Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս վանք (այլ կիրառումներ)

Աղջոց վանք (Աղջկուց վանք, Աղջսվանք, Աղջոտ վանք, Աղջոց Սուրբ Ստեփանոս, Աղջուց, Աղչոց վանք, Սուրբ Ստեփանոս[2], Սուրբ Ստեփանոս վանք), միջնադարյան հայկական վանական համալիր Հայաստանի Արարատի մարզում, Խոսրովի պետական արգելոցում։ Կազմված է եկեղեցիներից, գավթից, վանականների շինություններից, գերեզմանոցից։

Աղջոց վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրարատի մարզ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հիմնական ամսաթվերը1270
Մասն էԳյուղատեղի «Աղջոց»
Կազմված էԽաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1270
Քարտեզ
Քարտեզ
 Aghjots Vank Վիքիպահեստում

Սուրբ Ստեփանոս եկեղեցի խմբագրել

Սուրբ Ստեփանոս եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է՝ կառուցված 1212-1217 թթ.: Ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք։ Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ։

Պողոս-Պետրոս եկեղեցի խմբագրել

Պողոս-Պետրոս եկեղեցին համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է։ Կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսային կողմից։ Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 1270 թ. եղծված շինարարական արձանագրությունը։ Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է։ Եկեղեցին ուշագրավ է արևմտյան մուտքի երկու կողմերում արված՝ Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են։

Գավիթ խմբագրել

Գավիթը կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից։ Կառուցվել է 1217-1234 թթ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով։ Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը։

Վանքային համալիրի ներկա վիճակ խմբագրել

Վանքային համալիրը ներկայուս ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է ընդգրկված, սակայն գտնվում է բարձիթողի վիճակում և փոքր ցնցումից կարող է հիմնահատակ փլուզվել։ Այն երբեմն ենթարկվում է վանդալների հարձակումների։ Պատերի բազմաթիվ անկյուններում հանդիպում են մերօրյա գրություններ, որոնք աստիճանաբար ծածկում են բազմադարյա արձանագրությունները։ Խաչքարերի մեծ մասը վառված են և պատված մրի ու հալված մոմի հաստ շերտով։ Սուրբ Ստեփանոս եկեղեցում և հարակից տարածքում երբեմն հանդիպում են խորովածի համար նախատեսված խարույկի հետքեր։ Վանքի միակ պահապանը հարակից բնակատեղիի միակ բնակիչն է, ով ուժերի ներածին չափով կատարում է այդ գործը հասարակական հիմունքներով։

Վանական համալիրի շրջակայքում խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցն է։

Հարակից բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

ԽՍՀՄ տարիներին այստեղ են փախել հետազոտությունների համար նախատեսված ձևափոխված սև գույնի թունավոր օձեր, որոնք այժմ պարբերաբար նկատվում են վանքի այցելուների կողմից։

Գիշերային ժամերին հանդիպում են գայլեր և փոքրամարմին բորենիներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 190 — 992 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 261