Ամանոր (գերմ.՝ Neujahr), Գերմանիայի օրացուցային տոներից մեկը, նշվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը։ Նոր տարվա նախօրեն Գերմանիայում անվանում են Սուրբ Սիլվեստերի օր (գերմ.՝ Silvester, հազվադեպ՝ Sylvester)՝ ի պատիվ քրիստոնեական սրբի, որը մահացել է 335 թվականի դեկտեմբերի 31-ին։

Ամանորը Գերմանիայում
գերմ.՝ Neujahr

Հրավառություն Բեռլինում, 2007 թվական
Այլ կերպգերմ.՝ Silvester՝ Սուրբ Սիլվեստերի օր
ԵնթադասՆոր տարվա օր
Տոնվում էԳերմանիա

Շնորհավորանքներ խմբագրել

Գերմանիայում Նոր տարին շնորհավորում են մինչև վերջինիս մեկնարկը՝ միմյանց ցանկանալով տոնական օրերին «լավ սահում» (գերմ.՝ Guten RutschRutsch («սահում») բառն առաջացել է Ռոշ Խա-Շանայից (եբրայերեն՝ רֹאשׁ הַשָּׁנָה‎, տառ. «տարվա ղեկավար», «տարվա սկիզբ»)՝ այդ կերպ ցանկանալով միմյանց տարվա լավ սկիզբ։ Նոր տարին դիմավորելուց հետո շնորհավորանքները փոխվում են Frohes Neues!-ի («Երջանիկ Նոր տարի»)։

Քանի որ Գերմանիայի ամենակարևոր ձմեռային տոնը Սուրբ ծնունդն է, որը նշվում է դեկտեմբերի 25-ին, հիմնական նվերները և շնորհավորանքները միմյանց նվիրում են հենց այդ տոնի ժամանակ։ Նոր տարվան ընդունված է նվիրել փոքրիկ մանրուքներ (կամ փոխանակվել դրանցով), որոնք պետք է նոր տարում երջանկություն բերեն. խոզի, քառաթերթ առվույտի, ծխնելույզ մաքրողի, պֆենիգի փոքրիկ հուշանվերներ։

Տոն խմբագրել

Ի տարբերություն Սուրբ ծնունդի, որը համարվում է ընտանեկան տոն և նշվում է ընտանիքի անդամների հետ միասին, Նոր տարին Գերմանիայում ընդունված է նշել ընկերական շրջապատում։ Հատկապես երիտասարդության շրջանում ընդունված է նշել ընկերների հետ կա՛մ տանը, կա՛մ ակումբում՝ հատուկ կազմակերպված երեկույթների ժամանակ։ Առավել մեծահասակները Նոր տարվա նախօրեին այցելում են ռեստորաններ, ամանորյա երեկույթներ, թատերական ներկայացումներ կամ համերգներ։

 
Անագե գուշակություններ

Ամանորը տանը դիմավորելու դեպքում հյուրերի ընդունումը տեղի է ունենում դեկտեմբերի 31-ի գիշերը։ Ընդ որում Գերմանիայում սեղաններն այնքան առատ չեն, որքան Հայաստանում։ Սովորաբար գերմանացիները սահմանափակվում են թեթև ուտեստեղենով. Սիլվեստրի ավանդական ուտելիքներ են համարվում ռակլետն ու ֆոնդյուն։ Մինչ կեսգիշեր մնացած ժամանակն անցկացնում են ավանդական կատակերգական «Ընթրիք՝ մեկի համար» սկեչի դիտումով և սեղանի խաղեր խաղալով։ Տիպիկ զբաղմունք է նաև անագով գուշակությունը. հալված անագը լցնում են ջրի մեջ և ստացված պատկերներով փորձում գուշակել, թե ինչ է սպասվում պատկերի տիրոջը նոր տարում։

Կեսգիշերին ընդունված է բարձրացնել շամպայնով լի գավաթները և միմյանց երջանկություն ու հաջողություն մաղթել նոր տարում։ Դրանից հետո Գերմանիայի բնակիչները դուրս են գալիս փողոց, որպեսզի դիտեն հրավառությունը, ապա շարունակեն տոնախմբությունները։

Ամանորյա սեղան խմբագրել

Ամանորի ավանդական ուտեստներն են ռակլետը և ֆոնդյուն, որոնք պատրաստում են երկար ընթրիքի և սեղանի շուրջ զրույցների համար։ Ժամանակին Նոր տարվա գիշերը սեղանին ծածան ձուկ էին դնում, սակայն այժմ այդ սովորույթը քիչ է տարածված։ Կա կարծիք, որ ծածանի արծաթագույն թեփուկները նոր տարում փող են բերում։ Նաև տարածված է այնպիսին ձկնային ուտեստը, ինչպիսին է, օրինակ, ծովատառեխի կարմիր աղցանը։

Ավանդական հյուրասիրության մաս են նաև բեռլինյան թխվածքաբլիթները։ Երբեմն կատակի համար թխվածքաբլիթներից մեկը լցոնում են մանանեխով կամ սոխով՝ քաղցր խյուսի փոխարեն։

Բացի շամպայնից՝ խմիչքներից ընդունված են կրյուշոնը և պունշը։ Ընդհանրապես, Ամանորի գիշերը գերմանացիները մեծ քանակությամբ ալկոհոլ են ընդունում։

Հրավառություն խմբագրել

Նոր տարվա տոնակատարության կարևոր բաղադրիչ է կեսգիշերային հրավառությունը։ Խոշոր քաղաքներում հրավառությունը կազմակերպում են կենտրոնական հրապարակներում, որտեղ հավաքվում է հանդիսատեսը։ Շատերը սեփական պայթուցիկներն են բերում, որոնք պաշտոնապես թույլատրվում է օգտագործել դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին 18-ից բարձր տարիք ունեցող անձանց։ Նման պայթուցիկների վաճառքը առևտրային կազմակերպություններում սկսվում է դեկտեմբերի 31-ից երեք օր առաջ։ Վերջին տարիներին մի շարք ակցիաներ են կազմակերպվում, որտեղ կոչ է արվում պայթուցիկի փոխարեն գումարը ծախսել բարեգործության վրա։

Հեռուստատեսություն խմբագրել

Կենտրոնական հեռուստաալիքով մինչև կեսգիշեր մի քանի ժամ ուղիղ եթերով հեռարձակվում է Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ կայացող Գերմանիայի ամենախոշոր երեկույթը, որին ամեն տարի մասնակցում է գրեթե 1 միլիոն մարդ։ Ամանորից մի քանի ժամ առաջ հեռուստատեսությամբ հեռարձակում են դաշնային կանցլերի ամանորյա ուղերձը ժողովրդին։

Նոր տարվա նախօրեին ցուցադրվող հաղորդումների շարքում առավել հայտնի են. «Ամանորյա պունշ» դրվագը «Մեկ սիրտ և մեկ հոգի» սերիալից[1][2] և «Ընթրիք՝ մեկ համար» բրիտանական կատակերգական սքեթչը։ Բացի այդ՝ ցուցադրվում են նաև ամանորյա երեկույթներ, անցնող տարվա հիթ շքերթը, սիմֆոնիկ համերգներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «WDR sendet drei bisher unbekannte Folgen von Ekel Alfred». // derwesten.de. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.(գերմ.)
  2. «Silvesterpunschvorherige Folgenächste Folge». // wunschliste.de. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.(գերմ.)
  3. «TV-Quoten Silvester: Dinner For One gegen Neujahrsansprache» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել