Ամբրոսիոս Մեդիոլանցի (լատին․՝ Sanctus Ambrosius, մոտ 339[1][2][3][…], Augusta Treverorum, Գալլիա Բելգիկա, Հռոմեական կայսրություն - ապրիլի 4, 397[4], Mediolanum, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն), քրիստոնյա գործիչ, ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրերից մեկը, Միլանի եպիսկոպոս, քարոզիչ և գրող, Կաթոլիկ եկեղեցու չորս մեծ հայրերից մեկը, կաթոլիկ եկեղեցու սուրբ։ 374 թ. դեռ նորընծա եկեղեցական, հավատացյալ ժողովրդի ցանկությամբ նշանակվել է Միլանի եպիսկոպոս։ 386 թ. քրիստոնյա է մկրտել Օգոստինոս Երանելիին։ Գրել է քարոզներ, ճառեր, դամբանականներ, բարոյագիտական աշխատություններ և հորինել մի շարք կրոնական տաղեր, որոնք ծանոթ են «Ամբրոսյան շարականներ» անունով։

Ամբրոսիոս Մեդիոլանցի
լատին․՝ Ambrosius Mediolanensis
Դիմանկար
Ծնվել էմոտ 339[1][2][3][…]
ԾննդավայրAugusta Treverorum, Գալլիա Բելգիկա, Հռոմեական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 397[4]
Մահվան վայրMediolanum, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն
ԳերեզմանՍուրբ Ամբրոսիոյի բազիլիկա
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, աստվածաբան, կաթոլիկ քահանա, քաղաքական գործիչ և կաթոլիկ եպիսկոպոս
Ծնողներհայր՝ Aurelius Ambrosius?
Զբաղեցրած պաշտոններռոմանական կառավարիչ, Roman Catholic Archbishop of Milan? և եպիսկոպոս
 Saint Ambrose Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել