Ամառային օլիմպիական խաղեր 2000

Ամառային Օլիմպիական խաղեր 2000 (ֆր.՝ Les Jeux olympiques d'été de 2000), պաշտոնապես հայտնի է որպես XXVII օլիմպիական խաղեր և ոչ պաշտոնապես Սիդնեյ 2000 կամ Հազարամյակի օլիմպիական խաղեր/Նոր հազարամյակի խաղեր, բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի մեկը Սիդնեյում (Ավստրալիա)։ Երկրորդ անգամ ամառային օլիմպիական խաղերը անցկացվեցին հարավային կիսագնդում 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո, որը տեղի էր ունեցել Մելբուրնում։

Ամառային օլիմպիական խաղեր 2000
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՍիդնեյ
ԱվստրալիաԱվստրալիա
Երկիր Ավստրալիա
ԿարգախոսԿիսվիր հոգովդ, մի վախեցիր երազել
Բացումսեպտեմբերի 15, 2000
ՋահակիրԿետի Ֆրիման
ԵրդվեցՌաքել Հյուվկես և Պետեր Կեր
ԲացեցՎիլյամ Դին
Փակումհոկտեմբերի 1, 2000
ՄարզադաշտՍիդնեյ
Մարզիկներ10 651 (հաշվարկված)
Մասնակից երկրներ199
Մեդալներ300 հավաքածու 28 մարզաձևում
ՆախորդԱմառային Օլիմպիական խաղեր 1996
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 2004
Կայքolympics.com/en/olympic-games/sydney-2000(անգլ.)
 2000 Summer Olympics Վիքիպահեստում

Սիդնեյը հայտարարվեց խաղերի անցկացման քաղաք 1993 թվականին։ Խաղերին մասնակցեցին 199 երկիր։ Միացյալ Նահանգները նվաճեց ամենաշատ մեդալ՝ 93 հատ, Ավստրալիան նվաճեց 58 մեդալ և ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։ Խաղերը արժեցան 6,6 միլիարդ Ավստրալիական դոլար։

Ընդունող քաղաքի ընտրություն խմբագրել

Սիդնեյը նվաճեց խաղերի անցկացման իրավունքը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին։ Թեկնածու քաղաքներն էին Պեկինը, Բեռլինը, Ստամբուլը և Մանչեստրը։ Ընտրությունները կայացան ՄՕԿ-ի 101-րդ ժողովի ժամանակ Մոնտե Կառլոյում, Մոնակո։ Ավստրալիական Մելբուրնը պարտվել էր Ատլանտային 1996 թվականի օլիմպիական քաղաքի ընտրության ժամանակ[1]։ Պեկինը պարտվեց այս ընտրություններում, սակայն հաղթեց 2008 թվականի օլիմպիադայի ընտրությունները 2001 թվականի հուլիսին։

Ամառային Օլիմպիական խաղեր 2000 քաղաքի ընտրության արդյունքներ[2]
Քաղաք ԱՕԿ անվանում Փուլ 1 Փուլ 2 Փուլ 3 Փուլ 4
Սիդնեյ   Ավստրալիա 30 30 37 45
Պեկին   Չինաստան 32 37 40 43
Մանչեստր   Միացյալ Թագավորություն 11 13 11
Բեռլին   Գերմանիա 9 9
Ստամբուլ   Թուրքիա 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «IOC Vote History». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. «GamesBids.com Past Olympic Host Cities List». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.