Ամատունի Վիրաբյան

հայ պատմաբան

Ամատունի Սասունիկի Վիրաբյան (օգոստոսի 17, 1956(1956-08-17), Գեղանիստ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն (2003-2020)։

Ամատունի Վիրաբյան
Ծնվել էօգոստոսի 17, 1956(1956-08-17) (67 տարեկան)
ԾննդավայրԳեղանիստ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և պատմություն
ԱշխատավայրՀայաստանի ազգային արխիվ
ԿուսակցությունՀայաստանի կոմունիստական կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1977-1980 թվականներին եղել է Կիրովականի սարքաշինական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1980-1991 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի կուսակցական արխիվում ավագ գիտական աշխատող, 1991-2001 թվականներին՝ Հայաստանի հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենի տեղակալ։ 2001 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ, 2002 թվականի սեպտեմբերի 25-ին՝ արխիվային գործի գործակալության պետ։ 2003-2020 թվականներին ղեկավարել է Հայաստանի ազգային արխիվը[1]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Գիտական հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ամատունի Վիրաբյանի կենսագրությունը Ազգային արխիվի կայքում
  2. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  3. Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
  4. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել