Ամերիկյան նախագահը

ֆիլմ

«Ամերիկյան նախագահը» (անգլ.՝ The American President), կինոֆիլմ, որը ստեղծվել է երկու ժանրերի՝ ռոմանտիկ կատակերգության և դրամայի համադրությամբ։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոբ Ռայները։ Ցուցադրվում է ԱՄՆ-ի կինոթատրոններում 1995 թվականի նոյեմբերի 17-ից։

Ամերիկյան նախագահը
անգլ.՝ The American President
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և դրամա
Թվական1995[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Ռայներ
ՊրոդյուսերՉարլզ Նյուիրթ
Սցենարի հեղինակԱարոն Սորկին
ԴերակատարներՄայքլ Դուգլաս, Անեթ Բենինգ, Մարտին Շին, Մայքլ Ջեյ Ֆոքս, Ռիչարդ Դրեյֆուս, Աննա Դիվեր Սմիթ, Սամանթա Մաթիս, Շոնա Ուոլդրոն, Դևիդ Փայմեր, Ուենդի Մելիկ, Էնն Հեյնի, Ջոշուա Մալինա, Նինա Սեմաշկո, Ջոն Մահոնի[2], Քոն Քենադա[2], Թոմ Բերրի[2], Ջենիֆեր Կրիստալ Ֆոլի[2], Լեսլի Բեգա[2], Աարոն Սորկին[2], Գեյլ Սթրիքլենդ[2], Ջորջ Մերդոք[2] և Քարեն Մարույամա[2]
ՕպերատորՋոն Սիլ
ԵրաժշտությունՄարկ Շեյման
ՄոնտաժՌոբերտ Լեյթոն
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ԿինոընկերությունCastle Rock Entertainment
Տևողություն114 րոպե[1]

Ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոմշակույթի ինստիտուտի կողմից 2002 թվականին կազմված՝ «100 տարի...100 կրքեր» սիրային լավագույն պատմությունների ցուցակում (75-րդ տեղ)։

Սյուժե խմբագրել

Ամուրի դարձած ԱՄՆ նախագահ՝ Էնդրյու Շեպերդի և գրավիչ լոբբիստուհի Սիդնի Ուայդի հորինված սիրո պատմություն՝ կառավարման բարձր օղակներում քաղաքական ինտրիգների և ֆեդերալ օրինագծերի ընդունման համար բռնկված պայքարի ֆոնին։

Դերերում խմբագրել

  • Մայքլ Դուգլաս-ԱՄՆ նախագահ Էնդրյու Շեպերդ՝ դեմոկրատական կուսակցությունից
  • Անեթ Բենինգ - Սիդնի Ուայլթի քաղաքական խորհրդատու
  • Մարտին Շին- նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Էյ Ջի Մակիներնի
  • Մայքլ Ջեյ Ֆոկս- նախագահի օգնական՝ ներքին քաղաքականության հարցերով Լյուիս Ռոտշիլդ։
  • Ռիչարդ Դրեյֆուս- հանրապետական-սենատոր Բոբ Ռամսոն
  • Աննա Դեվերե Սմիթ- Սպիտակ տան մամլո խոսնակ՝ Ռոբին Մակկոլ
  • Ուենդի Մելիկ-Սյուզան Սլոան
  • Նինա Սեմաշկո-Բետ Ուայդ, Սիդնիի փոքր քույր
  • Գեյլ Ստրիկլենդ- Էսթեր Մակիներնի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

«Ամերիկյան նախագահը»-ը քննադատների կողմից ստացել է դրական արձագանք և առաջադրվել է տարատեսակ մրցանակների, չնայած այդպես էլ որևէ հայտնի մրցանակ չի ստացել։ Կոմպոզիտոր Մարկ Շայմանն առաջադրվել է «Օսկարի»՝ «Երաժշտական կամ կատակերգական ֆիլմի լավագույն երաժշտություն» նոմինացիայում։ Ֆիլմը ստացել է «Ոսկե գլոբուս»-ի հինգ նոմինացիա կատակերգական կատեգորիաներում՝ լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարիստ, լավագույն դերասան և դերասանուհի, լավագույն կատակերգական կինոֆիլմ։ Միջազգային կինովարձույթում հավաքագրված գումարը կազմել է 108 մլն ԱՄՆ դոլար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «The American President». Box Office Mojo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին.

Աղբյուրներ խմբագրել