«Աճյուն» (անգլ.՝ Dust), 2001 թվականի բրիտանական և մակեդոնական ֆիլմ, որ նկարահանվել է Միլչո Մանչևսկու կողմից և ներկայացնում է 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին[8]։ Ֆիլմում նկարահանվել են Ջոզեֆ Ֆայնսը, Դևիդ Ուենեմը, Էդրիան Լեսթերը, Աննա Բրոշեն, Վերա Ֆարմիգան և Ռոզմարի Մերֆին։ 2001 թվականի օգոստոսի 29-ին ֆիլմը բացել է Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը և ապա վարձույթի է հանվել տարբեր երկրներում։ ԱՄՆ-ում թողարկվել է 2003 թվականի օգոստոսի 22-ին։

Աճյուն
անգլ.՝ Dust
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Գերմանիա[1]
 Իտալիա[1]
 Հյուսիսային Մակեդոնիա[1]
Ժանրդրամա[2][3]
Թեմասպորտային թիմերի մրցակցություն[1], պատմասացություն[1] և անկայունություն[1]
Թվական2001
Լեզուանգլերեն և գերմաներեն
ՌեժիսորՄիլչո Մանչևսկի[2][4][5][…]
Սցենարի հեղինակՄիլչո Մանչևսկի
ԴերակատարներՋոզեֆ Ֆայնս[4][5][1], Դևիդ Ուենհեմ[5][1], Վերա Ֆարմիգա, Ադրիան Լեսթեր[4][1], Անն Բրոշե[1], Մեթ Ռոս, Ռոզմարի Մերֆի, Նիկ Սենդոու[6], Nikolina Kujača?[6][1] և Բրյուս ՄակՎիտի[6]
ՕպերատորԲարրի Աքրոյդ
ԵրաժշտությունԿիրիլ Ջայկովսկի
Պատմվածքի վայրՆյու Յորք շրջան, ԱՄՆ արևմուտք[1], Հյուսիսային Մակեդոնիա[1] և Նյու Յորք[1]
ԿինոընկերությունHistory Dreams[7], Ena Film[7] և Fandango Produzione[7]
Տևողություն127 րոպե

Սյուժե խմբագրել

Նյույորքցի պատանի կողոպտիչ Էջը փորձում է թալանել պառավ Էնջելայի տունը, որպեսզի կարողանա մարել իր պարտքերը։ Սակայն ծեր կինը նկատում է գողին։ Մինչ վերջինս փորձում է փախչելու հնարավորություն գտնել, կինը սկսում է նրան պատմել 20-րդ դարի սկզբին ապրած երկու ավազակ եղբայրների՝ Լյուկի ու Էլայջայի մասին։ Նրանք երկուսն էլ սիրահարված էին Լիլիթ անունով մի աղջկա, սակայն վերջինս ընտրում է Էլայջային։ Լյուկը ճանապարհ է ընկնում երջանկություն որոնելու և շուտով գլխավորում է վարձկանների մի ավազակախումբ, որ կատարում էր թուրք սուլթանի ամենակեղտոտ ու վտանգավոր հանձնարարությունները։ Մակեդոնացիների հակաթուրքական ապստամբության ժամանակ Լյուկը մարտերից մեկի ժամանակ ընդհարվում է Էլայջայի հետ, որը միացել էր ապստամբներին և պատրաստ էր սպանել իր ավագ եղբորը նրա արած չարագործությունների համար։

Դերերում խմբագրել

  • Ջոզեֆ ՖայնսԷլայջա
  • Դևիդ Ուենեմ – Լյուկ
  • Էդրիան Լեսթեր – Էջ
  • Աննա Բրոշե – Լիլիթ
  • Ռոզմարի Մերֆի – Էնջելա
  • Վերա ՖարմիգաԷմի
  • Մեթ Ռոս – Ստիտչ
  • Վլադո Յովանովսկի – «Ուսուցիչ»

Արտադրություն և թողարկում խմբագրել

Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Միլչո Մանչևսկին է, կոմպոզիտորը՝ Կիրիլ Ջայկովսկին։ Նկարահանումներն անցկացվել են Բիտոլա, Նյու Յորք և Քյոլն քաղաքներում[9]։ 2001 թվականի օգոստոսի 29-ին ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում, իսկ 2002 թվականի ապրիլի 5-ին էկրան է բարձրացել Իտալիայում[10]։ Նույն թվականի մայիսի 3-ին Pathé ընկերությունը թողարկել է ֆիլմը Մեծ Բրիտանիայում, իսկ հուլիսի 12-ին այն թողարկվել է Իսպանիայում Alta Classics ընկերության կողմից։ ԱՄՆ-ում ֆիլմի սահմանափակ վարձույթն սկսվել է 2003 թվականի օգոստոսի 22-ին Lionsgate ընկերության կողմից։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմի պատճառով սկանդալ է տեղի ունեցել Վենետիկի կինոփառատոնի ժամանակ. քննադատները Մանչևսկուն մեղադրել են միտումնավոր կերպով փաստերը խեղաթյուրելու համար, ինչպես նաև պրոպագանդայի ու ռասիզմի մեջ։ The Evening Standard-ից Ալեքսանդր Ուոլկերի կարծիքով՝ Մանչևսկին ֆիլմում թուրքական բանակը դիտմամբ ներկայացրել է որպես ավազակների ու հանցագործների խումբ, ինչպես նաև ձգտել է վատ կողմից ցույց տալ բոլոր մուսուլմաններին։ Մանչևսկին հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ֆիլմում մարդասպաններ են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հույներ ու ամերիկացիներ։ Սակայն մասսայական քննադատությունը հանգեցրել է նրան, որ ֆիլմի շահույթը չի հասել Մանչևսկու մյուս ֆիլմի՝ 1994 թվականին նկարահանված «Անձրևից առաջ» ֆիլմի շահույթին[11][12]։

Rotten Tomatoes կայքում ֆիլմին տրվել է 21% գնահատական 10 հնարավորից 3,9 միավոր միջին վարկանիշով[13]։ Variety-ից Դևիդ Ստրետոնը քննադատել է ֆիլմը՝ ասելով, թե ֆիլմն ամեն ինչ փոխառել է վեստերն ժանրից, սակայն միևնույն ժամանակ այն չափազանց գեղապատկեր է մարտաֆիլմի համար և չափից դուրս արյունալի արտհաուսի համար[14]։

Եղել են նաև դրական կարծիքներ։ Los Angeles Times թերթին Քևին Թոմասը գրել է, թե այդ ֆիլմը մասշտաբային է, որ կարող էր ստեղծել միայն տաղանդավոր ռեժիսորը[15]:The New York Times-ից Էլվիս Միտչելը նշել է, որ ֆիլմը հզոր, վստահ ու պատվախնդիր ստեղծագործություն է, որում ամերիկացիների դերերը հիանալի են կատարել բրիտանացի Էդրիան Լեսթերն ու Ջոզեֆ Ֆայնսը և ավստրալիացի Դևիդ Ուենեմը[16]։

Անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Ներկայացված Արդյունք
2004 Ոսկե կոճ Հնչյունային ռեժիսորի լավագույն աշխատանք օտարալեզու ֆիլմում Պիտեր Բոլդոկ, Ջեք Ուիտեյքեր, Ֆիլիպ Ալտոն, Թիմ Հենդս, Դանիել Լորի, Ռիչարդ Տոդման Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 https://web.archive.org/web/20201105075703/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/dust.5041
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0243232/
  3. http://www.metacritic.com/movie/dust
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/proch-i-pyl
  5. 5,0 5,1 5,2 http://www.interfilmes.com/filme_141701_Dust.html
  6. 6,0 6,1 6,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 https://web.archive.org/web/20200322102528/https://www.europeanfilmacademy.org/2001.117.0.html
  8. «Close Up With Milcho» (PDF). Manchevski.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. Holley, David (2001 թ․ հունիսի 6). «Film Explores a Timeless 'Dust' Swirling in the Balkans». Los Angeles Times.
  10. Gibbons, Fiachra (2001 թ․ ապրիլի 13). «Guardian Features: 'Come on. It'll be fun'». The Guardian.
  11. Kronauer, Iris (2015). Wiping Dust in Venice (PDF) (Manchevski Monograph ed.). Skopje: Ars Lamia. էջեր 274ff. ISBN 978-608-247-084-9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. «Dust Film Review» (PDF). Manchevski.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. «Dust (2001)». Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  14. Stratton, David (2001 թ․ օգոստոսի 29). «Review: 'Dust'». Variety.
  15. Thomas, Kevin (2003 թ․ օգոստոսի 21). «Dust Review». Los Angeles Times.
  16. Mitchell, Elvis (2003 թ․ օգոստոսի 22). «Dust (2001) Film Review; Gunfight at the Old Macedonian Corral: A Western With a Flexible Compass». The New York Times.

Արտաքին հղումներ խմբագրել