Աղջիկ, իգական սեռի երեխա մինչև պատանեկան տարիք։

Երկու տասնամյա աղջիկներ

Ժողովրդագրական ցուցանիշներ խմբագրել

18-րդ դարից սկսած սեռերի հարաբերակցությունը հաստատվել է յուրաքանչյուր 1000 ծնված աղջիկների համար 1050 տղաների մակարդակով[1]։ Ասիայի և Աֆրիկայի որոշ ավանդական մշակույթները աղջիկները չեն ողջունվում, քանի որ ամուսնանալիս նրանք օժիտ պիտի տան։ 21-րդ դարի սկզբին տղաների հարաբերակցությունը աղջիկների նկատմամբ 10 տարեկանում կազմում էր մոտավորապես 104-ը 100-ի[2][3]։

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը սահմանել է, որ «տարրական կրթությունը պարտադիր և մատչելի կլինի բոլորի համար», սակայն որոշ երկրներում աղջիկների մոտ ավելի քիչ է տղաների համեմատ տարրական կամ միջնակարգ դպրոց հաճախելու հնարավորությունը (70% ։ 74%, 59% ։ 65%)[4]։ Շատ պետություններ ընդունել են «Հազարամյակի զարգացման նպատակները», և դրանց շնորհիվ 1990 թվականից սկսած այդ բացը պետք է կրճատվեր[5]։

Սեռ և շրջակա միջավայր խմբագրել

Պատմականորեն այնպես է ստացվել, որ աղջիկները ավելի ցածր գնահատական են ստանում ստանդարտացված թեստերում։ 1996 թվականին SAT բանավոր թեստի ժամանակ ԱՄՆ-ի բոլոր ռասաների աղջիկների միջին միավորը կազմել է 503, ինչը 4 միավորով պակաս է տղաների ցուցանիշից[6]։ Մաթեմատիկայի մեջ աղջիկների միջին միավորը 492 էր, ինչը 35 կետով ցածր է տղաների ցուցանիշից։ «Երբ աղջիկները նույն դասընթացներն են անցնում»,- մեկնաբանել է Ուեյն Քամարան՝ քոլեջի խորհրդի հետազոտողը, «այս 35-բալանոց բացը շատ քիչ է նվազում»։ Միևնույն ժամանակ, Լեսլի Ռ. Վոլֆը՝ կանանց նկատմամբ քաղաքականության հետազոտությունների կենտրոնի նախագահը, ասել է, որ աղջիկները ավելի վատ են կատարում թեստերը, քանի որ նրանք հակված են աշխատել խնդրի լուծման վրա, իսկ տղաները օգտագործում են «հնարքներ թեստերի լուծման համար», ինչպես, օրինակ, արդեն տրված պատասխանի անմիջական ստուգումը թեստերի ընտրության մի քանի տարբերակներից։ Վոլֆն ասել է, որ աղջիկները հաստատակամ են և հիմնավոր, իսկ «տղաները փորձարկում են խաղում, ինչպես փինբոլում»։ Վոլֆը նաև հայտարարել է, որ թեև աղջիկները SAT-ի ցածր միավորներ են ունեցել, նրանք հետևողականորեն ավելի բարձր գնահատականներ են ստանում, քան տղաները, իրենց առաջին տարվա քոլեջի բոլոր դասընթացներում[7]։

Միևնույն ժամանակ, բազմաթիվ մաթեմատիկական թեստեր են անցկացվել, որոնք ցույց են տվել «աղջիկների գերազանցությունը համարակալման և հաշվարկի առաջադրանքներում .դա համեմատաբար թեթև կարծրատիպային խնդիրներ են, և զարմանալի չէ, որ աղջիկները, ովքեր առաջ են անցնում տղաների զարգացման մեջ (վաղ տարիքում), կատարում են դրանք կամ ավելի լավ քան տղանեըր, կամ առնվազն չեն զիջում նրանց։ Բայց շատ ավելի հաճախ հայտնաբերվում է տղաների և տղամարդկանց առավելությունը։ Այն դրսևորվում է 12 տարեկանից մինչև 21 (ավելի ուշ ուսումնասիրություններ չեն եղել), մի շարք պարամետրերի (պատճառաբանելով, հաշվողական ունակություններով, մաթեմատիկական նվաճումներով և անմիջական սահմանման մաթեմատիկական ունակությունների հատուկ թեստերով) համաձայն։ Այս բոլոր օրինաչափությունները վկայում են տղաների ավելի զգալի գերակշռության մասին աղջիկների նկատմամբ մաթեմատիկական ունակություններով»[8]։ Բացի այդ, տղաները շատ ավելի հաճախ են առաջարկել խնդիրների ոչ սովորական լուծում աղջիկների համեմատ։

Այս եզրակացությունները հաստատվում են նաև մաթեմատիկական օլիմպիադաների անցկացման արդյունքներով։ Աղջիկները, ըստ գնահատականների, շատ անհավասար են բաժանվել[9]։

2006 թվականինին աղջիկները տղաներին բանավոր մասով գերազանցում էին 11 միավորով[10]։

2005 թվականի հետազոտությունը, որն անցկացվել է Չիկագոյի համալսարանում ցույց է տվել, որ դասարանում աղջիկների մեծ կանաքը բարձրացնում է տղաների առաջադիմությունը[11]։

Արվեստ և գրականություն խմբագրել

 
«Աշնանային տերևներ», Ջոն Էվերեթ Միլլե (1856)

Եգիպտական որմնանկարներում պատկերված էին աղջիկների դիմանկարներն, որոնք ազնվականության դուստրերն էին։ Սապփոյի պոեզիան ներառում է սիրային բանաստեղծություններ՝ ուղղված աղջիկներին։

Շատ գրական ստեղծագործություններ կամ ցիկլեր ներառում են իրենց հերոսուհու մանկության նկարագրությունն, ինչպես, օրինակ, Ջեյն Էյրի պատմությունը համանուն վեպում, որը տառապում է դաժան վերաբերմունքից կամ «Պատերազմ և խաղաղություն» վեպի մեջ սենտիմենտալ Նատաշա Ռոստովան։ Այլ վեպեր, օրինակ՝ Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը», ամբողջությամբ նվիրված են լինում որպես գլխավոր հերոսուհու՝ փոքրիկ աղջկան։

Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» և «Ալիսը հայելու աշխարհում» գրքերում նկարագրվում է հայտնի գլխավոր հերոսուհին։ Բացի այդ, Քերոլի կողմից նկարված աղջիկների և օրիորդների լուսանկարները, հաճախ ներառվում են լուսանկարչական արվեստի պատմության մեջ։

Երկարագուլպա Պիպին՝ շվեդուհի գրող Աստրիդ Լինդգրենի գրքերի սերիայի հերոսուհի։ Պեպպին աղջիկ է, որը սուպերուժ ունի և ապրում է առանց ծնողների «Հավ» վիլլայում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Salon.com, Kurt Kleiner, A mind of their own Արխիվացված 2008-02-28 Wayback Machine (book review of Nature via Nurture by Matt Ridley), 19 June 2003, retrieved 2 January 2008
  2. «CIA Fact Book». The Central Intelligence Agency of the United States. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  3. in-gender.com, The Odds of Having a Boy or a Girl, retrieved 8 January 2009
  4. BBC, Jane Beresford, Twins reunited, after 35 years apart, 31 December 2007, retrieved 2 January 2008
  5. The State of the World’s Children 2004 — Girls, Education and Development Արխիվացված 2005-09-08 Wayback Machine, UNICEF, 2004
  6. literacytrust.org, Literacy achievement in England, including gender split Արխիվացված 2008-12-09 Wayback Machine, 2007, retrieved 7 December 2008
  7. New York Times, Katherine Q Seelye, Group Seeks to Alter S.A.T. to Raise Girls' Scores, 14 March 1997, retrieved 2 January 2008
  8. Цитата по Бендас Т. В. Гендерная психология (учебное пособие). — СПб.: Питер, 2006, 431 с.
  9. См., например, Международная математическая олимпиада Արխիվացված 2009-03-01 Wayback Machine
  10. ABC News, John Berman, Girls Achieve Rare SAT Scores, 30 August 2006, retrieved 2 January 2008
  11. harrisschool.uchicago.edu, Girl-Dominated Classrooms Can Improve Boys’ Early School Performance Արխիվացված 2007-08-19 Wayback Machine, retrieved 2 January 2008