Ամառային օլիմպիական խաղեր 1908

IV օլիմպիական խաղեր (անգլ.՝ Games of the IV Olympiad, ֆր.՝ Jeux de la IVe Olympiade), որը սովորաբար անվանում են 1908 թվականի ամառային օլիմպիական խաղեր (անգլ.՝ 1908 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 1908), անց են կացվել Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) ապրիլի 27-ից հոկտեմբերի 31-ը։ 22 մարզաձևում նվաճվել է մեդալների 110 սեթ։

Ամառային օլիմպիական խաղեր 1908
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Բացումապրիլի 27, 1908
ԲացեցԷդուարդ VII
Փակումհոկտեմբերի 31, 1908
ՄարզադաշտWhite City Stadium? և Լոնդոն
ՄարզիկներDavid Baidet?
ՆախորդԱմառային օլիմպիական խաղեր 1904 և 1906 Intercalated Games?
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1912
Կայքolympics.com/en/olympic-games/london-1908(անգլ.)
 1908 Summer Olympics Վիքիպահեստում

Այդ խաղերին մասնակցել են 2008 մարզիկներ, ինչն ավելի շատ է, քան նախորդ բոլոր խաղերը միասին վերցրած։ Խաղերին մասնակցում էին 22 երկիր (Նոր Զելանդիայի մարզիկները, ովքեր չունեին իրենց սեփական ԱՕԿ-ը, հանդես եկան Ավստրալիայից ժամանած մարզիկների հետ միասին, որոնք կոչվում էին Ավստրալազիա)։

Քաղաքի ընտրություն խմբագրել

Սկզբնական շրջանում որոշվեց, որ առաջին Օամառային Օլիմպիական խաղերը անց են կացվելու Լոնդոնում 1896 թվականին[1]։ Այնուհետև, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջին նստաշրջանում նախապատվությունը տրվեց Աթենքին և որոշվեց, որ առաջին խաղերը պետք է անցկացվեն Հունաստանում։

ՄՕԿ-ի 6-րդ նստաշրջանում, որն անցկացվեց Լոնդոնում 1904 թվականի հունիսի 20-ից 22-ը (1904 թվականի Սենտ-Լուիսում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ), որոշվեց IV Օլիմպիական խաղերի անցկացման հարցը։ Մրցույթին մասնակցում էին երեք քաղաքներ՝ Բեռլինը (Գերմանիա), Միլանը և Հռոմը (երկուսն էլ՝ Իտալիա), որոշվեց որ խաղերը կայանալու է Հռոմում[2]։

ՄՕԿ-ի նախագահ Բարոն Պիեռ դե Կուբերտինին աջակցում էին Հռոմի Պապ Պիոս X- ը, Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել III-ը և Հռոմի քաղաքապետը, բայց վարչապետ Ջովաննի Ջոլիտտին դեմ էր[3]։ Միլանի և Թուրինի ճնշման ներքո նա հայտարարվեց, որ պետք է լուծվեն բազմաթիվ այլ պետական խնդիրներ և Խաղերի նախապատրաստման համար միջոցների պակաս կա։ Բացի այդ, 1906 թվականին տեղի ունեցավ Վեսուվիուսի հրաբուխի ժայթքում, որից վնասվեց Նեապոլ քաղաքը, ինչն էլ առաջացրեց բյուջեի ավելի մեծ ծախսեր։ Արդյունքում, Ջոլիտտին հայտարարեց մրցույթներ կազմակերպելու մերժման մասին[4]։

Երկու տարի ՄՕԿ-ը ստիպված էր շտապ գտնել համապատասխան քաղաք։ Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի օլիմպիական ասոցիացիայի առաջին նախագահ Ուիլյամ Գրենֆելի և արքա Էդվարդ VII- ի հետ։ Նրանց առաջարկվել է մրցումներ անցկացնել Լոնդոնում, որին նրանք համաձայնել են[5]։ Գրենֆելը այս գաղափարը առաջարկել է Բրիտանիայի օլիմպիական խորհրդին, որն այն ընդունել է, և 1906 թվականի նոյեմբերի 19-ին նա նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ Խաղերը հյուրընկալելու համաձայնությամբ։

Խաղերի կազմակերպում խմբագրել

 

Խաղերի նախապատրաստման համար (երկու տարուց պակաս) քիչ ժամանակի պատճառով կազմակերպիչները՝ Ուիլյամ Գրենֆելի գլխավորությամբ, որոշում են կայացրել մրցումներն անցկացնել ֆրանս-բրիտանական ցուցահանդեսի հետ զուգահեռ, չնայած այն բանին, որ Պիեռ դե Կուբերտենը դեմ էր օլիմպիադաների անցկացմանը այլ միջազգային միջոցառումների հետ միաժամանակ[6]։

Կազմակերպիչներին շտապ անհրաժեշտ է խաղերի համար հարմար մարզադաշտ կառուցել:Կազմկոմիտեն առաջարկել է ցուցահանդեսի տնօրինությանը զբաղվել շինարարությամբ տոմսերի եկամուտների 75%-ի դիմաց, և համաձայնագիրը ստորագրվել է 1907 թվականի նոյեմբերի 14-ին:66.000 հազար տեղով «Սպիտակ քաղաք» մարզադաշտը կառուցելու ընդհանուր արժեքը կազմել է 220.000 ֆունտ[7]:

1908 թվականի հունիսին նոր խնդիր առաջացավ ՝ հիմնական մրցումներից մի քանի շաբաթ առաջ կազմակերպչական կոմիտեին չբավականացրեց 10.000 ֆունտ ստերլինգ։ Ստիպված պետք էր հայտարարել նվիրատվությունների անհրաժեշտության մասին:Կոչին արձագանքել են արքայազն Գեորգը, "Daily Mail" թերթի սեփականատերերը, ամերիկացի միլիոնատեր Կոռնելիուս Վանդերբիլթի ընտանիքը և նույնիսկ ֆրանսիական կառավարությունը[8]։ Արդյունքում ՝ երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է 16.000 ֆունտ ստերլինգ։

Խաղերին մասնակցել է 2008 մարզիկ:Առաջարկվում էր անցկացնել գոլֆի, ձիասպորտի, կրիկետի և Մայանախաղի մրցումներ, բայց դրանք ներառված չէին ծրագրի մեջ[9]:Բռնցքամարտը ի սկզբանե նախատեսված չէր,բայց մրցաշարեր տեղի ունեցան այսմարզաձևից:Կազմակերպչական հանձնաժողովը հաշվի առավ նաև մրցույթները արվեստում ներառելու գաղափարը ` ճարտարապետությունը, նկարչությունը, գրականությունը, քանդակագործությունը և երաժշտությունը, բայց այս գաղափարը կյանքի կոչվեց միայն Ստոկհոլմի հաջորդ Օլիմպիական խաղերում[10]։

Արարողություններ խմբագրել

Խաղերի բացում խմբագրել

 
Մեծ Բրիտանիան շքերթի ժամանակ

Խաղերի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին Ուայթ Սիթի մարզադաշտում,չնայած առաջին մրցումն տեղի էր ունեցել ապրիլի 27-ին։ Արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ականավոր մարդիկ ինչպես ամբողջ Մեծ Բրիտանիայից, այնպես էլ ամբողջ Եվրոպայից:Ժամը 15:49-ին, արքա Էդվարդ VII- ը մարզադաշտ է ժամանել կնոջ ՝ Ալեքսանդրայի հետ միասին:Դրանից հետո ֆանֆարաները հնչեցին, և Ուիլյամ Գրենֆելը հարցրեց թագավորին. «Արդյո՞ք Վեհափառ Հայրապետը կհայտարարի IV Օլիմպիադայի բացումը»,որին միապետն ասաց. «Լոնդոնի օլիմպիական խաղերը համարում եմ բացված»։ Այնուհետև Գրենադյեր նվագախումբը նվագեց Մեծ Բրիտանիայի հիմնը, իսկ արարողությանը հավաքված 18 ազգային հավաքականներ մասնակցեցին մարզադաշտի շուրջ կայացած շքերթին, առաջին անգամ կրեցին ազգային դրոշներ։ Մասնակիցների թիմերը երթով ընթանում էին անգլերեն լեզի այբբենական կարգով։ Ֆինլանդիայի դրոշակակիրը անցավ առանց դրոշի,քանի որ Ռուսաստանում արգելել էին մարզիկներին ելույթ ունենալ Ֆինլանդիայի դրոշի ներքո, իսկ նրանք հրաժարվել են Ռուսաստանի դրոշի տակ հանդես գալ[11]։

Թագավորական օթյակի մոտով անցնելիս դրոշակակակիրները դրոշներ են խոնարհել Էդուարդ VII-ի պատվին։ Միակ պատվիրակությունը, որը մերժեց դա անել, ԱՄՆ պատվիրակությունն էր, քանի որ կազմակերպիչները սխալմամբ ամերիկյան և շվեդական դրոշների փոխարեն կախել էին Չինաստանի և Ճապոնիայի դրոշները, որոնք չէին մասնակցում Խաղերին[12]։

Հաղթողների պարգևատրում խմբագրել

Խաղերի հաղթողների պարգևատրման արարողությունը կայացավ հուլիսի 28-ին:Պարգևատրվել են հուլիսյան մրցույթի հաղթողներին։ Էդվարդ VII թագավորը պետք է մրցանակները հանձներ,բայց նա,զայրացած բացման արարողության ժամանակ ամերիկացի մարզիկների պահվածքից, հրաժարվեց մասնակցել այս միջոցառմանը[13]:Նրա փոխարեն ոսկե մեդալները հանձնեց նրա կինը ՝ Ալեքսանդրան, արծաթե մեդալները ՝ Ռատլենդի դքսուհի Քեթլին Թենարտը, բրոնզե մեդալները ՝ Քեթրին Գրոսվերնորը, Վեսթմինսթերի դքսուհին։

Խաղերի փակման արարողություն խմբագրել

Որպես այդպիսին փակման արարողություն տեղի չի ունեցել:Փոխարենը, ֆրանկո-բրիտանական ցուցահանդեսի ավարտի օրը ` հոկտեմբերի 31-ին, մականախաղի վերջին խաղից հետո,Լոնդոնի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում տոնական խնջույք կազմակերպվեց:Խնջույքին մասնակցում էին և մարզիկներ և պաշտոնական մարդիկ,մոտավորապես խնջույքին ներկա էին 450-500 մարդ:Նրանք ելույթներ ունեցան ՝ քննարկելով Խաղերի արդյունքները։

Օրացույց խմբագրել

Ապրիլ — հունիս խմբագրել

 ●  Որակավորում  ●  Եզրափակիչ մրցումներ
Օր 27 ապրիլ 28 ապրիլ 29 ապրիլ 30 ապրիլ 1 մայիս 6 մայիս 7 մայիս 8 ,մայիս 9 մայիս 11 մայիս 18 մայիս 19
մայիս
20 մայիս 21 մայիս 23 մայիս 28 մայիս 18 հունիս 21 հունիս Մեդալներ
Ժյո դը պոմ 1 1
Պոլո 1 1
Պեկետ 1 1 2
Թենիս 1 2 3
Օր 27 ապրիլ 28 ապրիլ 29 ապրիլ 30 ապրիլ 1 մայիս 6 մայիս 7 մայիս 8 մայիս 9 մայիս 11 մայիս 18 մայիս 19
մայիս
20 մայիս 21 մայիս 23 մայիս 28 մայիս 18 հունիս 21 հունիս Մեդալներ

Հուլիս խմբագրել

 ●  Բացման արարողություն  ●  Պարգևատրման արարողություն  ●  Որակավորում  ●  Եզրափակիչ մրցումներ
Հուլիս 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Մեդալներ
Արարողություն
Ակադեմիական թիավարություն 4 4
Ըմբշամարտ 1 3 1 3 1 9
Հեծանվային սպորտ 1 2 1 1 2 7
Ջրագնդակ 1 1
Աթլետիկա 3 2 2 2 3 1 2 3 2 2 4 26
Առագաստանավային սպորտ 3 3
Պարանի ձգում 1 1
Լող 1 1 1 1 1 1 7
Ջրացատկ 1 1 2
Սպորտային մարմնամարզություն 1 1 2
Հրաձգային սպորտ 2 4 9 15
Նետաձգություն 2 1 3
Թենիս 3 3
Սուսերամարտ 4 4
Մեդալներ 2 4 12 4 5 6 4 10 4 2 7 3 11 6 3 4 87
Հուլիս 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Մեդալներ

Օգոստոս խմբագրել

 ●  Որակավորում  ●  Եզրափակիչ մրցումներ
Օգոստոս 11 12 28 29 Մեդալներ
Ջրաշարժողական սպորտ 1 2 3
Առագաստանավային սպորտ 1 1
Օգոստոս 11 12 28 29 Մեդալներ

Հոկտեմբեր խմբագրել

 ●  Փակման արարողություն  ●  Որակավորում  ●  Եզրափակիչ մրցումներ
Հոկտեմբեր 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Մեդալներ
Արարողություն
Բռնցքամարտ 5 5
Լաքրոս 1 1
Ռեգբի 15 1 1
Գեղասահք 4 4
Ֆուտբոլ 1 1
Մականախաղ 1 1
Հոկտեմբեր 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Մեդալներ

Մրցումներ խմբագրել

Խաղերում մրցումներն անցկացվել են 24 սպորտաձևերում։
Փակագծերում նշված են մեդալների քանակը

Այսպիսով մրցումներ եղան հետևյալ մարզաձևերից ՝ թիավարություն, բռնցքամարտ, ըմբշամարտ, հեծանվավազք, ջրագնդակ, ջրաշարժողական սպորտ, Ժյո դը-պոմ, լաքրոս, աթլետիկա, նավարկություն, պարանի ձգում, լող, պոլո, ջրացատկ, ռեգբի, ռեկետ, մարմնամարզություն, նետաձգություն, թենիս, սուսերամարտ, գեղասահք, Ֆուտբոլ և մականախաղ:Ցուցադրական մրցումներ չեն անցկացվել։

Շնորհիվ այն բանի, որ ավելի ու ավելի շատ մարզիկներ ցանկանում էին մասնակցել մրցույթին, կազմակերպիչները առաջին անգամ սկսեցին սահմանափակել մասնակիցների քանակը և ներկայացրեցին որակավորումներ։

Մեդալային հաշվարկ խմբագրել

 
Խաղերի արծաթե մեդալները:Վերևում ՝ մարզիկների համար, ներքևում ՝ կազմակերպիչների համար:

Այս խաղերից հետո մամուլում առաջին անգամ հրապարակվեցին աղյուսակներ,որոնք ցույց էին տալիս յուրաքանչյուր երկրի կողմից նվաճած մեդալների քանակը։ Առաջին անգամ Նորվեգիան, Ռուսաստանը, Ֆինլանդիան, Շվեդիան և Հարավային Աֆրիկան ստացան ոսկե մեդալներ։

Մեդալների ընդհանուր քանակը[14]
Տեղ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 Մեծ Բրիտանիա 56 51 39 146
2 ԱՄՆ 23 12 12 47
3 Շվեդիա 8 6 11 25
4 Ֆրանսիա 5 5 9 19
5 Գերմանիա 3 5 5 13
6 Հունգարիա 3 4 2 9
7 Կանադա 3 3 10 16
8 Նորվեգիա 2 3 3 8
9 Իտալիա 2 2 0 4
10 Բելգիա 1 5 2 8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Билл Маллон и Тур Видланд. «The 1896 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 58» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 2» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  3. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 2» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 3» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  5. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 3» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  6. «Билл Маллон. «The 1904 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 12» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  7. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 4» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  8. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 4» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  9. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  10. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 7» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  11. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 8» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  12. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 8» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  13. «Билл Маллон. «The 1908 Olympic Games: results for all competitors in all events, with commentary». 1998. Стр. 13» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  14. Медальный зачёт на сайте МОК