Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղին (այլ կիրառումներ)

Աղին, գյուղաքաղաք Փոքր Հայքում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից 25 կմ արևելք, Եփրատի աջ կողմում՝ 3 կմ հեռավորության վրա։

Բնակավայր
Աղին
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱրաբկիրի գավառակ
Բնակչություն2776 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմաղինցի
Ժամային գոտիUTC+3
Աղին (Թուրքիա)##
Աղին (Թուրքիա)

Ավանդաբար Ճերմակ ծագ ավերակ քաղաքը, որտեղ ապրել են հայ իշխաններ, տեղադրում էին Աղինի տեղում։ Բայց Ճերմակ ծագը գտնվում էր Աղինից 6 կմ հարավ-արևմուտք, ուր այժմ էլ պահպանվել են Ս. Մամաս եկեղեցու ավերակները, բերդը, գերեզմանատունը, հայտնաբերվել են հսկա կարասներ, քանդակազարդ որմնաքարեր։

XX դարի սկզբին ուներ 500 տուն բնակիչ, որից 200 տունը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր։ Աղինի հայ բնակչությունը զոհ գնաց 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ։

Հայերը զբաղվում էին արհեստներով (կոշկակարություն, դերձակություն, բրուտագործություն, երկաթագործություն և այլն), երկրագործությամբ, այգեգործությամբ։ Աղինը հայտնի էր խաղողի և պտղատու այգիներով։ Հայերն ունեին 2 եկեղեցի։ Գյուղում գործում էր 2 հայկական վարժարան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 177 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 256