Ամյենի Աստվածամոր տաճար

Ամյենի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame d'Amiens), կաթոլիկ եպիսկոպոսության մայր տաճարը Պիկարդիայի Ամյեն քաղաքում։ Իր ծավալով (200 000 մ²) այն գերազանցում է Ֆրանսիայի գոթական բոլոր տաճարներին։

Ամյենի Աստվածամոր տաճար
ֆր.՝ Cathédrale Notre-Dame d'Amiens
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և իրավաբանական անձ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունԱմյեն[1][2]
Հասցեparvis Notre-Dame
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԱմյենի թեմ
Հոգևոր կարգավիճակՄայր տաճար
Հիմնական ամսաթվերը1220
Ներկա վիճակգործող
Մասն էWay of Saint James UNESCO World Heritage Sites in France?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Համաշխարհային ժառանգություն
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետRobert of Luzarches?
Ճարտարապետական ոճդասական գոթիկա և Գոթական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1220
Կառուցման ավարտ1269
Հիմնադրված1220
Բարձրություն42,3 մետր և 112,7 մետր
Մակերես1,54 հեկտար, 115 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Notre-Dame d'Amiens Վիքիպահեստում
notredameamiens.fr(ֆր.)

Ամյենի, Ռեյմսի և Շարտրի տաճարները գոթիկայի դրսևորման լավագույն օրինակ են։ Տաճարի ճարտարապետությունը ներառում է գոթիկայի հետևյալ տարրերը՝ բարձր գոթիկա (հատկապես աբսիդը) և պայծառ գոթիկա (հատկապես վիտրաժը, հյուսիսային աշտարակը, թիկնաթոռը)։ Տաճարի երկարությունը 145 մ է, բարձրությունը՝ 42.30 մ։ 1981 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[3]։

Չափեր խմբագրել

  • Արտաքին երկարություն - 145 մ
  • Ներքին երկարություն - 133.5 մ
  • Նավի լայնություն - 14.6 մ
  • Կողային կունդի լայնություն - 865 մ
  • Տրանսեպտի երկարություն - 70 մ
  • Կամարի բարձրություն - 42.3 մ
  • Սրաձողի բարձրություն - 112.7 մ
  • Մակերես - 7.700 մ²
  • Ներքին ծավալ - 200.000 մ³

Պատմություն խմբագրել

Տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1220 թվականին։ 1236 թվականին ավարտվել է կունդի կառուցումը, 1243 թվականին՝ ճակատի աշտարակների։ 1528 թվականին միայն տեղադրվել է վեր խոյացող սրաձողը, որի գագաթը երկրի մակերևույթից 112.7 մ բարձրություն ուներ։

Կոստանդնուպոլսի եկեղեցու կողոպտումից հետո Ամյեն են հասնում Հովհաննես Մկրտչի գլխի դիմային հատվածի մասունքները։

Տաճարի շինարարության մեջ իրենց դերն են ունեցել ճարտարապետներ Ռոբեր դե Լյուզարշը, Թոմաս դե Կորմոնը, վերջինիս որդի Ռենո դե Կորմոնը։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. For the UNESCO citation details see http://whc.unesco.org/en/list/162

Արտաքին հղումներ խմբագրել