Ահմոս-Նեֆերտարի

հին եգիպտական թագուհի

Ահմոս-Նեֆերտարի (անգլ.՝ Ahmose-Nefertari, Ancient Egyptian: Jꜥḥ ms Nfr trj), Հին Եգիպտոսի տասնութերորդ արքայատոհմի առաջին մեծ թագուհի։ Եղել է Սեկենենրա Տաա II-ի ու Ահհոտեպ I-ի դուստրը, ինչպես նաև Ահմոս I-ի քույրն ու կինը։ Նրա որդի Ամենհոտեպ I-ը փարավոն է դարձել և հնարավոր է, որ վերջինիս անչափահասության տարիներին մայրը եղած լինի նրա ռեգենտը։ Մահից հետո սրբադասվել է։

Ահմոս-Նեֆերտարի
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 1562
ԾննդավայրԹեբե
Մահացել էմոտ մ. թ. ա. 1495
ԳերեզմանԴեյր էլ-Բահարի
ՄասնագիտությունԿոնսորտ թագուհի
ԱմուսինԱհմոս I
Ծնողներհայր՝ Սեկենենրա Սաա II, մայր՝ Ահհոտեպ I
Զբաղեցրած պաշտոններԱմուն աստծո կինը
ԵրեխաներԱմենհոտեպ I, Ահմոս-Մերիտամոն, Ահմոս, Ահհոտեպ II, Ahmose-Sitamun? և Ahmose-ankh?
 Ahmose-Nefertari Վիքիպահեստում
Ահմոս-Նեֆերտարիը հիերոգլիֆներում
<
N12
F31
F35M17X1
D21
Z4
>

Ահմոս-Նեֆերտարի
Jꜥḥ ms Nfr trj

Յահից ծնված, գեղեցիկ ուղեկից

Ընտանիք խմբագրել

Ահմոս-Նեֆերտարին եղել է Սեկենենրա Տաա II-ի ու Ահհոտեպ I-ի դուստրը, ինչպես նաև Սենախտենրայի ու թագուհի Տետիշերիի թոռնուհին[1]։ Ծնվել է Թեբեում հավանաբար Սենախտենրայի գահակալության տարիներին[2][3], ունեցել է բազմաթիվ քույր-եղբայրներ (այդ թվում՝ խորթ), որոնցից էին իր ապագա ամուսին Ահմոս I-ն ու փարավոնի որդի Ահմոս-Սապաիրը, ինչպես նաև քույրեր Ահմոս-Հենուտեմիպետը, Ահմոս-Տումերիսին, Ահմոս-Նեբետան, Ահմոս-Մերիտամոնը, Ահմոս-Հենուտամեհուն, Ահմոսը և Ահմոս-Սիտկամոսը[1]։

Հնարավոր է, որ Ահմոս-Նեֆերտարին ամուսնացած լիներ փարավոն Կամոսի հետ, սակայն եթե նույնիսկ դա այդպես է եղել, ոչ մի վկայություն չկա այդ ամուսնության վերաբերյալ[2]։ Նա դարձել է Ահմոս I-ի մեծ թագուհին, որից ունեցել է առնվազն երեք որդի։ Կառնակի մի սալաքարի վրա նա պատկերված է իր որդի Ահմոս-անխի հետ, իսկ Սիամուն անունով նրա մեկ այլ որդին վերաթաղվել է արքայական DB320 գաղտնարանում։ Նրա Ամենհոտեպ I որդին է ի վերջո հաջորդել հորը գահի վրա։ Ահմոս-Նեֆերտարին ունեցել է նաև երկու դուստր, որոնք մեծ թագուհիներ են դարձել՝ Ահմոս-Մերիտամունն ու Ահմոս-Սիտամունը։ Հնարավոր է, որ եղած լինի նաև Թութմոս I-ի կնոջ՝ Մուտնոֆրետի մայրը։ Ռամոս անունով արքայազնը, որն ընդգրկված է եղել «Արևմուտքի լորդերի ցուցակում» և որի մասին հայտնի է դարձել այժմ Լիվերպուլում գտնվող մի արձանից, հնարավոր է նույնպես Ահմոս-Նեֆերտարիի որդիներից եղած լինի[1]։

Կյանք խմբագրել

 
Ամենհոտեպ I-ին և Ահմոս-Նեֆերտարիին պատկերող սալաքար, որտեղ նրանք զոհաբերություն են մատուցում Օսիրիսին

Ահմոս-Նեֆերտարին ծնվել է տասնյոթերորդ արքայատոհմի վերջին շրջանում, իր պապիկի՝ Սենախտենրե-Ահմոսի գահակալության ընթացքում[2]։ Նրա հայրը՝ Սեկենենրա Տաա II-ը կռվել է Հիքսոսների դեմ ու հավանաբար զոհվել մարտի ընթացքում։ Նրան հաջորդել է Կամոսը[1] և հնարավոր է, որ Ահմոս-Նեֆերտարին ամուսնացած լինի վերջինիս հետ, սակայն որևէ վկայություն այդ մասին չկա[2]։

Կամոսի մահից հետո գահն անցել է Ահմոս I-ին, որն այդ ժամանակ դեռևս շատ փոքր էր և մայր-թագուհի Ահհոտեպ I-ը ծառայել է որպես ռեգենտ նրա գահակալության առաջին տարիներին։ Արքունիքում Ահհոտեպը գերակայություն է ստացել իր դուստր ու մեծ թագուհի Ահմոս-Նեֆերտարիի հանդեպ։ Ահմոս I-ը դարձել է տասնութերորդ արքայատոհմի առաջին թագավորն ու վերամիավորված երկիր կառավարող առաջին փարավոնը[2]։

Թագուհի Ահմոս-Նեֆերտարին ունեցել է մի շարք տիտղոսներ, որոնցի էին՝ «ժառանգական արքայադուստր» (iryt-p`t), «գերաշնորհ» (wrt-im3t), «գերապատվելի» (wrt-hzwt), «արքայի մայր» (mwt-niswt), «մեծ թագավորի կին» (hmt-niswt-wrt), «աստծո կին» (hmt-ntr), «սպիտակ թագով միավորված» (khnmt-nfr-hdjt), «արքայի դուստր» (s3t-niswt) և «արքայի քույր» (snt-niswt). տիտղոսները[4]։ Նրա նախընտրելի տիտղոսը, սակայն, եղել է «աստծո կինը»[5]։ Թագուհուն հարգում էին որպես «Հարության աստվածուհի» և ենթադրաբար նա եղել է եգիպտական պատմության ամենահարգված կինը[6]։

Կառնակի նվիրատվության մի սալաքարի արձանագրություն վկայում է, թե ինչպես է թագավոր Ահմոսը գնել Ամունի երկրորդ մարգարեի պաշտոնը և այն օժտել հողով, ապրանքներով և կառավարիչներով։ Պաշտոնը հատկացվել է Ահմոս-Նեֆերտարիին ու նրա ժառանգներին, թեև նա զբաղեցնում էր Ամոնի ամենահայտնի կնոջ տիտղոսը։ Բացի դրանից, նրան հատկացվել է նաև «Աստվածային պաշտամունքի» պաշտոնը[7]։ հետագա ժամանակաշրջանի գրառումները ցույց են տալիս, որ այս պաշտոնում նա պատասխանատու թ եղել տաճարի բոլոր սեփականությունների, կալվածքների, արհեստանոցների, գանձարանների կառավարման ու դրանց ողջ անձնակազմի համար[8]։

Ամենհոտեպ I-ն իշխանության է եկել դեռևս մանուկ հասակում և որպես նրա մայր՝ Ահմոս-Նեֆերտարին հնարավոր է մինչև նրա չափահաս դառնալը ծառայած լինի որպես ռեգենտ[7][9]։ Որդու ռեգենտի պաշտոնի պատճառով ոմանք ենթադրել են, թե նա է նախաձեռնել Արքաների հովիտը[10]։

Թութմոս I-ի գահակալության առաջին տարիներին Ահմոս-Նեֆերտարին կենդանի է եղել։ Նուբիայում նա պատկերված է նոր թագադրված թագավորի ու թագուհի Ահմոսի ընկերակցությամբ՝ Քուշի փոխարքայի կողքին։ Արքաների հովտի 20 դամբարանում (KV20) հայտնաբերված ծաղկամանի մնացորդների վրա փորագրված Թութմոս I թագավորի և Ահմոս-Նեֆերտարիի կրկնակի քարտուշը ցույց է տալիս, որ թագուհին ողջ է։ Կառնակում գտնվող Ահմոս-նեֆերտարիի մի մեծ արձանը կարող է նրա պատվին ստեղծված վերջին արձաններից մեկը լինել, որն ստեղծվել է նախքան նրա մահանալը[11]։

Մահ և աստվածացում խմբագրել

 
Ահմոս-Նեֆերտարիի ենթադրյալ մումիան DB320-ից

Ահմոս-Նեֆերտարին հավանաբար մահացել է Թութմոս I-ի գահակալության մոտավորապես հինգ կամ վեցերորդ տարում։ Նրա մահվան մասին հաղորդվել է մի սալաքարե արձանագրության մեջ, որտեղ հաղորդվում է, որ «աստվածային թագուհի Ահմոս-Նեֆերտարին համբարձվել է դրախտ»։ Հելքը ենթադրել է, որ Դեյր էլ-Մեդինայում Ահմոս-Նեֆերտարիին նվիրված պաշտամունքային ամենամյա տոնը (II Shemu 14) գուցե նշվել է նրա մահվան օրը։ Քահանա Նեֆերի հայրը նրա հուղարկավորության ականատեսն է եղել[11]։

Նրան հավանաբար հուղարկավորել են Դրա Աբու էլ-Նագայում և նա այնտեղ տաճար է ունեցել։ Ենթադրաբար նրա մումիան հանվել է իր դամբարանից Նոր թագավորության վերջում ու տեղափոխվել DB320 արքայական գաղտնարանը։ Նրա ենթադրյալ մարմինն, առանց նույնականացման հետքերի, հայտնաբերվել է 19-րդ դարում ու փաթաթաններից ազատվել 1885 թվականին Էմիլ Բրյուգշչի կողմից[Ն 1]։ Դամբարանի սկզբնական պատկանելիությունը վիճարկվել է[13]։ Մումիան այնպիսի վատ հոտ է արձակել, որ Բրուգշչն այն կրկին թաղել է Կահիրեի թանգարանի տարածքում, մինչև հոտի անցնելը։ Ահմոս-Նեֆերտարին մահացել է 70 տարեկանի շրջակայքում։ Նրա մազերը նոսրանում էին և դա թաքցնելու համար նրա մազերի հետ կեղծ վարսեր են հյուսվել։ Մարմինը վնասվել էր հին ժամանակներում, աջ ձեռքը բացակայում էր[7]։ 2021 թվականի ապրիլին նրա մումիան 3 այլ թագուհիների ու 18 թագավորների մումիաների հետ տեղափոխվել է Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան «Փարավոնների ոսկե շքերթ» անունն ստացած իրադարձության շրջանակներում[14]։

Երբ Ահմոս-Նեֆերտարին մահացել է, նա աստվածացվել է և դարձել «Երկնքի տիրուհին» և «Արևմուտքի տիկինը»[7][15]։

Պատկերագրություն խմբագրել

 
Ահմոս I-ի սրբադասված մեծ թագուհի Ահմոս-Նեֆերտարիի պատկերը TT359 Դեյր էլ-Մեդինայի դամբարանից։ Նոր թանգարան
 
Ահմոս-Նեֆերտարի, 18-րդ արքայատոհմ, Լուվրի թանգարան

Թեբեի շրջանում, հատկապես Դեյր էլ-Մադինա գյուղում, Ահմոս-Նեֆետարին նշված կամ պատկերված է առնվազն 50 մասնավոր դամբարանի ու մեծ թվով առարկաների վրա, որոնք թվագրվում են Թութմոս III-ի գահակալությունից մինչև 20-րդ արքայատոհմի ավարտը[9][16]:201-2։

Թեթիկիի դամբարանում (TT15) թագուհին պատկերված է երկու կոբրայով հոնքազարդարանքով[17][18]:11։ Ըստ Իտոն-Կրաուսի՝ սա «կրկնակի կոբրաների ամենավաղ պատկերումն է, որից հետո այն դարձել է թագուհու խորհրդանիշների անբաժան մասը»[19]։

Միշել Գիթոնը նշում է, որ մինչ թագուհու գեղարվեստական պատկերումների մեծ մասում նա պատկերված է դեմքի սև գույնով[18]:84, կան այլ դեպքեր, որոնցում նա պատկերված է մաշկի վարդագույն, ոսկեգույն, կապույտ կամ մուգ կարմիր երանգներով[18]:74-5։ Որոշ դեպքերում Ահմոս-Նեֆերտարիի մաշկը կապույտ է[20], տարածված մի գույն, որը խորհրդանշում էր պտղաբերություն, ծնունդ, վերածնունդ և կյանք և սովորաբար օգտագործվում էր ջուրն ու երկինքը պատկերելու համար[21]։

1981 թվականին Ահմոս-Նեֆերտարիի սև գույնի հարցը Գիթոնն անվանել է «եգիպտաբանական հետազոտությունների լուրջ բացթողում, որը թույլ է տալիս մոտարկումներ կամ կեղծիքներ»[18]:2։ Նա նշել է այն փաստը, որ նրա կենդանության օրոք արված ոչ մի պատկերում չկա (մինչև իր աստվածացումը TT15 դամբարանում պատկերված անձանց նման ունի բաց գույնի մաշկ)․ սև մաշկով առաջին պատկերումն արվել է TT161 դամբարանում՝ մահից մոտավորապես 150 տարի անց[1]:125[18]:11–12, 23, 74-5։ 1996 թվականին Բարբարա Լեսկոն գրել է, որ Ահմոս-Նեֆերտարին «երբեմն հետագա սերունդների կողմից պատկերվել է որպես սևամորթ, թեև դագաղի դիմանկարում նա պատկերված է կանանց բնորոշ բաց դեղին մաշկով»[22]։

Գիտնականներ Ջոյս Թիլդեսլին (2006), Սիգրիդ Հոդել-Հոենսը (2000) և Գրասիելա Գեստոսո Զինգերը (2011) նշել են, որ նրա սև կամ կապույտ մաշկը խոսում է նրա՝ հարության աստվածուհի լինելու դերի մասին, քանի որ սևը մահվան, անդրաշխարհի, վերածննդի ու պտղաբերության, ինչպես նաև Եգիպտոսի բերրի հողի գույնն է։ Այս տեսակետի համաձայն՝ նրա մաշկի սև գույնը խորհրդանշում է պտղաբերությունն ու «հղում է նրա՝ որպես Եգիպտոսի մոր դիրքին»[6][7]:90[23]։ 2003 թվականին Բեթսի Բրայանը գրել է «Հին Եգիպտոսի օքսֆորդյան պատմության» մեջ, որ «Ամենհոթեպ I-ին և նրա մորը նեկրոպոլիայի շրջանի, աստվածացված տիրակալների և հարության հետ կապող գործոններն, ընդհանուր առմամբ, տեսողականորեն փոխանցվել են այդ երկուսին սև կամ կապույտ մաշկով պատկերելով, որոնք հարության երկու գույներն էին»[24]։ 2004 թվականին Էյդան Դոդսոնն ու Դյան Հիլթոնը ուշ շրջանի թագուհու պատկերումներում «նրա մաշկի սև գույնը համարել են հարության աստվածություն»[1]:125։ 2009 թվականին Էմիլի Վասիլիկան, նշելով որ թագուհու փայտե մի արձանիկում (այժմ Թուրինի Եգիպտական թանգարանում) նրա դեմքը սև է, իսկ ձեռքերն ու ոտքերն՝ ավելի բաց գույնի, պնդել է, որ մուգ գույնի պատճառը կրոնական է, ոչ թե ժառանգական[25]:78-9։ 2014 թվականին Մարգարեթ Բանսոնը գրել է, որ «Ահմոս-Նեֆերտարիի անսովոր պատկերումները աստվածացման կապույտ-սև երանգներով արտացոլում են նրա կարգավիճակն ու պաշտամունքը»[26]։ Ներկայումս Լուվրի թանգարանում գտնվող փայտե նվիրաբերական արձանում Ահմոս-Նեֆերտարիի մաշկը կարմիր է[27], մի գույն, որը խորհրդանշել է կյանքը կամ բարձրագույն էակի, կամ էլ՝ բարձր կարգավիճակ[21]։

20-րդ դարասկզբին որոշ հնագետներ ենթադրում էին հնարավոր պատճառների մասին, թե ինչու է Ահմոս-Նեֆերտարին որոշ որմնանկարներում պատկերվել սև մաշկով[Ն 2]։ 1974 թվականին Շեյխ Անտա Դիոպը նրան նկարագրել է որպես «տիպիկ սևամորթի»[33]:17։ Վիճահարույց «Սև Աթենա» գրքում Մարտին Բեռնալը եզրակացրել է, որ Ահմոս-Նեֆերտարին սևամորթ է եղել[Ն 3]։

Նշումներ խմբագրել

  1. Երբ Բրուգշչը և Գաստոն Մասպերոն առաջին անգամ բացել և ուսումնասիրել են Ահմոս-Նեֆերտարիի ենթադրյալ մումիան, նրանք նրան վերագրել են «սպիտակ ռասայի»:Ըստ Մասպերոյի, «դիակը գրեթե օդի չէր ենթարկվել, երբ բառացիորեն սկսեց փտել և անտանելի գարշահոտության սև թարախ արտազատել[12]։
  2. 20-րդ դարի սկզբին Ֆլինդերս Պետրին խոսում էր «սև թագուհի Ահմոս-Նեֆերտարիի մասին»[28][29], որը «Եգիպտոսի տասնութերորդ արքայատոհմի աստվածային նախամայրն էր»։ Նա նրա արտաքինը նկարագրել է որպես երկար ու բարակ արծվաքիթ ունեցող, ինչպես նաև նշել, որ «առաջարկվել է սևի՝ խորհրդանշական լինելու հավանականությունը»[30]։ 1925 թվականին Նորման դե Գարիս Դեյվիսը նկատել է, որ թագուհու մաշկի պատկերման երանգը միշտ չէ, որ ածուխի պես սև է, այլ նաև «մանուշակագույն սև, որին հասել են կարմիրի վրա սև ներկելով»։ Նա հավելել է, որ «դա կարող է ցույց տալ միայն մաշկի շատ մուգ երանգ, ինչպիսին այժմ հաճախ հանդիպում է Եգիպտոսում»[31]:33։ 1940 թվականին Ալան Ռոուն տեսակետ է առաջ քաշել, թե թագուհու մաշկի սև գույնը կարող էր աֆրիկյան ժառանգություն լինել[32]։ 1961 թվականին Ալան Գարդիներն Ահմոս-Նեֆերտարիի նկարների մասին գրել է, որ նա «ինչ-որ անհասկանալի պատճառով պատկերված է սև դեմքով, բայց երբեմն նաև կապույտ դեմքով. եթե նա Կամոսի դուստրն էր, նրա երակներում սև արյուն չպետք է լիներ»[20]։
  3. Բեռնալը նշել է, որ «Վերին Եգիպտոսում հաստատված ամենահզոր արքայատոհմերից շատերը՝ տասնմեկերորդ, տասներկուերորդ, տասնութերորդ արքայատոհմերը, ունեցել են փարավոններ, որոնց մենք հաջողությամբ կարող ենք սևամորթ անվանել»։ Նույն աշխատության մեջ նա հավելել է, որ «ընդհանուր առմամբ և ողջամտորեն այսօր ընդունված է, որ եթե Եգիպտոսի տասնութերորդ արքայատոհմի թագավորական ընտանիքի անդամները օտարերկրացիներ էին, ապա նրանք Նուբիայից էին»։ Ըստ նրա՝ «նրանց դիմանկարներից դատելով՝ նրանք, կարծես, սևամորթներ են եղել»[34]:384։ Ըստ պատմաբան Քրիստինա Ռիգսի՝ «Հնագիտությունը, եգիպտաբանությունը և դասական գիտությունը մերժել են Բեռնալի ապացույցների մեծ մասը և, անուղղակիորեն կամ բացահայտորեն, նրա գլխավոր վարկածը»[35]։ Լեֆկովիցը և Ռոջերսը գրել են, որ իր գիտական մեթոդի բացակայության հետևանքով «Բեռնալի աշխատանքը գրեթե համընդհանուր մերժվել է եգիպտագետների, հնագետների, լեզվաբանների, պատմաբանների և այլ գիտնականների կողմից, ովքեր լավագույնս ծանոթ են նյութական ապացույցներին։ Շատերն այն համարում են օրինական գիտական հետազոտության սահմաններից դուրս»[36]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Dodson, Aidan; Hilton, Dyan (2004). The Complete Royal Families of Ancient Egypt. London: Thames & Hudson. ISBN 0-500-05128-3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Forbes, Dennis C. Imperial Lives: Illustrated Biographies of Significant New Kingdom Egyptians. KMT Communications, Inc. 1998. 1-879388-08-1
  3. Sébastien Biston-Moulin, "Le roi Sénakht-en-Rê Ahmès de la XVIIe dynastie", ENIM 5, pp. 61–71, 22 mars/march 2012 [online: [1]
  4. Grajetzki, Ancient Egyptian Queens: A Hieroglyphic Dictionary, Golden House Publications, London, 2005, 978-0-9547218-9-3
  5. Alameen-Shavers, Antwanisha (2018 թ․ մայիսի 20). «Not a Trophy Wife: (Re)Interpreting the Position Held by Queens of Kemet During the New Kingdom as a Political Seat». Journal of Black Studies. 49 (7): 647–671. doi:10.1177/0021934718773739. ISSN 0021-9347. S2CID 150017339.
  6. 6,0 6,1 Graciela Gestoso Singer, "Ahmose-Nefertari, The Woman in Black". Terrae Antiqvae, January 17, 2011
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Tyldesley, Joyce. Chronicle of the Queens of Egypt. Thames & Hudson. 2006. 0-500-05145-3
  8. "The Great Goddesses of Egypt", Barbara S. Lesko, p. 246, University of Oklahoma Press, 1999, 0-8061-3202-7
  9. 9,0 9,1 Shaw, Ian. The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press. 2000. 0-19-280458-8
  10. Fletcher, Joann (2014). The search for nefertiti : the true story of an amazing discovery. Morrow. ISBN 978-0-06-210636-0. OCLC 877888764.
  11. 11,0 11,1 Louise Bradbury, Nefer's Inscription: On the Death Date of Queen Ahmose-Nefertary and the Deed Found Pleasing to the King, Journal of the American Research Center in Egypt, Vol. 22 (1985), pp. 73-95
  12. Maspero, Gaston (1889). Les momies royales de Deir el-Bahari (ֆրանսերեն). Paris. էջ 536.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  13. The so-called Royal Cachette TT 320 was not the grave of Ahmose Nefertari [2] Արխիվացված 2019-06-06 Wayback Machine
  14. Parisse, Emmanuel (2021 թ․ ապրիլի 5). «22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade'». ScienceAlert. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  15. Tyldesley, Joyce (1996). "Hatchepsut: The Female Pharaoh", p.62, Viking, 0-670-85976-1.
  16. Grimal, Nicolas (1992). A History of Ancient Egypt. Oxford: Blackwell Books. ISBN 978-0-631-17472-1.
  17. Dils, Peter (1989). «Review of Patterns of Queenship in ancient Egyptian Myth and History». Journal of the American Research Center in Egypt. 26: 242–244. doi:10.2307/40000714. ISSN 0065-9991. JSTOR 40000714.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Gitton, Michel (1981). L'épouse du dieu, Ahmes Néfertary : documents sur sa vie et son culte posthume (2 ed.). Besançon: Université de Franche-Comté. ISBN 978-2-251-60172-4.
  19. Eaton-Krauss, M. (1998). «Four Notes on the Early Eighteenth Dynasty». The Journal of Egyptian Archaeology. 84: 205–210. doi:10.2307/3822217. ISSN 0307-5133. JSTOR 3822217.
  20. 20,0 20,1 Gardiner, Alan H. (1961). Egypt of the Pharaohs: an introduction. Oxford: Oxford University press., p.175
  21. 21,0 21,1 Wilkinson, Richard H. Symbol & magic in Egyptian art. New York, N.Y. ISBN 0-500-23663-1. OCLC 30536926.
  22. The Remarkable Women of Ancient Egypt, by Barbara S. Lesko; page 14; B.C. Scribe Publications, 1996; 978-0-930548-13-1
  23. Hodel-Hoenes, S & Warburton, D (trans), Life and Death in Ancient Egypt: Scenes from Private Tombs in New Kingdom Thebes, Cornell University Press, 2000, p. 268.
  24. Betsy Bryan; pg 213; The Oxford History of Ancient Egypt; edited by Ian Shaw; OUP Oxford, 2003; 978-0-19-280458-7
  25. Vassilika, Emili (2009). I capolavori del Museo Egizio di Torino (իտալերեն). Florence: Fondazione Museo delle antichità egizie di Torino. ISBN 978-88-8117-950-3.
  26. Encyclopedia of Ancient Egypt; by Margaret Bunson; Pg 17, Infobase Publishing, 2014; 978-1-4381-0997-8
  27. «404». {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  28. Digital Collections, The New York Public Library. «(still image) Neues Reich. Theben [Thebes]: Der el Medînet [Dayr al-Madînah Site]: Stuckbild aus Grab 10. [jetzt im K. Museum zu Berlin.], (1849 - 1856)». The New York Public Library, Astor, Lenox, and Tilden Foundations. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  29. Petrie, Flinders (1896). A history of Egypt Vol. II The XVIIth and XVIIIth dynasties.
  30. The Making of Egypt; by William Matthew Flinders Petrie; Sheldon Press; 1939; pg 155
  31. Davies, Norman de Garis (1925). The tomb of two sculptors at Thebes.
  32. Rowe, Alan (1940). «Newly-Identified Monuments in the Egyptian Museum Showing the Deification of the Dead together with Brief Details of Similar Objects elsewhere». Annales du service des antiquités de l'Égypte. 40: 39.
  33. Mokhtar, G. (1990). General History of Africa II: Ancient Civilizations of Africa. Berkeley, CA: University of California Press. էջ 1-118. ISBN 978-0-520-06697-7.
  34. Martin Bernal (1987), Black Athena: Afroasiatic Roots of Classical Civilization. The Fabrication of Ancient Greece, 1785-1985, vol. I. New Jersey, Rutgers University Press
  35. Unwrapping Ancient Egypt; by Christina Riggs; 2014; page 162; Bloomsbury Publishing; 978-0-85785-498-8
  36. Black Athena Revisited, edited by Mary R. Lefkowitz & Guy MacLean Rogers; pg 292; UNC Press Books, 2014; 978-1-4696-2032-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմոս-Նեֆերտարի» հոդվածին։