Աղանդեր

սովորաբար քաղցր ուտեստ, որը տրվում է ճաշի վերջում

Աղանդեր (ֆր.՝ dessert), սեղանին մատուցվող ավարտական ուտեստ։ Նախատեսված է, որ համտեսողը ստանա հաճելի համային զգացումներ ճաշից կամ ընթրիքից հետո։ Աղանդերը հիմնականում քաղցր խորտիկ է (ո՛չ մրգերը)։

Աղանդեր
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակկերակուր, սննդամթերք, course? և sweet dish?
 Desserts Վիքիպահեստում
Աղանդեր

Աղանդերը հրամցվում է հիմնականում հատուկ աղանդերային ափսեներով։ Այն, որպես կանոն, ուտում են աղենդերային գդալներով։ Վերջիններիս չափերը տատանվում է ճաշի գդալի և թեյի գդալի միջակայքում։ Աղանդերի սեղանի բաղկացուցիչ մասերից են համարվում նաև աղանդերային դանակն ու պատառաքաղը։

Պատմություն խմբագրել

Հիմնական ճաշատեսակներից հետո քաղցր ուտեստներ ճաշակելու սովորությունը լայն տարածում է գտել Եվրոպայում միայն 19-րդ դարում: Դա կատարվեց այն բանից հետո, երբ լայն տարածում գտավ շաքարավազի արտադրությունը։ Մինչ շաքարի լայն տարածում գտնելը, այդ արտոնությունից օգտվում էին միայն հարուստ ընտանիքների ներկայացուցիչները։ Միջին կամ ցածր խավի սեղաններին քաղցրավենիք հայտնվում էր միայն տոնական օրերին։ Հենց այս փաստն էլ հիմք հանդիսացավ, որպեսզի աղանդերը այդքան գեղեցիկ ու տոնական զարդարեն։

 
Շառլոտկա

Նկարագիր խմբագրել

Աղանդերը, որպես կանոն, համարվում է քաղցր ուտեստ (օրինակ՝ պաղպաղակը կամ տորթը)։ Սակայն կան նաև ոչ քաղցր տարատեսակներ, որոնք պատրաստած են մրգերից, զանազան ընկույզներից, պանիրներից, ու կրկին ոչ քաղցր հրուշակեղենից։ Բացի այդ, ոչ բոլոր քաղցր ուտեստներն են համարվում աղանդեր։ Օրինակ, չինական խոհանոցում կան քաղցր մսային ճաշատեսակներ, որոնք երբեք չեն համարվում աղանդեր։ Չինաստանում հանդիպում են նաև կոնֆետներ՝ պատրաստված պղպեղով և կոճապղպեղով. սրանք նույնպես չեն համարվում աղանդեր։ Կենտրոնական Ամերիկայի հնդկացիները մինչկոլումբոսյան ժամանակաշրջանը պատրաստում էին ըմպելիք կակաոյի հատիկներով, որին կոչում էին չոկոլատլ։ Շաքարավազի փոխարեն նրանք նույնպես օգտագործում էին պղպեղ և այլ համեմունքներ[1]։ Ռուսական խոհանոցում հանդիպող սև ձկնկիթը հանդիսանում է ոչ քաղցր աղանդեր։ Իսկ Ֆրանսիայիում ամենատարածված և դասական աղանդերը պանիրն է։

 
Ֆլամբե

Տեսակներ խմբագրել

Հրամցնելու ջերմաստիճանից կախված աղանդերը լինում է տաք և սառը։
Որպես աղանդեր կարող են հրամցվել հետևյալ սննդամթերքները.

 
Ֆրանսիական պաղպաղակ

Աղանդերային ազգային ուտեստներ խմբագրել

 
Շոկոլադապատ մրգեր
 
Ֆալուդե անանուխի տերևներով

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Աղանդեր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Десерт // Кулинарный словарь