Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված ամերիկյան ֆիլմերի վարկանիշային ցանկ։

Ամերիկյան կինոակադեմիայի
Վարկանիշային ցանկեր

100 ֆիլմեր (1998 և 2007)
100 աստղեր (1999)
100 կատակերգություններ (2000)
100 թրիլեր ֆիլմեր (2001)
100 սիրային ֆիլմեր (2002)
100 դրական և բացասական հերոսներ (2003)
100 երգեր (2004)
100 խոսքեր (2005)
25 երաժշտություններ (2005)
25 մյուզիքլներ (2006)
100 ոգեշնչող ֆիլմեր (2006)
10 ֆիլմեր ըստ 10 ժանրերի (2008)

Կազմվել է 1998 թվականին, և թարմացվել է 2007 թվականին։ Ֆիլմերի ընտրությունը կատարվել է 400 թեկնածու ֆիլմերից, ավելի քան 1500 կինոգործիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում (ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, օպերատորներ և այլն)։

Ընտրության չափանիշներ խմբագրել

Ֆիլմերը ընտրվել են հնարավորինս հաշվի առնելով տարբեր չափանիշներ, մասնավորապես ներքոշարադրյալ չափանիշները[1]։

  • Ամերիկյան - անգլերեն լեզվով, ստեղծված մեծ մասամբ ամերիկացի կինոգործիչների կողմից, նաև ֆիլմում ներդրումներ կատարողները նույնպես ցանկալի է եղած լինեն ամերիկացի
  • Լիամետրաժ - տևողությունը պետք է կազմի առնվազն մեկ ժամ
  • Ճանաչում - որոշակիորեն ընդունված լինի կինոքննադատների կողմից և լուսաբանված ԶԼՄ-ներում
  • Հեղինակավոր մրցանակներ - արժանացած լինի կինոփառատոների կամ քննադատների հեղինակավոր մրցանակներին
  • Ժողովրդականություն - հնարավորինս հաջողված լինի կինովարձույթում, կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ցուցադրված լինի
  • Նշանակություն - ֆիլմը պետք է նշանակալի դեր ունեցած լինի կինոարվեստում, ունենա գեղարվեստական, պատմական, տեխնիկական և այլ արժեքներ
  • Ազդեցություն - ազդեցություն թողած լինի ամերիկյան մշակույթի ու հասարակության վրա և այլն

Ցանկ խմբագրել

հ/հ 1998 թվականի ցուցակ Ռեժիսոր Տարի տեղի փոփոխություն 2007 թվականի համեմատ տեղի փոփոխություն 1998 թվականի համեմատ 2007 թվականի ցուցակ Ռեժիսոր Տարի
1 Քաղաքացի Քեյնը Օրսոն Ուելս 1941 չկա չկա Քաղաքացի Քեյնը Օրսոն Ուելս 1941
2 Կասաբլանկա Մայքլ Քերթիս 1942 -1 +1 Կնքահայրը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1972
3 Կնքահայրը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1972 +1 -1 Կասաբլանկա Մայքլ Քերթիս 1942
4 Քամուց քշվածները Վիկտոր Ֆլեմինգ 1939 -2 +20 Կատաղած ցուլ Մարտին Սկորսեզե 1980
5 Լոուրենս Արաբացի Դևիդ Լին 1962 -2 +5 Անձրևի տակ պարողները Սթենլի Դոնեն և Ջին Քելլի 1952
6 Օզ երկրի հրաշագործը Վիկտոր Ֆլեմինգ 1939 -4 -2 Քամուց քշվածները Վիկտոր Ֆլեմինգ 1939
7 Շրջանավարտը Մայք Նիկոլս 1967 -10 -2 Լոուրենս Արաբացի Դևիդ Լին 1962
8 Նավահանգստում Էլիա Կազան 1954 -11 +1 Շինդլերի ցուցակը Սթիվեն Սփիլբերգ 1993
9 Շինդլերի ցուցակը Սթիվեն Սփիլբերգ 1993 +1 +52 Գլխապտույտ Ալֆրեդ Հիչքոք 1958
10 Անձրևի տակ պարողները Սթենլի Դոնեն և Ջին Քելլի 1952 +5 -4 Օզ երկրի հրաշագործը Վիկտոր Ֆլեմինգ 1939
11 Այս հրաշալի կյանքը Ֆրենկ Կապրա 1946 -9 +65 Մեծ քաղաքի լույսերը Չառլի Չապլին 1931
12 Սանսեթ պուրակը Բիլլի Ուայլդեր 1950 -4 +84 Որոնողները Ջոն Ֆորդ 1956
13 Կամուրջ Քվայ գետի վրայով Դևիդ Լին 1957 -23 +2 Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս Ջորջ Լուկաս 1977
14 Ջազում միայն աղջիկներն են Բիլլի Ուայլդեր 1959 -8 +4 Պսիխո Ալֆրեդ Հիչքոք 1960
15 Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս Ջորջ Լուկաս 1977 +2 +7 2001 թվականի տիեզերական ոդիսականը Սթենլի Կուբրիկ 1968
16 Ամեն ինչ Եվայի մասին Ջոզեֆ Լեո Մանկևիչ 1950 -12 -4 Սանսեթ պուրակը Բիլլի Ուայլդեր 1950
17 Աֆրիկական թագուհին Ջոն Հյուսթոն 1951 -48 -10 Շրջանավարտը Մայք Նիկոլս 1967
18 Պսիխո Ալֆրեդ Հիչքոք 1960 +4 Ավելացվել է Գեներալը Բաստեր Քիթոն և Կլայդ Բրակմեն 1927
19 Չինական թաղամաս Ռոման Պոլանսկի 1974 -2 -11 Նավահանգստում Էլիա Կազան 1954
20 Թռիչք կկվի բնի վրայով Միլոշ Ֆորման 1975 -13 -9 Այս հրաշալի կյանքը Ֆրենկ Կապրա 1946
21 Ցասման ողկույզները Ջոն Ֆորդ 1940 -2 -2 Չինական թաղամաս Ռոման Պոլանսկի 1974
22 2001 թվականի տիեզերական ոդիսականը Սթենլի Կուբրիկ 1968 +7 -8 Ջազում միայն աղջիկներն են Բիլլի Ուայլդեր 1959
23 Մալթյան բազեն Ջոն Հյուսթոն 1941 -8 -2 Ցասման ողկույզները Ջոն Ֆորդ 1940
24 Կատաղած ցուլ Մարտին Սկորսեզե 1980 +20 +1 Այլմոլորակայինը Սթիվեն Սփիլբերգ 1982
25 Այլմոլորակայինը Սթիվեն Սփիլբերգ 1982 +1 +9 Սպանել ծաղրասարյակին Ռոբերտ Մալլիգան 1962
26 Դոկտոր Սթրենջլավ Սթենլի Կուբրիկ 1964 -13 +3 Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն Ֆրենկ Կապրա 1939
27 Բոննի և Քլայդ Արթուր Փեն 1967 -15 +6 Ուղիղ կեսօրին Ֆրեդ Ցինեման 1952
28 Ապոկալիպսիսը հիմա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1979 -2 -12 Ամեն ինչ Եվայի մասին Ջոզեֆ Լեո Մանկևիչ 1950
29 Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն Ֆրենկ Կապրա 1939 +3 +9 Կրկնակի ապահովագրություն Բիլլի Ուայլդեր 1944
30 Սերրա-Մադրեի գանձերը Ջոն Հյուսթոն 1948 -8 -2 Ապոկալիպսիսը հիմա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1979
31 Էննի Հոլ Վուդի Ալեն 1977 -4 -8 Մալթյան բազեն Ջոն Հյուսթոն 1941
32 Կնքահայրը 2 Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1974 չկա չկա Կնքահայրը 2 Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1974
33 Ուղիղ կեսօրին Ֆրեդ Ցինեման 1952 +6 -13 Թռիչք կկվի բնի վրայով Միլոշ Ֆորման 1975
34 Սպանել ծաղրասարյակին Ռոբերտ Մալլիգան 1962 +9 +15 Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (մուլտֆիլմ) Դևիդ Հենդ 1937
35 Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը Ֆրենկ Կապրա 1934 -11 -4 Էննի Հոլ Վուդի Ալեն 1977
36 Կեսգիշերային կովբոյ Ջոն Շլեյզինգեր 1969 -7 -23 Կամուրջ Քվայ գետի վրայով Դևիդ Լին 1957
37 Մեր կյանքի լավագույն տարիները Ուիլյամ Ուայլեր 1946 չկա չկա Մեր կյանքի լավագույն տարիները Ուիլյամ Ուայլեր 1946
38 Կրկնակի ապահովագրություն Բիլլի Ուայլդեր 1944 +9 -8 Սերրա-Մադրեի գանձերը Ջոն Հյուսթոն 1948
39 Դոկտոր Ժիվագո Դևիդ Լին 1965 հանվել է -13 Դոկտոր Սթրենջլավ Սթենլի Կուբրիկ 1964
40 Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս Ալֆրեդ Հիչքոք 1959 -15 +15 Երաժշտության ձայներ Ռոբերտ Ուայզ 1965
41 Վեսթսայդյան պատմություն Ռոբերտ Ուայզ 1961 -10 +2 Քինգ Քոնգ Մերիան Կուպեր և Էռնստ Շոդսակ 1933
42 Բակ նայող լուսամուտը Ալֆրեդ Հիչքոք 1954 -6 -15 Բոննի և Քլայդ Արթուր Պեն 1967
43 Քինգ Քոնգ Մերիան Կուպեր և Էռնստ Շոդսակ 1933 +2 -7 Կեսգիշերային կովբոյը Ջոն Շլեյզինգեր 1969
44 Ազգի ծնվումը Դևիդ Գրիֆիտ 1915 հանվել է +7 Ֆիլադելֆյան պատմություն Ջորջ Կյուկոր 1940
45 «Ցանկություն» տրամվայը Էլիա Կազան 1951 -2 +24 Շեյն Ջորջ Սթիվենս 1953
46 Լարովի նարինջ Սթենլի Կուբրիկ 1971 -24 -11 Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը Ֆրենկ Կապրա 1934
47 Տաքսիստը Մարտին Սկորսեզե 1976 -5 -2 «Ցանկություն» տրամվայը Էլիա Կազան 1951
48 Ծնոտներ Սթիվեն Սփիլբերգ 1975 -8 -6 Բակ նայող լուսամուտը Ալֆրեդ Հիչքոք 1954
49 Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (մուլտֆիլմ) Դևիդ Հենդ 1937 +15 ավելացվել է Անհանդուրժողականություն Դևիդ Գրիֆիտ 1916
50 Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը Ջորջ Ռոյ Հիլլ 1969 -23 ավելացվել է Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը Պիտեր Ջեքսոն 2001
51 Ֆիլադելֆյան պատմություն Ջորջ Կյուկոր 1940 +7 -10 Վեսթսայդյան պատմություն Ռոբերտ Ուայզ 1961
52 Այսուհետև և դարեդար Ֆրեդ Ցինեման 1953 հանվել է -5 Տաքսիստը Մարտին Սկորսեզե 1976
53 Ամադեուս Միլոշ Ֆորման 1984 հանվել է +26 Եղնիկների որսորդը Մայքլ Չիմինո 1978
54 Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է Լյուիս Մայլսթոուն 1930 հանվել է +2 Ռազմադաշտային հոսպիտալը Ռոբերտ Օլթմեն 1970
55 Երաժշտության ձայներ Ռոբերտ Ուայզ 1965 +15 -15 Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս Ալֆրեդ Հիչքոք 1959
56 Ռազմադաշտային հոսպիտալը Ռոբերտ Օլթմեն 1970 +2 -8 Ծնոտներ Սթիվեն Սփիլբերգ 1975
57 Երրորդ մարդը Քերոլ Ռիդ 1949 հանվել է +21 Ռոկկի Ջոն Ջ. Էվիլդսեն 1976
58 Ֆանտազիա (մուլտֆիլմ) Ս. Արմսթրոնգ և ուրիշներ 1940 հանվել է +16 Ոսկու տենդ Չառլի Չապլին 1925
59 Առանց իդեալի ապստամբը Նիկոլաս Ռեյ 1955 հանվել է ավելացվել է Նեշվիլլ Ռոբերտ Օլթմեն 1975
60 Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս Սթիվեն Սփիլբերգ 1981 -6 +25 Բադի ճաշ Լեո Մակքերի 1933
61 Գլխապտույտ Ալֆրեդ Հիչքոք 1958 +52 ավելացվել է Սալիվանի դեգերումները Պրեստոն Ստերջես 1941
62 Թութսի Սիդնի Փոլաք 1982 -7 +15 Ամերիկյան Գրաֆֆիտի Ջորջ Լուկաս 1973
63 Դիլիժանս Ջոն Ֆորդ 1939 հանվել է ավելացվել է Կաբարե Բոբ Ֆոսս 1972
64 Երրորդ կարգի մոտիկ կապեր Սթիվեն Սփիլբերգ 1981 -6 +2 Հեռուստատեսային ցանց Սիդնի Լյումետ 1976
65 Գառնուկների լռությունը Ջոնաթան Դեմմի 1991 -9 -48 Աֆրիկական թագուհին Ջոն Հյուսթոն 1951
66 Հեռուստատեսային ցանց Սիդնի Լյումետ 1976 +2 -6 Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս Սթիվեն Սփիլբերգ 1981
67 Մանջուրական թեկնածուն Ջոն Ֆրանկենհայմեր 1962 հանվել է ավելացվել է Ո՞վ է վախենում Վիջինիա Վուլֆից Մայք Նիկոլս 1966
68 Ամերիկացին Փարիզում Վինսենթ Մինելլի 1951 հանվել է +30 Չներվածը Քլինթ Իսթվուդ 1992
69 Շեյն Ջորջ Սթիվենս 1953 +24 -7 Թութսի Սիդնի Փոլաք 1982
70 Ֆրանսիական կապավորը Ուիլյամ Ֆրիդկին 1971 -23 -24 Լարովի նարինջ Սթենլի Կուբրիկ 1971
71 Ֆորեսթ Գամփ Ռոբերտ Զեմեկիս 1994 -5 ավելացվել է Փրկելով շարքային Ռայանին Սթիվեն Սփիլբերգ 1998
72 Բեն Հուր Ուիլյամ Ուայլեր 1959 -28 ավելացվել է Փախուստ Շոուշենկից Ֆրենկ Դարաբոնտ 1994
73 Ամպրոպային գագաթ Ուիլյամ Ուայլեր 1939 հանվել է -23 Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը Ջորջ Ռոյ Հիլլ 1969
74 Ոսկու տենդ Չառլի Չապլին 1925 +16 -9 Գառնուկների լռությունը Ջոնաթան Դեմմի 1991
75 Գայլերի հետ պարողը Քեվին Քոսթներ 1990 հանվել է ավելացվել է Տոթ հարավային գիշերվա ժամանակ Նորման Ջուիսոն 1967
76 Մեծ քաղաքի լույսերը Չառլի Չապլին 1931 +65 -5 Ֆորեսթ Գամփ Ռոբերտ Զեմեկիս 1994
77 Ամերիկյան Գրաֆֆիտի Ջորջ Լուկաս 1973 +15 ավելացվել է Ողջ թագավորական շքախումբը Ալան Պակուլա 1976
78 Ռոկկի Ջոն Ջ. Էվիլդսեն 1976 +21 +3 Նոր Ժամանակներ Չառլի Չապլին 1936
79 Եղնիկների որսորդը Մայքլ Չիմինո 1978 +26 +1 Վայրի ավազակախումբը Սեմ Պեկինպա 1969
80 Վայրի ավազակախումբը Սեմ Պեկինպա 1969 +1 +13 Բնակարան Բիլլի Ուայլդեր 1960
81 Նոր Ժամանակներ Չառլի Չապլին 1936 +3 ավելացվել է Սպարտակ Սթենլի Կուբրիկ 1960
82 Հսկան Ջորջ Սթիվենս 1956 հանվել է ավելացվել է Արևի ծագումը Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու 1927
83 Դասակ Օլիվեր Սթոուն 1986 -3 ավելացվել է Տիտանիկ Ջեյմս Քեմերոն 1997
84 Ֆարգո Իթան և Ջոել Քոեն 1996 հանվել է +4 Հեշտ հեծյալը Դենիս Հոփեր 1969
85 Բադի ճաշ Լեո Մակքերի 1933 +25 ավելացվել է Գիշերը օպերայում Սեմ Վուդ 1935
86 Ապստամբություն «Բաունտիում» Ֆրենկ Լլոյդ 1935 հանվել է -3 Դասակ Օլիվեր Սթոուն 1986
87 Ֆրանկենշտեյն Ջեյմս Ուեյլ 1931 հանվել է ավելացվել է 12 զայրացած տղամարդ Սիդնի Լյումետ 1957
88 Հեշտ հեծյալը Դենիս Հոփեր 1969 +4 +9 Փոքրիկի դաստիարակությունը Հովարդ Հոուքս 1938
89 Պատտոն Ֆրանկլին Ջեյ Շեֆֆներ 1970 հանվել է ավելացվել է Վեցերորդ զգայարան Նայթ Շիամալեն 1999
90 Ջազի երգիչը Ալան Կրոսլանդ 1927 հանվել է ավելացվել է Սվինգի ժամանակը Ջորջ Սթիվենս 1936
91 Իմ չքնաղ լեդի Ջորջ Կյուկոր 1964 հանվել է ավելացվել է Սոֆիի ընտրությունը Ալան Պակուլա 1982
92 Տեղ արևի տակ Ջորջ Սթիվենս 1951 հանվել է +2 Փառավոր տղաներ Մարտին Սկորսեզե 1990
93 Բնակարան Բիլլի Ուայլդեր 1960 +13 -23 Ֆրանսիական կապավորը Ուիլյամ Ֆրիդկին 1971
94 Փառավոր տղաներ Մարտին Սկորսեզե 1990 +2 +1 Քրեական ընթերցվածք Քվենտին Տարանտինո 1994
95 Քրեական ընթերցվածք Քվենտին Տարանտինո 1994 +1 ավելացվել է Վերջին կինոսեանսը Պիտեր Բոգդանովիչ 1971
96 Որոնողները Ջոն Ֆորդ 1956 +84 ավելացվել է Արա ինչպես պետք է Սփայք Լի 1989
97 Փոքրիկի դաստիարակությունը Հովարդ Հոուքս 1938 +9 ավելացվել է Սայրի վազորդ Ռիդլի Սքոթ 1982
98 Չներվածը Քլինթ Իսթվուդ 1992 +30 +2 Յանկի Դուդլ Դենդի Մայքլ Քերթիս 1942
99 Գուշակիր ով է գալու ճաշին Սթենլլի Կրեմեր 1967 հանվել է ավելացվել է Խաղալիքների պատմությունը Ջոն Լասսեթեր 1995
100 Յանկի Դուդլ Դենդի Մայքլ Քերթիս 1942 +2 -28 Բեն Հուր Ուիլյամ Ուայլեր 1959

Փաստեր, թվեր խմբագրել

  • Երկրորդ ցուցակի կազմման ժամանակ ամենամեծ «թռիչքը» ունեցել է Ջոն Ֆորդի «Որոնողները»` բարձրանալով 96-րդ տեղից 12-րդ տեղ, իսկ ամենամեծ «անկումը» բաժին է հասել Ջոն Հյուսթոնի «Աֆրիկական թագուհին» ֆիլմին, 17-րդ տեղից 65-րդ տեղ։
  • Ներկայացված ֆիլմերից 73-ը ներկայացվել են Օսկարի Լավագույն ֆիլմ անվանակարգում, որոնցից 30-ը ստացել են այդ մրցանակը։
  • Յուրաքանչյուր ցուցակում տեղ են գտել 2 մուլտֆիլմ. 1998 թվականին՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (49-րդ տեղ) և «Ֆանտազիա» (58-րդ տեղ), իսկ 2007 թվականին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բարձրացել է 34-րդ տեղ, «Ֆանտազիան» դուրս է մնացել ցուցակից և ավելացվել է «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմ՝ 99-րդ տեղում։
  • Ռեժիսորներից ցուցակում ամենաշատ՝ 5 ֆիլմ ունի Սթիվեն Սփիլբերգը։ Սթենլի Կուբրիկը, Ալֆրեդ Հիչքոքը և Բիլլի Ուայլդերը ներկայացված են 4-ական ֆիլմով։ 3 ֆիլմ ունեն Չառլի Չապլինը, Ջոն Հյուսթոնը, Ֆրենկ Կապրան, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Մարտին Սկորսեզեն։
  • Ջեյմս Ստյուարտը ցուցակի 5 ֆիլմերում՝ «Գլխապտույտ», «Այս հրաշալի կյանքը», «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Ֆիլադելֆյան պատմություն» և «Բակ նայող լուսամուտը» ֆիլմերում խաղում է գլխավոր հերոսի դեր։
  • Ռոբերտ Դե Նիրոն նույնպես խաղացել է ցուցակի 5 ֆիլմում՝ «Կատաղած ցուլ», «Տաքսիստը», «Եղնիկների որսորդը», «Փառավոր տղաներ» և «Կնքահայրը-2», սակայն «Կնքահայրը-2»-ում նա խաղում է երկրորդ պլանի դեր։
  • Ռոբերտ Դյուվալը հետևյալ 6 ֆիլմերում խաղացել է գլխավոր դերեր. «Սպանել ծաղրասարյակին», «Ռազմադաշտային հոսպիտալ», «Կնքահայրը», «Կնքահայրը-2», «Հեռուստատեսային ցանց» և «Ապոկալիպսիսը հիմա»։
  • Հարիսոն Ֆորդը խաղացել է ցուցակի 6 ֆիլմերում, որոնցից «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս», «Սայրի վազորդ» ֆիլմերում նա խաղացել է գլխավոր դերեր, իսկ «Ապոկալիպսիսը հիմա», «Ամերիկյան Գրաֆֆիտի» և «Այլմոլորակայինը» ֆիլմերում երկրորդ պլանի դերեր։ («Այլմոլորակայինը» ֆիլմում նրա մասնակցությամբ էպիզոդները հետագայում հանվել են ֆիլմից)։
  • Ֆեյ Դանաուեյը` («Չինական թաղամաս», «Բոննի և Քլայդ», «Հեռուստատեսային ցանց») և Քեթրին Հեփբորնը («Ֆիլադելֆյան պատմություն», «Աֆրիկական թագուհին», «Փոքրիկի դաստիարակությունը») ցուցակում ամենաշատ ֆիլմեր ունեցող երկու դերասանուհիներն են։ Դայան Քիթոնը նույնպես խաղացել է ցուցակի 3 ֆիլմերում, նրանցից 2-ում տանելով երկրորդական դերեր («Էննի Հոլլ» գլխ. դեր, և «Կնքահայրը» ու «Կնքահայրը-2» ֆիլմերում երկրորդ պլանի դեր)։
  • 2007 թվականի ցուցակում ամենաշատը ներկայացված են 1970-ական թթ. ֆիլմեր։

Ցուցակում առկա են.

  • 6 համր ֆիլմ. «Գեներալը», «Անհադուրժողականություն», «Արևի ծագումը», «Մեծ քաղաքի լույսերը», «Ոսկու տենդ», «Նոր ժամանակներ»։
  • 7 երաժշտական ֆիլմ (մյուզիքլ). «Անձրևների տակ պարողները», «Օզ երկրի հրաշագործը», «Երաժշտության ձայներ», «Վեսթսայդյան պատմություն»,

«Նեշվիլլ», «Կաբարե», «Սվինգի ժամանակը»

  • 6 վեստեռն. «Որոնողները», «Ուղիղ կեսօրին», «Շեյն», «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Վայրի ավազակախումբ», «Չներվածը»
  • 5 գիտա-ֆանտաստիկ ֆիլմ. «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», « 2001 թվականի տիեզերական ոդիսականը», «Այլմոլորակայինը», «Լարովի նարինջ», «Սայրի վազորդ»
  • 17 կատակերգություն (կոմեդիա). «Մեծ քաղաքի լույսերը», «Գեներալ», «Ջազում միայն աղջիկներն են», «Էննի Հոլլ», «Դոկտոր Սթրենջլավ», «Ֆիլադելֆյան պատմություն», «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Ռազմադաշտային հոսպիտալը», «Ոսկու տենդ», «Բադի ճաշ», «Սալիվանի դեգերումները», «Ամերիկյան Գրաֆֆիտի», «Թութսի», «Նոր ժամանակներ», «Բնակարան», «Գիշերը օպերայում», «Փոքրիկի դաստիարակությունը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «100 Movies-10th Anniversary Edition» (PDF) (անգլերեն). Ամերիկյան կինոակադեմիա. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել