Աղաթթու կամ HCl, քլորաջրածնի լուծույթը ջրում, ուժեղ, միահիմն թթու։

Աղաթթու
Մոլային զանգված9,0E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Իոնիզացման էներգիա2,0E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−30 °C[3] և −114,18 °C[2] °C
Եռման ջերմաստիճան−85 °C[2] °C
Գոլորշու ճնշում190 hectopascal[3]
Քիմիական հատկություններ
pKa−6,3 ± 0,1
Դիպոլ մոմենտ3,7E−30 Կլ·մ[2]
Դասակարգում
CAS համար7647-01-0
EINECS համար933-977-5
ЕС933-977-5
RTECSMW4025000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Քլորաջրածինը շատ լավ լուծվում է ջրում, նորմալ պայմաններում 1 ծավալ ջրում լուծվում է 500 ծավալ քլորաջրածին և լուծվելիս ստացվում է առավելագույնս 40 %-անոց աղաթթու, որի խտությունը p=1,19 գ/մլ։ Խիտ աղաթթուն խոնավ օդում ծխում է, քանի որ քլորաջրածինը ցնդում է ու անոթի բերանի մոտ ջրի գոլորշիների հետ աղաթթվի մանրագույն կաթիլներ է առաջացնում։

 
Աղաթթուն բաժակի մեջ

Քիմիական հատկություններ խմբագրել

Աղաթթուն օժտված է թթուներին բնորոշ բոլոր քիմիական հատկություններով.

  1. Փոխազդում է ջրածնից ձախ բոլոր մետաղների հետ.

Zn+2HCl=ZnCl2+H2

Fe+2HCl=FeCl2+H2

 

 

 

  • Փոխազդում է հիմնային և ամֆոտեր օքսիդների հետ.

 

 

 

CuO+2HCl=CuCl2+H2O

  • Փոխազդում է լուծելի և անլուծելի հիմքերի հետ.

 

 

 

Cu(OH)2+2HCl=CuCl2+2H2O

 

CaCO3+2HCl=CaCl2+H2O+CO2

  • AgNO3-ի հետ փոխազդելիս առաջացնում է AgCl լոռանման սպիտակ նստվածք, որը չի լուծվում ոչ ջրում, ոչ թթուներում.

HCl+AgNO3=AgCl+HNO3

Ag++Cl-=AgCl

այս ռեակցիան Cl--ի որակական ռեակցիան է, բացի AgCl և PbCl2-ից մնացած քլորիդները ջրում լուծելի են։

 

  • Աղաթթուն դրսևորում է վերականգնիչ հատկություն ուժեղ օքսիդիչների հետ.

4HCl+MnO2=MnCl2+Cl2↑+2H2O

6HCl+KClO3=KCl+3Cl2↑+3H2

 

Աղաթթվի աղերը խմբագրել

 

KClO3-ի բաղադրությունը պարզաբանել է ֆրանսիացի գիտնական Բերթոլեն (ի պատիվ իրեն կոչվում է բերթոլետյան աղ), այն հալվում է 334°С-ում։ Նա քլորի ամենակարևոր և տարածված թթվածնավոր աղն է։ Այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է։

2KClO3→ (t,MnO2)2KCl+3O2↑ առանց կատալիզատորի- 4KClO3=3KClO4+KCl

Երբ քլորը փոխազդում է Ca(OH)2-ի հետ, առաջացնում է քլորակիր կամ սպիտակեցնող կիր՝ քլորի հոտով փխրուն սպիտակ փոշի, ուժեղ օքսիդիչ, օգտագործվում է բամբակյա գործվածքների, թղթի սպիտակեցման համար, ինչպես նաև կանխարգելիչ միջոց է զանազան վարակիչ բակտերիաների հնարավոր տարածման դեմ.

2Cl2+2Ca(OH)2=Ca(ClO)2+CaCl2+2H2O

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  Ընթերցե՛ք «աղաթթու» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 239