Աղածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովվափողածաղկավորներ (Alismatales)
Ընտանիք Հովվափողազգիներ (Alismataceae)
Ցեղ Աղածաղիկ (Echinodorus)
Engelm., 1815

Աղածաղիկ (լատին․՝ Helanthium, Echinodorus), թելուկազգիների ընտանիքի միայմա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 9, Հայաստանում՝ աղածաղիկ կուլպական (H. kulpianum), աղածաղիկ նոսրածաղիկ (H. rariflorum)։ Տարածված է Արարատյան գոգավորության նախալեռնային գոտում, Երևանի շրջակայքում։ Աճում է կարմիր և դեղին գիպսաբեր կավահողերում, առաջացնում «համադա» անվամբ ուրույն բուսականություն։

Ձևաբանություն խմբագրել

Ցողունը թավոտ է, բարձրությունը՝ 10-40, երբեմն 60 սմ։ Սոկուլենտ է։ Տերևները մսալի են, մոխրականաչավուն, բութ կամ սրածայր ելունդներով։ Ծաղիկները դեղին են, երկսեռ, խոտանման ծաղկատրևներով։ Փոշանոթներն ունեն վառ դեղին, երբեմնէ սպիտակ բշտիկավոր ելունդ։ Ծաղկում է մայիսից սկսած։ Պտղատվության ժամանակ ծաղկապատյանի մոտ գտնվող տերևների վրա առաջանում են թևանման ծիրանագույն ընձյուղներ (մակաճներ)։ Պտուղը թևապտուղ է։ Կուլպական աղածաղիկը գրանված է ՀՀ Կարմիր գրքում։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղածաղիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղածաղիկ» հոդվածին։