Տետ (վիետ․՝ Tết), լրիվ անվանումը՝ Տետ նգուեն դան (Tết Nguyên Đán, 節元旦, բառացի՝ «առաջին առավոտի տոն»), վիետնամական Նոր տարին ըստ լուսնա-արեգակային օրացույցի, պետական տոն Վիետնամում, երկրի ամենակարևոր և հանրահայտ տոնը։

Ամանորը Վիետնամում

Հոշիմինի հրապարակը՝ Տետի ժամանակ զարդարված ծաղիկներով և մրգերով
Տեսակամենամյա միջոցառում
ԵնթադասEast Asian New Year?
Ամսաթիվլուսնային օրացույցի առաջին ամսվա առաջին օրը
Տոնվում էՎիետնամ Վիետնամ
Ի հիշատակասիական Նոր տարի
2013 թվականի Տետի զարդարանքը
2012 թվականի Տետի զարդարանքը

Տետը նշվում է չինական նոր տարվա հետ միաժամանակ, թեպետ ժամանակային տարբերություն առկա է լինում՝ կապված Հանոյի և Պեկինի ժամանակների տարբերության հետ։ Տոնակատարությունը սկսվում է լուսնային օրացույցի առաջին ամսվա առաջին օրը (մոտավորապես հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին) և շարունակվում է մեկ շաբաթ։ Տետը համարվում է գարնան առաջին օր, այդ պատճառով տոնը հաճախ անվանում են նաև «գարնան տոն»՝ հոյ սուան (վիետ․՝ Hội xuân)։ 2016 թվականին այդ օրը համընկնում է փետրվարի 8-ի հետ[1]։

Տետը ընտանեկան տոն է, մարդիկ աշխատում են վերադառնալ ճամփորդություններից և այն նշել հարազատների հետ[2][3]։ Երեխաներին նվիրում են փողով ծրարներ և հագուստ, ինչին ի պատասխան՝ երեխաները մեծահասակներին երկարակեցություն են մաղթում[4]։

Տոնակատարությունը ուղեկցվում է նախնիների պաշտամունքի հետ կապվող բազմաթիվ ծիսակատարություններով։ Տոնի նախօրեին տներն ու փողոցները զարդարում են ծաղիկներով և որոշակի մրգերով, մթերքներ են գնում ամանորյա ուտեստներ պատրաստելու համար[5]։ Ուտեստների մեջ գլխավորը համարվում է եփած բրնձային կարկանդակը՝ բանտինգը՝ մունգի պտուղների և խոզի մսի միջուկով, որը փաթաթվում է բանանի տերևներով և կապվում է բամբուկե առաձգական ձողիկով[6] :

Տետը զուգակցվում է դիմակահանդեսային շքերթին, որի ժամանակ կատարվում է առյուծի պարը, ինչպես նաև կազմակերպվում են բազմաթիվ փառատոններ և տոնավաճառներ, որոնք գրավում են կես միլիոնի հասնող այցելուների[2][7]։ Չնայած նրան, որ շատ առևտրականների Նոր տարվա նախօրյակին բարձրացնում են գները, բայց և լինում են հատուկ ամանորյա զեղչեր, օրինակ՝ Բուխտա Հա Լոնգ Տետի ժամանակ կարելի է այցելել անվճար[8]։

Վիետնամցիները մեծ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ով է առաջինը իրենց տուն գալիս Նոր տարում[9]։ Դրանից հետո ավանդաբար մարդիկ իրար տուն հյուր են գնում[5], այցելում են եկեղեցիներ[9]։

Քանի որ համարվում է, որ լավ նշված Նոր տարին ընտանիքին հաջողություն է բերում, կառավարությունը չունևոր ընտանիքներին հատուկ թոշակներ է տրամադրում պարենամթերք գնելու համար։ Հոշիմինում 2013 թվականին թոշակը կազմել է 500 000 վիետնամական դոնգ (մոտ 700 ռուսական ռուբլի) այն դեպքում[10], երբ մեկ կիլոգրամ խոզի միսը արժեր 50 000 դոնգ (75 ռուբլի)[11]։

Վիետնամի ժողովուրդներից մեկի մոտ Նոր տարին համընկնում է այլ ամսաթվերի հետ (օրինակ՝ մուսուլման-տյամերի մոտ), մյուսների մոտ տոնը նշելու ավանդույթներն են տարբեր[12]. Կխմուները խոզի մսով բրնձե կարկանդակների փոխարեն հավ են պատրաստում[13]։

Տարբերությունները չինական նոր տարվա հետ համեմատած խմբագրել

Չինական օրացույցը հիմնված է աստղագիտական դիտարկումների վրա, այդ պատճառով էլ կապված է տեղական ժամանակի հետ։ Հյուսիսային Վիետնամը 1967 թվականի օգոստոսի 8-ից UTC+8 ժամային գոտուց անցել է UTC+7-ին, իսկ Հարավային Վիետնամը՝ 1975 թվականին՝ Վիետնամական պատերազմից հետո։ Արդյունքում Հարավն ու Հյուսիսը 1968 թվականի Տետը նշեցին տարբեր օրերի[14]։

Քանի որ չինական օրացույցի 11-րդ ամիսը պարտադիր ձմեռային արևադարձ պետք է ունենա, իսկ 1984 թվականին այն համընկավ դեկտեմբերի 21-ին՝ Վիետնամում և դեկտեմբերի 22-ին՝ Չինաստանում, այդ պատճառով այն շարունակվեց Վիետնամում նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 21-ը, իսկ Չինաստանում ՝ դեկտեմբերի 22-ից մինչև 1985 թվականի հունվարի 20-ը, ինչը հանգեցրեց այն բանին, որ Տետը 1985 թվականին նշվեց հունվարի 21-ին, իսկ Նոր տարին Չինաստանում՝ փետրվարի 20-ին։ Համաժամանակացման համար վիետնամական օրացույցում ավելացվեց լրացուցիչ ամիս՝ մարտի 21-ից ապրիլի 19-ը։

Վիետնամական կենդանակերպի «կատուն»՝ չինականի «նապաստակն» է, իսկ «ցուլը» փոխարինում է «գոմեշին»։

1975 թվականից մինչև 2100 թվականի միայն չորս անգամ Վիետնամում և Չինաստանում Նոր տարին սկսվում է տարբեր անսաթվերից։

Տարի Վիետնամի Նոր տարվա ամսաթիվը Չինական Նոր տարվա ամսաթիվը
1985 Հունվարի 21 Փետրվարի 20
2007 Փետրվարի 17 Փետրվարի 18
2030 Փետրվարի 2 Փետրվարի 3
2053 Փետրվարի 18 Փետրվարի 19

Ավանդույթները խմբագրել

Վիետնամցիները Տետը սովորաբար տոնում են ընտանիքով[5]։ Տոնից առաջ մարդիկ հաճախ գերեզմանատուն են գնում՝ իրենց նախնիների շիրիմներին այցելելու և դրանք կարգի բերելու համար։ Չնայած, որ Տետը ազգային տոն է, հավատացյալները այն նշում են իրենց հավատքի կանոններին համապատասխան։ Տոնակատարությունը բաժանվում է երեք փուլի՝ տատնյեն (վիետ․՝ Tất Niên, Նոր տարվա նախօրեից առաջ), զյաոտխիա (վիետ․՝ Giao Thừa, Նոր տարվա նախօրե) և տաննյեն (վիետ․՝ Tân Niên, Նոր տարի)։

Տատնյեն խմբագրել

 
Ընտանեկան զոհասեղան
 
Նախնիների զոհասեղան

Տատնյեն սկսվում է տոներից մեկ-երկու շաբաթ առաջ։ Տատնյեն գնումների, բնակարանները զարդարելու, ամանորյա կերակուրներ պատրաստելու և հարազատների ժամանելուն սպասելու ժամանակաշրջանն է։ Վիետնամցիները աշխատում են մինչև Տետը փակել իրենց բոլոր պարտքերը։ Ծնողները իրենց երեխաների համար հագուստ են գնում, որպեսզի վերջիններս տոնը նշեն նոր հագուստներով[5]։ Քանի որ տոներին բոլոր խանութները փակ են լինում, մարդիկ սննդամթերքը նախօրոք են գնում[11]։ Առևտրականները հաճախ բարձրացնում են գները, և պետական պաշտոնյաները ստուգում են, թե որքանով է բավականաչափ խանութներում պահեստավորվածը[15]. Սովորաբար կառավարությունը սուբսիդավորում է առևտևականներին գների բարձրացումը կանխելու համար[16]։

Ցանցային սուպերմարկետներում վաճառքն աճում է 20-40%-ով, իսկ արվարձանների շուկաներում մասամբ նվազում է։ Վիետնամական ընտանիքները սովորաբար նախնիների զոհասեղան են ունենում, իսկ Տետի ժամանակ այն մաքրում և նվիրաբերություններ են անում (այդ թվում՝ «հինգ մրգերը»)։ Ըստ հավատալիքի ընտանեկան օջախի երեք պահապանները՝ օնգ-տաո (վիետ․՝ Ông Táo), հաշիվ են տալիս Նեֆրիտյան կայսր Նգոկ Դեին տանը կատարվող իրադարձությունների մասին և երկինք են վերադառնում 12-րդ լուսնային ամսին 23-րդ օրը. նրանց մեկնումը նշվում է համեստ արարողությամբ, որն ուղեկցվում է ծիսկան զոհաբերություններով։ տետին նախորդող վերջին օրերը ընտանիքը բանտինգ, բանզեյ կամ բանտետ է պատրաստում։ Քանի որ դրանց պատրաստումը շատ ժամանակատար է, ապա կրակի մոտ արթուն մնացած ընտանիքի անդամները միմյանց տարբեր պատմություններ են պատմում։

Հինգ մրգերը խմբագրել

«Հինգ մրգեր» (վիետ․՝ mâm ngũ quả, մամ նգի կուա)` մրգեր, հարստության խորհրդանիշ` ավանդաբար նախնիների զոհարանին տեղադրվող[17]։

Ուլլամբանա-սուտրայում Բուդդան Մաուդգալյայանին ասել է՝ «Հանուն անցած սերնդի ընտանիքի հոր և մոր, ինչպես նաև այժմյան մայրերի և հայրերի, ովքեր կարիքի մեջ են, դուք նվիրաբերություններ արեք մեծ մաքուր, բազմաթիվ ծաղիկներով և հինգ տեսակի մրգերով լի ափսեով»։ Սովորույթը տարածվեց չինական Տան կայսրության կառավարման օրոք[18]։

Երկրի հյուսիսում և հարավում մրգերի տեսականին տարբեր է, թեպետ, ընդհանուր առմամբ, ֆիքսված հավաքածու չկա։ Հնում ափսեի մեջ դնում էին սալոր, նուշ, դեղձ, զիզիֆուս, վարդագույն խնձոր[19]։ Առանձին մրգեր դժբախտ են համարվում. այսպես, հարավում ափսեի մեջ չեն դնում տանձ և նուռ, քանի որ տանձը համահունչ է «քարշ գալ»(վիետ․՝ lê lết, լե լետ) արտահայտության հետ, իսկ «նուռ» բառը, լիու (վիետ․՝ lựu), մտնում է «նռնակ» բառի կազմի մեջ[20]։ Հյուսիսում ափսեներն ավելի առատ են լինում, հարավում՝ առավելապես համեստ։

Մրգերի մոտավոր ցուցակը[21]։

 
Հյուսիսային ուտեստ հինգ մրգերով

Հյուսիսային Վիետնամ

Հարավային Վիետնամ

Ափսեի մեջ չեն դնում

Վերջին ժամանակները վիետնամական սովորական մրգերին սկսել են ավելացնել նաև էկզոտիկ մրգեր՝ խնձոր, կարմիր նարինջ[17]։

Զյաոտխիա խմբագրել

Տետի առաջին օրը նվիրվում է ծնողներին և երեխաներին։ Երեխաները կարմիր ծրարների մեջ ամանորյա գումար են ստանում ((վիետ․՝ mừng tuổi), մինգտուոյ հյուսիսային բարբառով) կամ լիսի (lì xi, 利是, հարավային բարբառով))[5]։ Երեխաները սովորաբար նոր հագուստ են հագնում և նվերը ստանալուց առաջ ողջունում են իրենց ծնողներին։ Քանի որ վիետնամցիները հավատում են, որ առաջին այցելուն ամբողջ տարվա համար հաջողություն է բերում, ապա Տետի առաջին օրը ոչ ոք ուրիշի տուն առանց հրավերքի չի գնում[9]։ Առաջին հյուրի հետ հանդիպման ավանդույթը, որը կոչվում է սոնգդատ (վիետ․՝ xông đất), սոնգնյա (վիետ․՝ xông nhà) կամ դապդատ (վիետ․՝ đạp đất), կարևորներից մեկն է։ Սովորաբար առաջինը հրավիրում են հաջողակ մարդու, ով լավ բնավորություն ունի, որպեսզի նա տանը հաջողություն բերի։ Ապահովության համար տանտերը կեսգիշերին դուրս է գալիս փողոց, որպեսզի համոզվի, որ ոչ ոք առանց հրավերքի ներս չի գա։

Տետին ավլել-սրբելը վատ նշան է համարվում, քանի որ ավլողը «դուրս է հանում հաջողությունը», դրա համար տան մաքրությունը արվում է ավելի վաղ։ Համարվում է նաև, որ հարազատներին կորուստ պատճառած մարդը այլ տներ չպետք է մտնի[22]։

Հետագա օրերին մարդիկ հյուր են գնում հարազատներին, ընկերներին։ Սովորաբար, բայց որ՝ պարտադիր, Նոր տարվա երկրորդ օրը «զբաղված է» ընկերների այցելությամբ, երրորդը՝ ուսուցիչների։

Տեղի բուդդայական եկեղեցիներ են այցելում բարեգործական նվիրատվություններ կատարելու և գալիք տարում հաջողություն ունենալու ցանկություն ունեցողները։ Տարածվել է նաև գուշակներից հաջողություններ խնդրելը։ Երեխաները գնում և խաղում են նոր խաղալիքներով, ինչպես նաև փողոցի ազարտային խաղերում (օրինակ՝ բաու-կուա-կա-կոպ՝ (վիետ․՝ bầu cua cá cọp)) ծախսում են իրենց ամանորյա նվերները։ Հարուստ ընտանիքները տանը վիշապի պարի կատարման համար պարողներ են վարձում։

Տոնը նշելու ավանդույթները խմբագրել

Տետի տոնակատարությունը տևում է մեկ օրից մինչև մեկ շաբաթ։ Մարդիկ դուրս են գալիս փողոց և աշխատում են, որքան հնարավոր է ուժեղ, աղմկել՝ թմբուկ նվագելով, զանգեր և կոչնազարգեր զրնգացնելով, արգելված ճայթռուկներ տրաքեցնելով՝ փորձելով վախեցնել չար ոգիներին[23]։ Առյուծի պարի մասնակիցները հագնում են համապատասխան կոստյումներ և դիմակներ։ Լանը՝ «առյուծը» իրականում առյուծի և վիշապի մեջտեղում ինչ-որ մեկն է՝ վիետնամական մշակույթում ուժի խորհրդանիշը։

Նոր տարվանից 30 րոպե առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Վերջին անգամ հավաքվենք միասին» (վիետ․՝ Gặp nhau cuối năm) երգիծական հաղորդումը, ամանորյա մեղեդին սովորաբար համարվում է «Աբբա» համույթի «Happy New Year» երգը[24]։

Տետը նշելու ժամանակ մարդիկ զանազան խաղեր են խաղում՝ սյանցի, բամբուկե փայտիկներով պարեր, դիմակների գունազարդում, թղթե ծաղիկների պատրաստում, թաիլանդյան խաղեր՝ «պա-մա-նա-օ» քարերով, օղակի մեջ գնդակի նետում («նեմ-կոմ»), խայլում են բամբուկե փայտերով, ջրի վրա մարիոնետների թատրոնի ներկայացումներն են դիտում, հատտհեն են լսում, աքլորակռիվներ և ցլամարտեր են նայում, մասնակցում են պոեզիայի մրցույթների[25]։ Մեծ քաղաքներում հրավառություններ են լինում, դրանք հեռարձակվում են հանոյյան, սայգոնյան և դանանգյան ազգային հետուստատընկերություններով։

Ներկայացումներից հետո ընտանիքները վերադառնում են տուն և ուտում են ամանորյա կերակուրները՝ միմյանց երջանկություն և ուրախություն մաղթելով Նոր տարում։ Երեխաներին նվիրում են փողով կարմիր ծրարներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Holidays in Vietnam in 2016». timeanddate.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 «Festivals herald Lunar New Year» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Overseas Vietnamese return to celebrate lunar new year» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Money giving - a nice New Year custom». Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Tet in the eyes of foreigners» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  6. «Новости Вьетнама — Культура — Вьетнамский новый год». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Flower festival to add colour at Tet» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  8. «Free visit to Ha Long Bay during Tet» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 «New Year customs enrich Vietnamese culture». Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  10. «HCM City plans to offer happy Tet for everyone» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  11. 11,0 11,1 «There's plenty of food for Tet» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Islamic Cham people celebrate Ramuwan new year» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  13. «Kho Mu ethic minority people welcome Tet» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  14. Mathematics of the Chinese calendar, pp. 29-30.
  15. «Consumption price in Tet season moves up on speculation» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  16. «Sales slow at markets on City outskirts» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  17. 17,0 17,1 «Mâm ngũ quả thể hiện ước vọng no đủ quanh năm» (вьетнамский). Theo_VnExpress.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Thích Quảng Độ Phật Quang Đại Từ Điển. — 1988. — С. 7242.
  19. Chưng Bày Mâm Ngũ Quả Trong Ngày TẾT Արխիվացված 2013-03-05 Wayback Machine Quảng Đức Truy cập ngày: 22-1-2007
  20. «Đa dạng mâm ngũ quả ngày Tết» (вьетнамский). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Mâm ngũ quả ngày Tết: Nhiều quan niệm, lắm cách thể hiện» (вьетнамский). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. «Nói với con về Tết». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
  23. «Lucrative smuggling of Chinese-made firecrackers into Vietnam» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  24. «'Happy New Year' - giai điệu bất tử của mùa xuân - VnExpress Giải Trí». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  25. «Folk games at Hanoi's museum» (անգլերեն). Vietnam.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել