Ամորձիներն արական սեռական զույգ գեղձեր են, որոնք սեռական հասունացումն սկսվելիս արտադրում են սերմնաբջիջներ (սպերմատոզոիդներ)։ Դրանց թիվը սերմնաժայթքման ժամանակ հասնում է 40–60-ից մինչև 500–600 մլն։ Ամորձիներում արտադրվում է նաև հորմոն՝ տեստոստերոն, որով պայմանավորված են արական սեռի երկրորդային հատկանիշները (դեմքի և մարմնի որոշ հատվածների մազակալում, ձայնի փոփոխություն և այլն)։ Ամորձիները սաղմնավորվում են որովայնի խոռոչում, պտղի աճմանը համապատասխան՝ ուղղիչ կապաններով տեղափոխվում են դեպի ցած և ծնվելու նախօրյակին աճուկային խողովակով իջնում ամորձապարկ (փոշտ)։

Ամորձի
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասսեռագեղձ[1], բլթային օրգան[2], male organ? և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Զարկերակtesticular artery?
Երակtesticular vein?
Ավշային հանգույցLumbar lymph nodes?
Լիմֆատիկ դրենաժLumbar lymph nodes?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
male gonad development?
MeSHA05.360.444.849, A05.360.576.782 և A06.300.312.782
Foundational Model of Anatomy7210
Terminologia Anatomica 98A09.3.01.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], «Օտտո» գիտական հանրագիտարան, Desktop Encyclopedic Dictionary?, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Granat Encyclopedic Dictionary? և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1
 Testicles Վիքիպահեստում

Երբեմն ոչ ճիշտ իջնելու դեպքում ամորձին, աճուկային խողովակից դուրս գալով, փոխում է իր ուղղությունը և տեղադըրվում աճուկի, ազդրի, ցայլքի կամ շեքի մաշկի տակ (երևույթն անվանում են գաղտնամորձություն)։ Առանձին դեպքերում ամորձու իջնելն ուշանում է և ավարտվում է միայն 10–13 տարեկանում։ Գաղտնամորձության բոլոր դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Ամորձին պատված է մի քանի պատյաններով. պինդ շարակցահյուսվածքային սպիտակավուն պատյանը, ճառագայթաձև տարածվելով դեպի ներս, ամորձու նյութը (պարենքիմ) բաժանում է բլթակների։ Ամորձու նյութը կազմված է ուղիղ և ոլորուն սերմնախողովակիկներից։ Սերմնաբջիջներն արտադրվում են միայն ոլորուն խողովակիկներում։ Ամորձիների արտազատուկը, խառնվելով սերմնաբշտերի (գտնվում են միզապարկի և ուղիղ աղիքի միջև) արտազատուկին, առաջացնում է սերմը, որը, սերմնավիժող ծորանով անցնելով շագանակագեղձի հաստության միջով, բացվում է միզուկի մեջ։

Տղաների սեռական հասունացումն սկսվելու մասին են վկայում առաջին երազախաբությունները (ակամա սերմնաժայթքումներ), որոնք դեռահասների և պատանիների մոտ լինում են շաբաթը 1 անգամ։ Չափազանց կարևոր է, որ դեռահասը սեռական հասունացման մասին ճիշտ պատկերացում ունենա։ Տղաները պետք է իմանան, որ երազախաբությունն օրինաչափ, բնական երևույթ է, և պետք է զերծ մնան ցանկասիրության վաղաժամ արթնացումից։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուր խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 327  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամորձի» հոդվածին։