Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարան

Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարան(անգլ.՝ American Folk Art Museum, կրճատ՝ AFAM), ԱՄՆ-ի թանգարաններից մեկը. առաջատար մշակութային հաստատություն է, որը նվիրված է ժողովրդական արվեստի գեղագիտական ընկալմանը և Միացյալ Նահանգների և արտերկրի ժամանակակից ինքնուս նկարիչների ստեղծագործական ինքնադրսևորմանը։ Գտնվում է Նյու Յորքում՝ Մանհեթենում[2]։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 7000 օբյեկտներ՝ 18-րդ դարից մինչ այսօր։ Իր ցուցահանդեսների, կրթական ծրագրերի և տեղեկատվական-քարոզչական գործունեության թանգարանը ցուցադրում է ստեղծագործական ինքնարտահայտման մարդկանց, որոնց տաղանդները զարգացել են առանց ֆորմալ գեղարվեստական ուսուցման։ 2013 թվականին թանգարանում արձանագրվել է ավելի քան 100 000 այցելուների ռեկորդային հաճախելիություն։ Մուտքը անվճար է։

Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան[1]
Ղեկավարության նստավայրAmerican Folk Art Museum Midtown Building, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Հասցե2 Lincoln Square
Հիմնադրվել էհունիսի 23, 1961
Կայքfolkartmuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Թանգարանի պատկերանիշ
 
Թանգարանային խանութ

Ժամանակավոր կանոնադրությունը ստանալուց հետո 1961 թվականին, ժողովրդական արվեստի թանգարանը մշտապես ընդլայնել է իր առաքելությունը և ցուցահանդեսը։ Իր գոյության սկզբում թանգարանը չուներ մշտական հավաքածու և շենք։  Չնայած դժվարություններին, Joseph B. Martinson և Adele Earnest հիմնադիրները և հոգաբարձուները հասկացան, որ ճանաչման համար ամերիկյան ժողովրդական արվեստի համար անհրաժեշտ է նման հաստատություն։

Վաղ ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարան (Museum of Early American Folk Arts, այնսպես այն ի սկզբանե կոչվում էր) անցկացրել է իր առաջին ցուցահանդեսը վարձակալած հրապարակում 49 West 53rd Street 1961 թվականին։ 1966 թվականին, ստանալով մշտական կանոնադրություն, թանգարանը ընդլայնեց իր առաքելությունը։ Ստանալով նոր անվանում՝ Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարան (Museum of American Folk Arts), ընդլայնել է իր ցուցանմուշների աշխարհագրությունը։ Հիմնադիր և համադրող Herbert W. Hemphill Jr. հետագա զարգացում տվեց թանգարանին։ 1990-ականներին թանգարանը սկսեց ներկայացնել ոչ միայն զուտ ամերիկյան, ինչպես նաև աֆրիկյան և Լատինական ամերիկյան արվեստի գործեր։ Տնօրեն Gerard C. Wertkin հայտարարել է, որ ամերիկյան ժողովրդական արվեստի ընդհանուր ժառանգությունը չպետք է նպաստի էթնիկ շովինիզմին կամ ռասայական բաժանմանը։

Ընդլայնման հետ կապված՝ 1998 թվականին թանգարանում ստեղծվել է ժամանակակից կենտրոն (Contemporary Center)՝ նվիրված 20-րդ և 21-րդ դարերի նկարիչների աշխատանքներին։  2001 թվականին թանգարանում բացվել է ամերիկյան ինքնուս նկարիչ՝ Հենրի Դարջերի ուսումնական կենտրոնը (Henry Darger Study Center)։  Այս տարի թանգարանը ստացել է իր ժամանակակից անունը՝ Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարան (American Folk Art Museum

Թանգարանը երկար ժամանակ տեղից տեղ է տեղափոխվել և 1989 թվականին գտնվել է Լինքոլնի հրապարակում, 2-ը՝ Լինքոլն կենտրոնի դիմաց։ 2001 թվականին բացվել է թանգարանի նոր վայրը՝ 45 և 47 West 53rd Street երկու շենքերում, որոնք նախագծվել են Tod Williams Billie Tsien Architects ճարտարապետական բյուրոյի միջոցով։ Ավելի ուշ, ֆինանսական դժվարությունների շնորհիվ, թանգարանը վերադարձել է Lincoln հրապարակ, որտեղ այժմ այն գտնվում է։

2013 թվականի դեկտեմբերին ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարանը թողարկել է լիովին մատչելի թվային արխիվ՝ Folk Art սեփական ամսագրի՝ նախկինում հայտնի է որպես Clarion, 117 թողարկումներից։ Ամսագիրը լույս է տեսել 1971 թվականից մինչև 2008 թվականը տարեկան միջինը երեք անգամ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ժողովրդական արվեստի թանգարան» հոդվածին։