Ամանդա Բիրզ (անգլ.՝ Amanda Bearse, օգոստոսի 9, 1958(1958-08-09)[1], Ուինթեր Փարք, Օրինջ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր, որը հայտնի է դարձել 1985 թվականի «Վախի գիշեր» սարսափ ֆիլմում նկարահանվելուց հետո։

Ամանդա Բիրզ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 9, 1958(1958-08-09)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՈւինթեր Փարք, Օրինջ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունWinter Park High School?, Ռոլինս քոլեջ, Young Harris College?, Birmingham–Southern College? և Neighborhood Playhouse թատերական դպրոց
Մասնագիտությունհեռուստառեժիսոր, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
 Amanda Bearse Վիքիպահեստում

1987 թվականին Բիրզը «Ամուսնացած է... երեխաների հետ» սիթքոմում ստացել Է Մարս Դարսիի դերը, որտեղ նա նկարահանվել է մինչև 1997 թվականը, ինչպես նաև հանդես է եկել որպես շոուի ռեժիսոր։ Սերիալի ավարտից հետո նա դարձել է հաջողակ հեռուստատեսային ռեժիսոր և գրեթե դադարել է աշխատել որպես դերասանուհի։ Նա նկարահանել է այնպիսի սերիալների մեծ թվով էպիզոդներում, ինչպիսիք են «Դարման և Գրեգը» և «Ռիբան», իսկ 2011 թվականին կարճ ժամանակով վերադարձել է հեռուստաէկրան «Մահվան չափ գեղեցիկ» սերիալում[2]։

Բիրզը ծնվել է Ֆլորիդա նահանգի Վինթեր Պարկ քաղաքում և դերասանական վարպետություն է սովորել Նյու Յորքում, որտեղ 1982 թվականին կայացել է նրա առաջնաելույթը «Իմ բոլոր երեխաները» ցերեկային սերիալում[3]։

1993 թվականին բացահայտվել է, որ Բիրզը լեսբուհի է, իսկ 2010 թվականին նա ամուսնացել է իր գործընկեր Քերրի Շենկենի հետ, որի հետ հարաբերություններ է ունեցել 1989 թվականից։ Նրանք ունեն որդեգրված դուստր՝ Զոյին[3][4]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Իմ բոլոր երեխաները (1982—1984 թվականներ, ցերեկային սերիալ)
  • Առաջին գործը (1983 թվական)
  • Արձանագրություն (1984 թվական)
  • Ուսանողական արձակուրդներ (1985 թվական)
  • Վախի գիշեր (1985 թվական)
  • Հյուրանոց (1986 թվական, 1 էպիզոդ)
  • DOOM սերունդ (1995 թվական)
  • Հրեշների ընտանիքը (1995 թվական)
  • Ամուսնացած է․․․ երեխաների հետ (1987—1997 թվականներ, 260 էպիզոդ)
  • Մահվան չափ գեղեցիկ (2011 թվական, 2 էպիզոդ)
  • Զայրույթի կառավարում (2013 թվական, 1 էպիզոդ)

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Mandi Bierly (2011 թ․ ապրիլի 12). «'Drop Dead Diva' lands Kathy Griffin, Lance Bass, Clay Aiken: Who else needs to guest star in season 3?». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  3. 3,0 3,1 «Amanda Bearse- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  4. «Amanda Bearse: Out Behind the Camera». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.