Աղասի Բաբայան

հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ

Աղասի Հարությունի Բաբայան (դեկտեմբերի 21, 1921, Ազատավան (Չիգդամլու), Հայաստան - նոյեմբերի 17, 1995, Մոսկվա[1]), խորհրդային հայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974

Աղասի Բաբայան
Աղասի Բաբայանը (աջից) «Ռիմսկի Կորսակով» ֆիլմում
Ծնվել էդեկտեմբերի 21, 1921(1921-12-21)
ԾննդավայրԱզատավան
Մահացել էնոյեմբերի 17, 1995(1995-11-17) (73 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը։ 1946 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտըի դերասանական բաժինը (ВГИК) (Բ. Բիբիկովի և Օ. Պիժովայի արվեստանոցը)։ 1948 թվականից աշխատել է կինոյում, սկսել է Երևանի կինոստուդիայում։ 1952 թվականին ավարտել է Համամիութենական Պետական Կինեմատոգրաֆիայի Ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը (Ս. Գերասիմովի արվեստանոցը)[2]։ 1952 թվականից աշխատել է «Մոսնաուչֆիլմ»-ում (հետագայում «Ցենտրնաուչֆիլմ»), որպես վավերագրական և գիտահանրամատչելի կինոնկարների հեղինակ-ռեժիսոր։

Հայաստանում նկարահանել է երկու ֆիլմ՝ «Երևանի կենդանաբանական այգին» (1950) և «Տեղ արևի տակ» (1975)[3]։

Դերերը կինոյում խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 1981 - Արջուկը, փոքրիկ և ուրիշները
  • 1982 - Լուսանը արահետ է դուրս գալիս
  • 1986 - Լուսանը վերադառնում է
  • 1990 - Կորել է ընկեր
  • 1994 - Լուսանը գնում է հետքերով

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1974 - ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • 2002 - «Ոսկե ժանգ» պարգև «Լուսանը արահետ է դուրս գալիս» (1982 թ.) ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աղասի Բաբայանի կենսագրականը AV Production(չաշխատող հղում)
  2. Энциклопедический словарь кино. Москва: Советская энциклопедия. 1986. էջ 33. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  3. «Աղասի Բաբայանը «Հայկական կինո» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.