Աղացներ, պինդ նյութեր մանրացնող մեքենաներ։ Աղացները զարգացման երկար ճանապարհ են անցել՝ պարզագույն աղորիքից, հողմաղացներից, ջրաղացներից մինչև ժամանակակից բարդ ու հզոր աղացային մեքենաները։

Կիրառում խմբագրել

Ներկայումս կիրառվում էին լեռնային, քիմիական, դեղագործական, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և շինանյութերի արտադրության մեջ։ Ի տարբերություն ջարդիչների, աղացները տալիս էին 1-3 մմ-ից մինչև մի քանի մմ մանրացում։

Աշխատանքի սկզբունք խմբագրել

Ըստ աշխատանքի սկզբունքի աղացները բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի, փշրման-տրորման գործողությամբ աղացում նյութի մանրացումը կատարվում էր փշրման, մասամբ էլ տրորման միջոցով։

Սրանց թվին էին դասվում

  • վազկանները,
  • աղացաքարերը,
  • գրտնակներն ու օղակային աղացները։

Հարվածային գործողությամբ աղացում նյութը մանրացվում էր շարժվող մասերի հարվածներով, թակավոր աղացում դրանք շարժվում էին ուղղաձիգ, իսկ մրճավոր, զամբյուղավոր աղացում (դիսմեմբրատոր, դեզինտեգրատոր) պտտվում էին։

Գնդային կամ ձողային աղացում հորիզոնական առանցքի շուրջը պտտվող թմբուկների մեջ լցված քարե (հախճապակե) գնդերը կամ ձողերը պտույտի ժամանակ «ընկնում» և հարվածով ջարդում էին նյութը։ Շիթային աղացում շարժվող մասեր չունեն, նյութի մասնիկները մտցվում էին մեծ արագությամբ շարժվող գազի շիթի մեջ և, շարժվելով նրա հետ, բախվում էին շարժման ճանապարհին դրված արգելքին կամ հանդիպակաց շարժվող նույնատիպ շիթին։

Թվարկված աղացում օգտագործվում էին հիմնականում, հանքանյութի մանրացման և հարստացման գործում։ Հարվածային–փշրման գործողությամբ աղացում նյութի մանրացումը կատարվում էր հարվածային աղացի փշրման բեռնվածքների ներգործության շնորհիվ։ Սրանցից թրթիռային աղացները նախատեսված էին թաց կամ չոր մանրացման համար։

Թրթիռային աղաց խմբագրել

Թրթիռային աղացն անշարժ շրջանակի վրա ուղղաձիգ և հորիզոնական զսպանակներով ամրացված գլան էր՝ ծավալի մինչև 80%-ի չափով լցված մետաղե կամ հախճապակե գնդիկներով։ Աղացի իրանի տատանողական շարժման ժամանակ այդ գնդիկների հարվածներից նյութը փշրվում էր։

Կիրառվում էին ապակու, մատիտի, տեքստիլ ներկանյութերի, ցեմենտի արտադրության մեջ։ Գերնուրբ աղվածք (1-20 մկ) ստանալու համար օգտագործում էին կոլոիդային աղացներ, որոնց մեջ նյութը մանրանում էր կենտրոնախույս ուժերի ազդեցության շնորհիվ։

Մասնիկների միաձուլումից խուսափելու նպատակով հեղուկների կամ գազի հետ խառնված նյութը խյուսի ձևով մտցվում է աղացի աշխատանքային տարածությունը, որտեղ մեծ արագությամբ պտտվում էր ռոտորը (որոշ դեպքերում՝ մինչև 18000 պտույտ րոպեում)։ Մի կողմ նետվող մասնիկները տրորվում էին և «պայթում»։ Այս աղացները կիրառվում էին հանքային ներկեր, կոլոիդային հավելանյութեր, որոշ մաքուր քիմիկատներ ստանալու համար։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղացներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 248