Ամբերի ամրոց կամ Ամերի ամրոց (հինդի՝ अमेर किला, անգլ.՝ Amber Fort), 16-րդ դարի հոյակերտ Սաթե ամրոց Հնդկաստանում։ Այն տեղակայված է Ռաջաստան նահանգի վարչական կենտրոն Ջայպուր քաղաքից 11 կմ հեռավորության վրա։

Ամբերի ամրոց
Նկարագրություն
Տեսակպալատ և ամրոց
ՏեղագրությունAmber?
Վարչական միավորJaipur district?[1]
Գտնվում է ափինMaota Lake?
Երկիր Հնդկաստան[1]
Համալիրի մասHill Forts of Rajasthan?
Կառուցված1592
Շինանյութավազաքար
Վերահսկվում էGovernment of Rajasthan?
Կայքtourism.rajasthan.gov.in/amber-palace.html
Քարտեզ
Քարտեզ
 Amber Fort Վիքիպահեստում
Ամբեր ամրոց

Տաճարի՝ 1592 թվականին Ամբերի մահարաջա Ման Սինգհ I-ի (դեկտեմբերի 21, 1550 - հուլիսի 6, 1614) հրամանով սկսված շինարարությունն ավարտվել է միայն Ջաի Սինգհ II-ի օրոք, ով Ամբերի կառավարիչ դարձավ տասնմեկ տարեկան հասակում՝ 1699 թվականին։ Հակառակ անվանման և արտաքինից ամուր ռազմական բազայի իր տեսքի՝ Ամբերի ամրոցն, իրականում գեղեցիկ շքագավիթներով, դեկորատիվ պարտեզներով և հոյակապ տաղավարներով տաճարային և պալատային համալիր է։ Այն հայտնի է իր նստավայր-պալատի հայելիների դահլիճով և հստակորեն արտացոլվում է ամրոցի դիմացի Մաոտա լճի ջրերում, որը այդ պալատի համար ջրի հիմնական աղբյուր է համարվում։ Գտնվում է բլրի վրա, դա Ջեյպուրի տարածքում հիմնական զբոսաշրջային գրավչությունն է։

Բարդ փորագրությունները, գեղեցիկ խճանկարները, հոյակապ նկարները և նրբորեն պատրաստված հայելիները՝ համակցված կարմիր քարի և սպիտակ մարմարի հետ, ստեղծում են հինդու և մողոլ ճարտարապետության այս գլուխգործոցը։ Մահարաջայի բնակելի հարկաբաժիններում է գտնվում Սիիշ մահալը (Հայելիների դահլիճ), որտեղ հազարավոր փոքրիկ հայելիներ զարդարում են առաստաղը և պատերը այնպես, որ նույնիսկ մեկ փոքրիկ մոմի կամ լույսի ճառագայթը արտացոլվում է ամբողջ սենյակով և լուսավորում այն։

Նստավայրի այլ տեսարժան կառույցներից են Դիվան-Այ-Աամը՝ հանրային լսարան, որտեղ մահարաջան լսում էր մարդկանց խնդրանքները, Սուկ Նիվասը՝ «Հաճույքների դահլիճը»՝ իր զարգացած օդահովացուցիչ համակարգով և շքեղ զարդարանքներով, և Զենանան (կանանց հարկաբաժինները)՝ իր հոյակապ որմնանկարներով, որոնք պատկերում են Կրիշնա աստծուն դեկորատիվ բակերում շրջելիս։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Մարկ Տրուման «Աշխարհի հրաշալիքները» (Զանգակ 97)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբերի ամրոց» հոդվածին։