Ամալգամներ (լատին․՝ amalgama, ֆր.՝ amalgames, հունարեն՝ μάλαγμα - փափկահիմք, փափուկ), մետաղների համաձուլվածքները սնդիկի հետ։

Պատմություն խմբագրել

Դեռևս առաջին դարում հույն բժիշկ Դիոսքորիդեսը նկարագրել է ոսկու Ամալգամների ստացումը։ Գործնական նպատակներով մեծ թվով Ամալգամներ էին ստանում ալքիմիկոսները։

Հատկություններ խմբագրել

Ամալգամներ են առաջացնում բոլոր մետաղները (բացառությամբ երկաթի, մանգանի, կոբալտի և նիկելի)։ Նայած մետաղների բնույթին, սնդիկի պարունակությանը և ջերմաստիճանին, Ամալգամներ հեղուկ կամ պինդ լուծույթներ են, երբեմն՝ նաև քիմիական միացություններ (օրինակ՝ ալկալիական մետաղների Ամալգամներ)։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Poliakoff, Martyn (2009). «Amalgams». The Periodic Table of Videos. University of Nottingham.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալգամներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 272