Աղջիկը գնացքում (ֆիլմ)

ֆիլմ

«Աղջիկը գնացքում» (անգլ.՝ The Girl on the Train), Թեյթ Թեյլորի դրամատիկ ֆիլմը[8], որի սյուժեն հիմնված է Պոլա Հոկինսի համանուն վեպի վրա[9][10][11]։ Սցենարի ադապտացիայով զբաղվել է սցենարիստ Էրին Կրեսիդա Ուիլսոնը[12]։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 7-ին[13]։

Աղջիկը գնացքում
անգլ.՝ The Girl on the Train
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, դրամա, սարսափ ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, միստիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԱղջիկը գնացքում (վեպ)
Թվականհոկտեմբերի 27, 2016[1][2], հոկտեմբերի 6, 2016[3] և 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹեյթ Թեյլոր
ՊրոդյուսերՄարկ Է. Փլաթ
Սցենարի հեղինակԷրին Քրեսիդա Ուիլսոն
ԴերակատարներԷմիլի Բլանտ[4], Ռեբեկա Ֆերգյուսոն[4], Հեյլի Բեննեթ[4], Ջասթին Տերու[4], Լյուկ Իվանս[4], Էդգար Ռամիրես[4], Լիզա Կուդրոու[4], Էլիսոն Ջեննի[5] և Լորա Պրեպոն[5]
ՕպերատորՇառլոտա Բրուուս Քրիստենսեն
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՄայքլ ՄակՔասկեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունDreamWorks
Տևողություն112 րոպե
Բյուջե45 000 000 $[6]
Շահույթ173 185 859 $[7]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ռեյչել Ուոթսոնը գործազուրկ կին է, ով ամուսնուց բաժանվելուց հետո, դարձել է հարբեցող։ Նրա կյանքի միակ «վառ լույսը» դեպի Նյու Յորք գնացող գնացքն է, որը անցնում է իր տան մոտով, որտեղ նրա նախկին ամուսինը՝ Թոմը ապրում է նոր կնոջ Աննայի հետ։ Ոչ այնքան հեռու բնակվում է մի ուրիշ ընտանիք՝ Մեգան և Սքոթ Հիփվելները, ովքեր իդեալական զույգի տպավորություն են թողնում։ Հետևելով ընտանիքներին՝ Ռեյչելը անընդհատ հիշում է իր նախկին կյանքը։ Մի օր, սակայն, Մեգանն անհետանում է։ Ռեյչելը լինելով աղջկա անհետացման միակ վկան՝ սկսում է սեփական հետաքննությունը և փորձում հիշել այդ օրը տեղի ունեցած իրադարձությունները։ Սակայն դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ Ռեյչելը այդ օրը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Էմիլի Բլանտ Ռեյչել Ուոթսոն Ռեյչել Ուոթսոն
Ռեբեկա Ֆերգյուսոն Աննա Ուոթսոն Աննա Ուոթսոն
Հեյլի Բեննեթ Մեգան Հիփվել Մեգան Հիփվել
Ջասթին Տերու Թոմ Ուոթսոն Թոմ Ուոթսոն
Լյուկ Էվանս Սքոթ Հիփվել Սքոթ Հիփվել
Էդգար Ռամիրես Քամալ Աբդիք բժիշկ Քամալ Աբդիք
Ջեննի Էլիսոն Ռայլի հետաքննիչ Ռայլի
Լիզա Կուդրոու Մարթա Մարթա
Լորա Պրեպոն Քեթի Քեթի

Ծանոթագրություններ խմբագրել