Ամիր Խոսրով Դեհլևի (1253[1][2], Patiyali[2] - սեպտեմբերի 27, 1325, Դելի, Դելիի սուլթանություն[3][2]), հնդիկ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական։

Ամիր Խոսրով Դեհլևի
Ծնվել է1253[1][2]
ԾննդավայրPatiyali[2]
Վախճանվել էսեպտեմբերի 27, 1325
Վախճանի վայրԴելի, Դելիի սուլթանություն[3][2]
ԳերեզմանTomb of Amir Khusro
Մասնագիտությունբանաստեղծ, փիլիսոփա, գրող և երաժիշտ
Լեզուպարսկերեն, հինդի-ուրդու, հինդի, Ուրդու, Braj Bhasha? և ավադխի
ԺանրերԳազել
 Amir Khusrow Վիքիպահեստում

Ծնվել է Պատիալում (Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգ)։ Գրել է պարսկերեն, ինչպես և ուրդու և հինդի լեզուներով։ Հարել է սուֆիզմին։ Հայտնի է «Խամսե» («Հնգամատյան») ժողովածուն, որն ամփոփում է «Լուսատուների ծագումը» (1298), «Շիրին և Խոսրով» (1298), «Մեջնուն և Լեյլի» (1298), «Իսքանդարի իմաստության հայելին» (1299) և «Ութ դրախտայգի» (1301) պոեմները։ «Շիրին և Խոսրով» պոեմի հիմքում ընկած է արևելյան ժողովրդական ավանդությունը հայուհի Շիրինի (Անուշ) և պարսից Խոսրով Փարվիզ թագավորի սիրո մասին։ Գրել է նաև քնարական բանաստեղծություններ, պատմական, գրականագիտական և լեզվաբանական աշխատություններ։ Մահացել է Դելիում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 79. — ISBN 978-2-221-06888-5
  3. 3,0 3,1 3,2 Амир Хосров Дехлеви // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Խոսրով Դեհլևի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 320