսանում է Թել Ավիվի համալսարանի կենդանաբաննության ամբիոնի վարիչ։ 1997 թվականին լքում է ամբիոնը և շարունակում է հետազոտական աշխատանքները թռչնաբանության ոլորտում։ 1998 թվականին նշանակվում է Հազեվայի դաշտային հետռազոտությունների կենտրոնի պատվավարոևր տնօրեն։ Շարունակում է դասավանդել Թել Ավիվ համալսարանում։

Գիտական գործունեությունը խմբագրել

 
Ամոց Զահավին կնոջ՝ Ավիշաղ Զահավիի հետ միասին։

Զահավին աշխարհին հայտնի իր հանդիկապի սկզբունքի մասին տեսությամբ։ Այն առաջարկում է սեռային ընտրության այնպիսի մի մոդել, որը բացատրում էր բոլոր այն արտաքին, վարվելակերպային և համակարգային առաձնահատկությունները, որոնք հակասության մեջ են գտնվում Դարվինյան տեսության հետ և նվազեցնում են առանձին կենդանիների հարմարվածությունը բնական պայքարում[6]։

Իր «Զուգընկերի ընտրությունը – հանդիպակի ընտրությունը» հոդվածում Զահավին անդրադառնում է էվոլյուցիայի տեսանկյունից թանկարժեք սեռային հատկանիշներին և դրսևորումներին, մի երևույթի, որը տարածված է նաև մարդկային հասարակություններում։ Նման հատկանիշների շարքում են, օրինակ, սիրամարգի պոչը, կամ թանկարժեք իրերի ձեռքբերումը մարդկանց պարագայում։ Այդ հատկանիշները կենդանական պոպուլյացիաներում կատարում են սեռական գովազդի դեր։ Զահավին ցույց է տալիս, որ օրգանզիմի ռեսուրսների նման ոչ օպտիմալ օգտագործումը, որը նպատակ է հետապնդում գրավել զուգընկերոջ ուշադրությունը, կարող է օգտակար լինել և՛ ազդանաշանը ուղարկողի, և՛ այն ստացողի համար։ Ռեսուրսների վատնումը ցուցամոլական և անպետք հատականիշների վրա վկայում են այդ ռեսուրսների առկայության և տվյալ անհատի ֆիզիկական առողջության մասին։ Զահավին լրացնում Դարվինի կողմից առաջ քաշած սեռային ընտրության տեսությունը և բացատրում է, թե ինչում են էգերը նախընտրում ամենագունեղ և ամենաթակարժեք սեռային հատկանիժենր ունեցող արուներին։ Էվոլյուցիոն կենսաբանությունից զատ՝ հանդիկապի մասին տեսությունը կարևոր դեր է խաղում էվոլյուցիոն հոգեբանության, սոցիոլոգիայի, բժշկության և բնապահապանության ասպարեզներում։

Պարգևները խմբագրել

1980 թվականին Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության միության և երկու այլ գործընկերների հետ համատեղ արժանացել է Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության միության մրցանակին, որը տրվում է պետության և հասարակության կողմից առանձնացված այն գործիչներին, որոնք անգնահատելի ավանդ են ունեցել շրջակա միջավայրի պաշտպանության գործում[7] ։

2011 թվականին Զահավին ստանում է Ֆիսենի միջազգային մրցանակը իր էվոլյուցիայի և սոցիալական հարաբերությունների ոլորտներում կատարված ուսումնասիրությանների համար[8]։

2016 թվականին Զահավին ստանում է Իսրայելի բնապահպանական գիտությունների միության կյանքի նվաճման մրցանակը[9]։

Անձնական կյանք խմբագրել

Ամոց Զահավին ամուսնացած է կենսաբան Ավիշաղ Զահավիի հետ, ով նաև նրա բազմաթիվ գիտական հրապարակումների համահեղինակն է[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://twitter.com/ReshetBet/status/863314358306320384
  2. 2,0 2,1 2,2 http://news.walla.co.il/item/3064283
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.haaretz.co.il/opinions/zafrir/2016-06-15/ty-article/.premium/0000017f-dc46-db5a-a57f-dc6ed0300000
  5. Պրոֆեսոր Ամոց Զահավի, Թել Ավիվի համալսարան
  6. «Ամոց Զահավին, մարդ ով կարողացել է բացատրել էվոլյուցիայի շռալյությունը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  7. Իսրայելի շրջակա միջավայրի պաշտպանության միության մրցանակին դափնեկիրները, 1980 թվական (եբրայերեն)
  8. «/ Ֆիսենի միջազգային մրցանակի դափնեկիրները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  9. Կյանքի նվաճում մրցանակը հանձնվել է պրոֆեսոր Ամոց Զահավիին
  10. «Հանդիկապի սկզբունքը. Դարվինյան խճանկարի անհայտ տարրը», Ջոֆրի Միլլեր, էջ 2