Ակտիվություն (հոգեբանություն)

Ակտիվություն, բարձր զարգացած կենդանի օրգանիզմների այն առանձնահատկությունը, որը դրսևորվում է պահանջմունքները բավարարող օբյեկտների և ինֆորմացիայի որոնումներում։ Ակտիվության վերջնական նպատակը պահանջմունքների բավարարումն է և միջավայրի վրա վերահսկողություն սահմանելը։ Ակտիվությունը օրգանիզմի ներքին մոտիվացիայի դրսևորումն է և ցույց է տալիս, որ կենդանիների և մարդու վարքը չի կարելի դիտել լոկ որպես արտաքին դրդիչներին տրվող հակազդումների շարք։

Անձի (անձնային) ակտիվություն խմբագրել

Անձի հոգեկան այնպիսի ակտիվություն, որի ընթացքում հստակորեն դրսևորվում են նրա խառնվածքը, բնավորությունը,անհատականությունը։ Երբեմն մարդու վարքը(օրինակ՝սոցիալական դերեր կատարելիս) լինում է ծայրահեղորեն պայմանական և անձնային դրսևորումներից գրեթե զուրկ։

Իմացական ակտիվություն խմբագրել

Մարդկանց իմացական գործունեությունը, որը բխում է նրանց նպատակներից, խնդիրներից, պահանջմունքներից,հետաքրքրություններից և այլ դրդապատճառներից։ Իմացական ակտիվություն իրագործվում է իմացական գործընթացների՝ ընկալման, հիշողության, մտածողության, երևակայության միջոցով։

Հոգեկան ակտիվություն խմբագրել

Պահանջմունքների բավարարման համար ակտիվություն հանդես բերելիս՝հոգեկան գործընթացների և անձի առանձնահատկությունների, ընդունակությունների, կամքի, հույզերի մասնակցությունն է։ Հոգեկան ակտիվության կարևորագույն տեսակներից մեկը իմացական ակտիվությունն է։ Հոգեկան ակտիվությունը կարող է լինել ինչպես գիտակցված, այնպես էլ՝ անգիտակցական ու ենթագիտակցական։

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.