Ամբուազ (ֆր.՝ Amboise)՝ քաղաք Լուարում՝ Ֆրանսիայի կենտրոնում (դեպարտամենտ Էնդր և Լուար)։ Շրջապատված ռենեսանսներով և դղյակներով, որոնց ցուցակում ամենահայտնիներն են թագավորական Ամբուազ դղյակը և Շենոնսո դղյակը։ Բնակչությունը 2006 թ․֊ին 12,7 հազար բնակիչ։

Բնակավայր
Ամբուազ
Amboise
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես40,65 կմ²
ԲԾՄ52 մետր
Բնակչություն12 938 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ37400[2]
Պաշտոնական կայքville-amboise.fr(ֆր.)
Ամբուազ (Ֆրանսիա)##
Ամբուազ (Ֆրանսիա)

Քաղաքը ժամանակագրություններում հայտնվում է 504 թ․֊ին, երբ «Ոսկե լճում»՝ Լուարի մեջտեղում, բանակցություններ էին ընթանում թագավորներ՝ Քլոդվիգ I և Ալարիք II միջև։ XI դարում կոմս ֆր.՝ Foulques III Nerra վերցրել է կոմս Բլոիսից հիմնական գետանցը դեպի Լուար և ամրացրել է այն` կանգնեցնելով բարձր դոնժոնը, որը ժամանակի ընթացքում աստիճանաբար վերանվանվեց Ամբուազ դղյակ։

XV դարում Ամբուազը ֆեոդալական ընտանիքից անցավ թագավորական գանձարան։ Թագավոր Կառլ VIII-ը, լինելով Ամբուազից, նոր ամրոցի կառուցման համար ներգրավեց իտալացի ճարտարապետների, որոնց 1515 թ․֊ին միացավ նաև Լեոնարդո դա Վինչին։ Հենց այնտեղ էլ նա թաղվել է (Կլո Լյուսե

Ամբուազյան նստավայրի դեմ մղված Հուգենոտյան պատերազմների պատմության մեջ առանձնանում է երկու իրադարձություն` Հուգենոտների ամբուազյան դավադրությունը Գիզերի դեմֆր.՝ Guise (1560) և Ամբուազի հաշտության պայմանագիրը դավանանքի ազատության վերաբերյալ (1563)։ Բուրբոնների ժամանակ ամրոցը դատարկվել և ավերվել է։ Որպեսզի կանխվեր նրա վերջնական ավերումը, 1872 թ․֊ին Ֆրանսիայի ազգային ժողովը այն վերադարձրել է Օռլեական դինաստիային։

Ամբուազ քաղաքի քաղաքային վարչությունում պահպանվում են ատրճանակները, որոնցից մեկով մենեամարտի ժամանակ մահացու վիրավորվել է Ալեքսանդր Պուշկինը։

Հղումներ խմբագրել

Амбоаз // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. http://www.runivers.ru/lib/book3182/

Բնակչություն խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել