Ամոնիֆիկացում (լատին․՝ facere - անել), ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման պրոցես՝ ամոնիակի անջատմամբ։ Հողում ազոտական նյութերի հիմնական զանգվածը գտնվում է բույսերի համար անմատչելի միացությունների ձևով։ Ազատման շնորհիվ նրանք դառնում են մատչելի։

Միկրոօրգանիզմներ խմբագրել

Ամոնիֆիկացում կատարվում է նեխման բակտերիաների, ճառագայթասնկերի և բորբոսասնկերի որոշ տեսակների, իսկ կենդանի օրգանիզմներից անջատված միզանյութի Բ.՝ ուրոբակտերիաների միջոցով։

Գոմաղբի միզանյութի արագ քայքայման ժամանակ ազոտի մի մասը կորչում է, որպես ցնդող ամոնիակ։ Այդ կանխելու համար գոմաղբին պետք է խառնել թթու տորֆ կամ գիպս, որոնք կլանում և կապում են անջատված ամոնիակը, արգելակում միզանյութի քայքայումը։ Ամոնիակ է առաջանում նաև միզաթթվի, հիպուրաթթվի և հողի հումուսի քայքայումից։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնիֆիկացում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 326