Աղազար Լազարյան

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղազար Նազարեթի Լազարյան (ապրիլի 3, 1700(1700-04-03)[1][2], Նոր Ջուղա[1][2] - հունվարի 8, 1782(1782-01-08)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]), հայ հասարակական գործիչ է, վաճառական։

Աղազար Լազարյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1700(1700-04-03)[1][2]
ԾննդավայրՆոր Ջուղա[1][2]
Մահացել էհունվարի 8, 1782(1782-01-08)[1][2] (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և վաճառական
ԱմուսինԱննա Լազարյան
ԵրեխաներՄինաս Լազարյան, Խաչատուր Լազարյան, Հովակիմ Լազարյան և Հովհաննես Լազարյան
 Lazar Nazarovich Lazarev Վիքիպահեստում

Լազարյանների տոհմի հիմնադիրը։ Եղել է Նոր Ջուղայի կառավարիչը։ Հարություն և Մանուկ եղբայրների հետ 1741 թվականին հիմնում է ընկերություն և առևտուր սկսում Ռուսաստանի հետ։ 1747 թվականից հաստատվում են Աստրախանում, իսկ 1749 թվականին տեղափոխվում Մոսկվա, որտեղ գնում և մեծացնում են Ֆրյունովի մետաքսագործական ֆաբրիկան։ 1774 թվականին Եկատերինա II- ի հրամանով Լազարյաններին շնորհվել է ռուս ժառանգական ազնվականների տիտղոս։ Աղազար Լազարյանը 1779 թվականին Մոսկվայում կառուցել է տվել հայոց Սուրբ Խաչ եկեղեցին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղազար Լազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 469