Ամանդա Միշել Սեյֆրիդ (անգլ.՝ Amanda Michelle Seyfried, ազգանունը արտասվանում է ˈsaɪfrɛd[5], գերմաներեն արտասանությամբ՝ ˈzaɪfriːt, դեկտեմբերի 3, 1985(1985-12-03)[1][2], Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասանուհի, երգչուհի, և նախկին մոդել։

Ամանդա Սեյֆրիդ
անգլ.՝ Amanda Seyfried
Ծնվել էդեկտեմբերի 3, 1985(1985-12-03)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԱլլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունՖորդհեմի համալսարան և William Allen High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, հեղինակ-կատարող, մոդել, կոմպոզիտոր և ձայնային դերասանուհի
ԸնտրանիՄամա Միա, Թշվառները, Mean Girls, Սկուբի-Դու (մուլտֆիլմ, 2020) և Էպիկ (մուլտֆիլմ)
Համատեղ ապրող(ներ)Ջասթին Լոնգ և Թոմաս Սադոսկի
Երեխա(ներ)Նինա Սադոսկի և Thomas Seyfried-Sadoski?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ամանդան ծնվել է Ալլենթաունում, Փենսիլվանիա։ Նրա մայրը՝ Էննը (ծնունդով Սանդերից) եղել է պրոֆեսիոնալ hոգեբույժ, իսկ հայրը՝ Ջեկը, աշխատում է որպես դեղագործ։ Կրտսեր քույրը՝ Ջենիֆերը, երգչուհի է, որը երգում է Love City ռոք խմբում[6]։ Ունի գերմանական ծագում[7]։

William Allen High School դպրոցն ավարտել է 2003 թվականին[8]։

Կարիերա խմբագրել

Նրա կարիերան սկսվել է դեռ մանկությունից, 11 տարեկանից նա սկսել է աշխատել որպես մոդել, իսկ 15 տարեկանում սկսվում է նրա դերասանական կարիերան հեռուստասերիալներում՝ «Ինչպես է պտտվում աշխարհը» և «Բոլոր իմ երեխաները»։

1995 թվականից սկսում է նրա դերասանական կարիերան հարազատ քաղաքում՝ Ալլենտաունում, որտեղ նա հաճախում է տեղական թատրոն դասերի։ Ավելի ուշ Ամանդան կնքում է պայմանագիր Image International Agency (IIA) հետ և աշխատում է այնտեղ ընդհուպ մինչև անցումը Bethlehem’s Pro Model Agenc, իհարկե վերջում նա պայմանագիր է ստորագրում Wilhelmina Agenc–ի հետ Նյու Յորքում։ Ամանդայի որպես մոդել կարիերան ավարտվել է 17 տարեկանում։

2004 թվականին նա ունեցել է դեբյուտ «Վատ աղջիկները» ֆիլմում Կարեն Սմիթի դերում։ Այնուհետև եղել են դերեր «Ինը կյանք» (2005 թվականին), և «Ալֆա շունը» (2006 թվական) ֆիլմերում։ 2006 թվականին նա ստանում է գլխավոր դեր հայտնի HBO հեռուստաընկերության կողմից նկարահանված «Մեծ սեր հեռուստասերիալ» ֆիլմում։ Բացի դա նա նկարահանվել է երաժշտակա ֆիլմ՝ «Մամա Միա»-ում Սոֆի Շերիդանի դերում։ Նաև խաղացել է գլխավոր դեր «Ջենիֆերի մարմինը»(2009 թվական), «Խլոյա»(2009 թվական), «Թանկագին Ջոն»(2010 թվական)։

Մոդել աշխատելու տարիներին նա վերցնում էր վոկալի դասեր դասուսույց Բրոդվեյից 5 տարի շարունակ և սովորում էր օպերային արվեստ 2 տարվա ընթացքում, որը թույլ էր տալիս նրան ընդունվել «Grease» և «A Christmas Carol» Բրոդվեյի դրվածքով։

2000 թվականից նա սկսում է աշխատել «Ինչպես է պտտվում աշխարհը» հեռուստաշուում և խաղալով 27 էպիզոդ, դուրս է գալիս աշխատանքային տարաձայնության պատճառով։ 2002-2003 թվականներին նա սկսում է խաղալ «Իմ բոլոր երեխանները» սերիալում։ 2003 թվականին նա փորձում է խաղալ Ռեջին Ջորջի կերպարում «Վատ աղջիկները» սերիալում, սակայն արդյունքում այդ դերը ստանում է Ռեյջել Մակադամսը, բայց սցենարիստն Ամանդային է տալիս մեկ այլ դեր՝ Ռեջինի ընկերուհիներից մեկի դերը։ Ֆիլմն աշխարհում հավաքել է ավելի քան $129 միլիոն և այն MTV Movie Award-ի «Լավագույն հեռուստատեսային խումբ» նոմինացիայում հաղթել է Մակադամսի և Լինդսա Լոխանի հետ։

Ամանդան նաև փորձել է «Վերոնիկա Մարս» ֆիլմում գլխավոր դերը, բայց նրա դերը տալիս են Կրիստեն Բելլին, իսկ նա ինքը խաղում է ֆիլմում որպես հրավիրած աստղ։ Վերջին հաշվով դերը նրա կերպարի ավել ընդարձակված էր, սկսնակների հետ համեմատած։ 2004-2006 թվականներին այդ սերիալի շրջանակներում նա նկարահանվել, և հայտնվել է 10-ն անգամ։

2005 թվականին նա խաղացել է «Վատ աղջիկները» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որի համա ստացել է մրցանակ միջազգային կինոփառատոնում՝ լավագույն կանացի դեր նոմինացիայում, որը տեղի է ունեցել Լոկարնում։ Նույն թվականին դուրս է գալիս «Ամերիկական զենք» ֆիլմը, իր մասնակցությամբ։

2006 թվականին Ամանդան խաղում է 5 էպիզոդ Wildfire սերիալում, և «Ցիգանները, շրջմոլիկները և գողերը» կարճամետրաժ ֆիլմում։ Նաև նա ունեցել է Ջուլի Բեկլիի փոքրիկ դերը «Ալֆա Շունը» ֆիլմում։ 2004-ից 2006 թվականների ընթացքում նկարահանվել է «Բժիշկ Խաուսը», «Օրենք և կարգուկանոն։ Անձնական կորպուս», «Ամերիկացի պապաշան»,«C.S.I. հանցագործության վայրը»։ 2008 թվականին Ամանդան նկարահանվում է կարճամետրաժ «Պաշտոնական հավաք» ֆիլմում։

Մեծ ձեռքբերում էր նրա համար այն, որ նա ստացավ դեր «Մեծ սեր» ֆիլմում, ֆիլմի առաջնելույթը տեղի է ունեցել 2006 թվականի մարտի 12-ին ԱՄՆ-ում։

Սերիալի նկարահանումներից հետո, նա խաղացել է դրամայում «Արևադարձ», և «Մամա միա» ֆիլում Մերիլ Սթրիփի հետ միասին։

2008 թվականի մարտին Ամանդան մասնակցում է նկարահանման հավաքի՝ մի կատակերգական սարսափ ֆիլմի համար «Ջենիֆերի մարմինը», որտեղ խաղում էր գլխավոր հերոսի ընկերուհու դերը։ Ֆիլմը ցուցարվել է Տորոնտոյի միջազգային փառատոնի ժամանակ 2009 թվականին և ստացել է տարբեր աստիճանի գնահատական։ Այդ տարում նկարահանվել է ֆիլմ իր մասնակցությամբ՝«Բուգի Վուգի»։

2009 թվականին ռեժիսոր Զակ Սնայդերը պլանավորել էր Ամանդայնի տալ գլխավոր դերը իր ֆիլմում «Անթույլատրելի ընդունում», բայց նա ստիպված էր հրաժարվել իր Մեծ սեր ֆիլմի նկարահանումների պատճառով։

2010 թվականին հրապարակվել է երկու ֆիլմ իր մասնակցությամբ՝ «Հարազատ Ջոն», «Նամակ Ջուլիետային», իսկ 2011 թվականին «Կարմիր գլխարկը» և «Ժամանակ»։

Անձնական կյանքը խմբագրել

 
Amanda Seyfried in Hollywood California on August 1, 2019

«Բոլոր իմ երեխանները» ֆիլմի նկարահանման ժամանակ նա ունեցել է սիրավեպ իր խաղընկերոջ՝ Միկա Ալբերտի հետ։ Դրանից հետո իրենց հարաբերություններն ավարտվում է, և նա հանդիպում է դերասան Էմիլեմ Խիրշերի հետ, որի հետ նկարահանվում է «Ալֆա շունը» ֆիլմում։

2009 թվականին նա սկսում է հանդիպել «Մամա միա» ֆիմի իր խաղընկերոջ՝ Դոմինիկ Կուպերի հետ, սակայն 2010 թվականի մայիսին նրանք հայտնեցին իրենց բաժանման մասին։

Մամուլում խոսում էին այն մասին, որ նա հարաբերություններ է սկսել Ռայան Ֆիլլիպի հետ, դրանից հետո հայտնվում է նրանց լուսանկարը միասին Հելլոինի ժամանակ դերասան Քեյթ Հադսոնի հետ։ Սեյֆրիդը և Ֆիլլիպը միասին են եղել երեք ամիս, որից հետո դադարեցրել են շփումը։

2012 թվականին Ամանդան հանդիպում էր դերասան Ջոշե Հարթնետի հետ[9][10]։

2013 թվականի հոկտեմբերին նա սկսել էր հանդիպել Ջասթին Լոգանի հետ[11]։

Դերասանուհին հայտարարել է, որ ունի տագնապ և պանիկայի դրսևորում[12][13]։ Ինչպես նաև նա ունի վախ բեմում ելույթ ունենալուց, այդ իսկ պատճառով երբեք չի խաղում թատրոնում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177793/amanda-seyfried/
  4. https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
  5. «Amanda Seyfried Exclusive: My Name's Not 'Siegfried'». Hollywood.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Lina Das (2008 թ․ հունիսի 18). «'I'm just so open about things at this point in my life – and that can get you into trouble'». Daily Mail. UK. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  7. Longsdorf, Amy (2008 թ․ հուլիսի 13). «'It's just so RIDICULOUS.' ** With a star turn in 'MAMMA MIA!' Allentown native AMANDA SEYFRIED has sung her way onto the HOLLYWOOD A-LIST. She talks about her exciting life». Morning Call. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  8. «Amanda Seyfried: From Soaps To Big Screen Stardom». The Morning Call. 2008 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
  9. «Amanda Seyfried and Josh Hartnett Have Been Dating Since January! - UsMagazine.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Amanda Seyfried & Josh Hartnett Split Up - Starpulse.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  11. Chelsea White. (2013 թ․ դեկտեմբերի 4). «It must be serious! Makeup-free Amanda Seyfried takes boyfriend Justin Long to South Korea where she's mobbed by fans that wish her a happy birthday» (անգլերեն). Daily mail. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Spencer, Amy (2010 թ․ մարտի 1). «Amanda Seyfried: The Most Down-To-Earth Member of the Glam New Guard». Glamour. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  13. Kaufman, Amy (2010 թ․ մայիսի 15). «Amanda Seyfried in full bloom». Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  14. Seyfried, Amanda (December 12, 2012). Interview with Letterman, David. The Late Show with David Letterman.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդա Սեյֆրիդ» հոդվածին։