Ամբրուազ Վոլար (ֆր.՝ Ambroise Vollard հուլիսի 3, 1866(1866-07-03)[2][3][4], Սեն Դենի, Ռեյունյոն, Ֆրանսիա[5] - հուլիսի 22, 1939(1939-07-22)[6][5], Վերսալ, Իվելին, Ֆրանսիա[5]), 19-րդ դարի արվեստի գործեր վաճառող ամենանշանակալի առևտրականներից մեկը Փարիզում։ Նա շատ հայտնի և անհայտ նկարիչների օգնել է ինչպես ֆինանսապես, այնպես էլ բարոյապես, ներառյալ Պոլ Սեզանը, Արիստիդ Մայոլը, Պաբլո Պիկասոն, Ժոժ Ռուոն, Պոլ Գոգենը։ Հայտնի է եղել նաև որպես նմուշահավաք և հրատարակիչ։

Ամբրուազ Վոլար
Ի ծնեֆր.՝ Henri Louis Ambroise Vollard[1]
Ծնվել էհուլիսի 3, 1866(1866-07-03)[2][3][4]
ԾննդավայրՍեն Դենի, Ռեյունյոն, Ֆրանսիա[5]
Վախճանվել էհուլիսի 22, 1939(1939-07-22)[6][5] (73 տարեկան)
Մահվան վայրՎերսալ, Իվելին, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, հրատարակիչ, նկարների վաճառող, գործարար և կենսագիր
Ուշագրավ աշխատանքներRecollections of a Picture Dealer?
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
 Ambroise Vollard Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ամբրուազ Վոլարը եղել է նոտարի որդի, ծնվել և մեծացել է Ֆրանսիայի անդրծովյան երկրամաս` Ռեյունյոնում, սովորել է իրավագիտություն Մետրոպոլիայում, սկզբից Մոնպելիեյում, հետո Փարիզի Իրավական դպրոցում, որն ավարտել է 1888 թվականին։ Այդ թվականներին նա աննկատելիորեն դարձել է երթի սիրահար և 1893 թվականին հիմնել է իր սեփական արվեստի պատկերասրահը Ռու Լաֆիթումանգլ.՝ Rue Laffitte և հետո Փարիզի կենտրոնական շուկայում։ Այստեղ նա կազմակերպել է իր առաջին խոշոր ցուցահանդեսները, Մանեի ու այլ նկարիչների ցուցահանդեսներին հաջորդել են Գոգենի, Վան Գոգի առաջին հետմահու, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի առաջին անհատական ցուցահանդեսները։ Դրանով իսկ բացահայտելով այդ վարպետներին:

 

Նրա տեսքը և ոճը հաճախ նկարագրում են անողորմ բառերով, «կոպիտ, անսիրտ, անտաշ անձնավորություն», «բութ հայացքներով»։ Դրա հետ միասին նա եղել է բավականին վտանգավոր բիզնեսմեն, ունեցվածք դիզելով «Գնիր էժան վաճառիր թանկ» կարգախոսով։ Իր հաճախորդների թվում են եղել նաև Գերտրուդ Սթայնը, նրա եղբայր Լեոն, Սերգեյ Իվանովիչ Շուկինը, Իվան Աբրամովիչ Մորոզովը, Ալբերտ Բերիսը և Հենրի Օսբորնը։ Հետագայում Վոլարը գրել է Պոլ Սեզանի, Էդգար Դեգայի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի կենսագրությունները։ Վոլարը մահացել է 73 տարեկանում 1939 թվականին ավտովթարից, երբ իր ուղեկցորդ վարորդը դուրս է եկել ճանապարհից։ Նա մահացել է առանց ունեցվածքը որևէ մեկին կտակելու։ Նրա հավաքածուն համաձայն կտակի բաշխվել է նկարչի հեռու բարեկամների և մոտ ընկերների միջև, չնայած սկսված պատերազմի տարիներին նշանակալի գլուխգործոցների մեծ մասը վաճառված են եղել, կորցրված և գողացված։

 
Ամբրուազ Վոլար

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրուազ Վոլար» հոդվածին։